Երևան
12 °C
Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին:
Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի բնակչին պատկանող ավտոտնակը պայթեցնելու դեպքի մի շարք հանգամանքներ։
«2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00։25-ի սահմաններում, պայթեցրել են իրեն պատկանող ավտոտնակը, որտեղ կայանված է եղել որդուն պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վարի զննություն, խուզարկություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:
Դրանից բացի, վերջինս բռնություն էր գործադրել հարևանի նկատմամբ։ Թեև այդ առնչությամբ քրեադատավարական համապատասխան ընթացակարգով նրանք հաշտվել էին, սակայն անբարյացկամ հարաբերությունները շարունակվել են՝ հողային վեճի հետ կապված դատական գործընթացի պատճառով։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Դիլիջան համայնքի 56-ամյա բնակիչը, հարևանի գույքը ոչնչացնելու և վնասելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված պայթուցիկ նյութը տեղադրել է վերջինիս պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն։ Արդյունքում՝ հանրավտանգ եղանակով վնասվել է ավտոտնակը, ինչպես նաև՝ ավտոտնակում կայանված «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի՝ 4.500.000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 56–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT