Երևան
12 °C
Գյումրի, Գարեգին Նժդեհի 10 շենք, բնակարան 5:
Խորհրդային տարիներին կառուցված լայն ու սառը միջանցքի քարե աստիճաններով բարձրանում ենք 2-րդ հարկ: Առջևում սպիտակ, սովորական դուռ է՝ գրառմամբ. БИЛБИЛИДИ Л. В.
Թակելուց հետո մի փոքր սպասում ենք: Դուռը բացում է Հայաստանի առաջին կին դիջեյը՝ ազգությամբ հույն, գյումրեցի Լյուդա Բիլբիլիդին: Կատակում է. «Անձնագրով Լյուդմիլա եմ»:
Նավակը, որով փախել են, գնդակոծվել է. ինչպես Բիլբիլիդիները Հունաստանից հասան Գյումրի
Տիկին Լյուդան շատ բան չգիտի նախնիների մասին: Հայտնի է այն, ինչ ծնողներն են պատմել ժամանակին: Սալոնիկից ջարդի տարիներին մի կերպ հասել են Տուապսե, 1941-ի պատերազմը ընտանիքին բերել է Լենինական:
«Տուապսեում մամաս ուսումնարան է ավարտել, հուներենի ուսուցչուհի է եղել: Պատերազմը որ սկսվել է, կպատմեր՝ ահավոր է եղել: Էդ նավակը, որի մեջ են եղել, գերմանացիները գնդակոծել են: Նավաստիների օգնությամբ փրկվել են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Լյուդան Գյումրիում է ծնվել: Մայրն աշխատել է Լենինականի Տեքստիլ գործարանում, աղջկան ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:
Տղեքի մազերը կկտրեին, ջինս չէին թողնի, որ հագնեինք, КГБ-ն մեր հարազատ տունն էր դարձել
Լյուդան ռոքի ու ջազի աշխարհում հայտնվել է դպրոցական տարիներին: Ռուսական թիվ 14 դպրոցի աշակերտուհին և դասարանի տղաները նույն հայացքներն ու ձգտումներն են ունեցել՝ կյանք, սեփական միտք ու ազատություն:
Խորհրդային ռեժիմը, սակայն, երեխաներին սկսել է ճնշել ինչպես բացահայտ, այնպես էլ չերևացող միջոցներով: Ուսուցիչները ևս հեռու չեն մնացել այդ գործից:
«Դպրոցական էինք, ու դասատուները չէին թողնի երգեինք: Տղեքի մազերը կկտրեին, ջինս չէին թողնի, որ հագնեինք: Գողտունց կհագնեինք պադյեզդների մեջը, կաշմար վիճակ էր: Մամաս էլ չէր թողնի, ես նարդվանների տակ կհագնեի ջինսս, մեկ էլ ճվայնգը՝ ա՜յ, աղջիկդ էլի ջինս հագավ: Կբամբասեին հարևանները, կսեին եթե ջինս հագար՝ ուրեմն վատն ես»,- պատմում է նա:
Եվ հենց այս իրավիճակում էլ դպրոցականները ստեղծել են Հայաստանի առաջին ռոք խումբը՝ «Անգին քարեր»-ը:
Թե ինչո՞ւ «Անգին քարեր», Լյուդան հիմա էլ չգիտի, բայց հպարտանում է՝ որակյալ երաժշտություն էին լսում ու մատուցում ունկնդրին:
«Բախտս բերեց, որ ես էդ դասարանում էի: Ըմբես տղեք էին հավաքված, որ սաղ Հայաստանը յալվար էր իրանց հետևից վազեր: Հայաստանի առաջին ռոք խումբը հենց մեր դասարանի հիմնած «Անգին քարեր»-ն էր: Քոչարյան Վալոդյան Ռոբկայի մեծ ախպերն էր, կբերեր լավ դիսկեր, Պինք Ֆլոյդ առաջին անգամ իրանց տունն ենք լսել: Այդ տարիներին ռաբիս ալիք կար, և բդի պայքարեինք դրա դեմ, բավական դժվար էր: Դալան կար մեր դպրոցի արանքը, ըդտեղ կերգեին, Ռոբկան էր Քոչարյան՝ բաս կիտառ, Սուրիկն էր Մաթևոսյան՝ սոլո կիթառիստ: Он так копировал Блекмора и Пейджа, что никто бы не поверил, что так можно играть на гитаре вообще»,- միտքը ռուսերենով ավարտում է Բիլբիլիդին:
Դպրոցն ավարտելուց հետո Լյուդան ընդունվում է Մանկավարժական ինստիտուտ. մասնագիտությամբ լեզվաբան է:
Դասարանական խումբը, սակայն, առաջին տեղում է եղել բոլորի կյանքում: «Անգին քարեր»-ը ոչ միայն չի ցրվել, այլ ավելի է ամրացել, սկսել են մեծ համերգներով ներկայանալ:
«2 անգամ Մեսչյանի «Առաքյալներ»-ը եկան համերգի Տեքստիլը: Մեկ էլ միլիցեքը թափա՜ն: Կոմսոմոլն ահավոր բան էր, չէին թողնի՝ մենք շնչեինք: Պարտիա, Լենին, կոմսոմոլ, բդի ելնեիր, թիք կանգնեիր: Ահագին պայքարեցինք ու սկսեցինք փառատոները: Կիրովական շատ լավ խմբեր կային, ուդառնիկը՝ «Պեսոկ» էր մականունը, ուրդից էլ հնարել էին, շատ լավն էր: Հովսեփյան Կարոն ընտիր մարդ էր, մեր ռեկտորը ինստիտուտի, իրա տղեն՝ Արթուրը, հետաքրքիր մտքեր ուներ: Ասեց՝ արեք ստեղծենք քաղաքական ակումբ, էլ հեչ մարդ չի կպնի, որ անունը քաղաքական էղավ: Ասի՝ լավ, դնենք: Ու կամաց-կամաց Հայաստանը հավաքեցինք իրար գլխի, ըմբես երաժշտություն կլսեինք ու կմատուցեինք, որ շատերը գաղափար էլ չունեին էդ ժամանակ, Լեդ Զեփելին, Փարփըլ»,- հիշողությունները Լյուդային տանում են դեպի երիտասարդություն:
Լյուդան մի փոքր լռում է ու կիսաձայն շարունակում. «Դա սեր էր առաջին հայացքից, անկախ ինձանից կպավ սրտիս էդ երաժշտությունը, դա մարդու ներսից է գալիս, սովորելով, վարժվելով չէ, կյանք է դա»:
Խորհրդային ռեժիմը, սակայն, աշակերտներին հանգիստ չի թողել նաև դպրոցն ավարտելուց հետո: Ճնշումները շարունակվել են երիտասարդ հասակում: Հերթը հասել է փառատոներին. «Էդ փառատոներն էլ շատ կճնշեին կոմսոմոլները: КГБ-ն հարազատ տուն էր դարձել: Տանեին, նստցնեինգը, էհա, հետո՞, ուրդից քեզի ջինս, ուրդից քեզի դիսկ: Կըսեի՝ մամաս գործարանը կաշխատի, կառնի, ինչ հարց կա»:
«Գիր ու ղուշ գցինք», ես դառա դիսկ ջոկեյ. Լյուդա Բիլբիլիդին Հայաստանի առաջին կին դիջեյն է
Փառատոների կազմակերպմանն ու անցկացմանը զուգահեռ Լյուդան որոշել է ունենալ սեփական դիսկոտեկան:
«Կոմսոմոլները դեմ էին, բայց մենք մի կերպ կազմակերպեցինք: Երևանի պոլիտեխնիկը խումբ ուներ, երիտասարդների հրավիրեցինք, օգնեցին: Իրանք լավ ապարատուրա ունեին, մենք էլ կպանք մինիստրությանը, մեզ էլ տվեցին: Ու արեցինք Հայաստանում առաջին դիսկոտեկը: Բայց դիսկ ջոկեյ էր պետք, չունեինք: Էն ժամանակ դիջեյին հենց էդպես էին ասում: Որոշեցին երեխեքը, որ «գիր ու ղուշ» գցենք: Գցեցինք, ու ես դարձա էդ դիսկ ջոկեյը»,- վերհիշում է նա:
Այդ տարիներին մեծ դժվարություն է եղել սկավառակներ գտնելը, եղածն էլ՝ թանկ: Լյուդան պատմում է՝ եղել է՝ հաց չի գնել, այդ գումարով սկավառակ է ձեռք բերել:
«Կոմսոմոլները կըսեին՝ քեզի խելոք պահե, թե չէ կփակենք դիսկատեկադ: Երիտասարդական պալատի մեջն էինք: Ընդեղ էլ կռվի դաշտ էր, շուկայի մոտն էր պալատը, օրը մեջ կպոկեին պոլերը, իրար կծծեին, ես էլ ռոքն-ռոլ կդնեի, որ ավելի հետաքրքիր լիներ: Մեր մոտ Յուրիկը Վարդանյան շատ գուկար, իրա քուրը դիսկերը կբերեր, որ դնեինք, մենք չունեինք շատ: Մամաս հլը չէր մահացել, եկավ ըսեց՝ ամեն ինչ կուտամ, մենակ ստեղ էլ մի արի աշխատի: Ըսեցի՝ չէ ու սկսեցի աշխատել: Սաղ փողերս կուդայի դիսկերին, հացի փող չունեի, բայց շատ հարուստ ֆոնոտեկա ունեի»,- ասում է նա:
Այստեղ, սակայն, երկար չեն մնում: Դիսկոտեկան փակում, խմբին հեռացնում են տարածքից. «Մեզի վռնդեցին, 80 թիվն էր, կինո կնկարեին՝ «Կտոր մը երկինք»-ը: Գնացի Ֆրունզիկին ըսի՝ ինչ է եղել, կատղավ, եկավ սկսեց զանգել: Ըխչի Դոնար (նկատի ունի Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը Դոնարա Հարությունյանին), երեխեքին ընչի՞ չեք թողնի պարեն: Մեկ էլ ըսին՝ շատ քիփ կպարեն (ծիծաղում է): Բայց Ֆրունզիկը օգնեց: Մինչև 88-ը ես «Կռունկներ»-ն աշխատա, կաֆե էր: Դոնարան ինչքան հյուր ունենար՝ կբերեր մեր դիսկոտեկա: Մի անգամ պատահական լսեցի, Օհանյան Նինայի հետ կանգնած էր, կըսեր՝ ախչի, մենք էլ չպարե՞նք»:
1988-ի երկրաշարժից հետո հեռուստատեսություն, ռադիո, ռոք հաղորդումներ. ուր տարավ կյանքը Լյուդային
Գյումրու գրեթե բոլոր հեռուստառադիոընկերություններում աշխատել է Բիլբիլիդին, հեղինակային ռոք հաղորդումներ վարել: Այդ տարիներին արդեն Արթուր Գրիգորյանի աջակցությամբ Լենինականում սկսել են ջազ լսել: Հայկական ջազի դեմքերը սկսել են ելույթներ ունենալ, կյանքը փոխվել է:
Լյուդային մինչ օրս պայծառ մի հիշողություն է ուղեկցում՝ պատի ռադիոն ու երիտասարդ տարիների ամենօրյա սպասումը:
«Պատի ռադիոն ամեն օր հաղորդում էր «Պիոներական լուսաբացը», բայց հանկարծ հայտնվեց «Հորիզոն» ռադիոժամը: Հաղորդման սկզբին կուդային հայկական ժողովրդական երգեր, հետո՝ դասական, հետո՝ վերջում՝ միամիտ կդնեին Փարփըլ: Ու ես ամեն օր կսպասեի վաղվան, որպեսզի նորմալ երաժշտություն լսեի»,- նշում է նա:
Ռոքից բացի՝ նաև բնություն. Լյուդան չի հանդուրժում վատ վերաբերմունք ծառ ու թփի հանդեպ
Լյուդա Բիլբիլիդին ողջ կյանքում պայքարել է նաև ծառերի, բույսերի ոչնչացման դեմ: Չի հասկանում՝ ինչու են մարդիկ անպայման ուզում վնասել ծաղիկները, խոտերը, ծառի ճյուղերը:
Այժմ նրա կյանքում ծանր շրջան է: Այս մասին մտածելու շատ ժամանակ ունի: Դժվարությամբ է քայլում, սակայն հաճախակի է մոտենում պատուհանին, որ վստահ լինի՝ 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Թումանյանի անունով իր տնկած եղևնին հո չե՞ն վնասել:
Գոռին տեսել է Գյումրու կոնսերվատորիայում աշխատած տարիներին: Տղան «Վերածնունդ» միջազգային փառատոնի դափնեկիր էր: Հայտնի մի տեսանյութում հոր հետ խրամատում երգում է Գոռը: Նրա և բոլորի հիշատակի համար է այդ եղևնին:
Ընկերները խոստացել են՝ Լյուդան հաղթահարելու է հիվանդությունը, ապրելու է: Շարունակելու է հեծանիվ քշել այնպես, ինչպես ամիսներ առաջ էր անում վաղ լուսաբացին:
70-ամյա կինը մեղմ ժպտում է՝ էլ հեծանիվ չունի, ընկերոջն է նվիրել:
Ունեցած հազարավոր սկավառակների մի մասը Գյումրու կոնսերվատորիային, մի մասն էլ ընկերներին է տվել: Իրեն մի քանիսն է պահել, դրանցից մեկն Արթուր Գրիգորյանի ստորագրությամբ է: Մեկ-մեկ, երբ դեռ հիվանդ չէր, միացնում, լսում էր: Հիմա չի կարող. ցավը փորձում է հաղթել կամքին:
Մեզ ուղեկցող ընկերները միանգամից հակադարձում են՝ թույլ չեն տալու:
Ես ռոքն ռոլ կսիրեի պարել, շատ-շատ կսիրեի
Լյուդա Բիլբիլիդին մեկ սենյականոց՝ փոքրիկ տանն է ապրում, թոշակ ու նպաստ ստանում: Ասում է՝ չի խմում, չի ծխում, մնացած կարիքներին գումարը հերիքում է: Ոչ մեկից ոչինչ չի ուզում: Ընկերներին շնորհակալ է իր կողքին լինելու համար: Երիտասարդներին խնդրում է միայն որակյալ երաժշտություն լսել:
Նստած ենք զրուցում: Բիլբիլիդին երկար կանգնել չի կարող հիմա: Հայացքը սևեռում է այտուցված ու ախտահարված ոտքերին: Աչքերի անկյուններում կրակոտ կայծերը հուշում են հարցնել՝ պարել սիրո՞ւմ էիք:
Միանգամից դեմքի արտահայտությունն ու տրամադրությունը փոխվում են, ձայնը՝ պնդանում:
«Ես ռոքն ռոլ կսիրեի պարել, շատ-շատ կսիրեի»,- ասում ու երկար, շա՜տ երկար մեղմ ժպտում է Հայաստանի առաջին կին դիջեյն ու վստահ խոստանում առողջանալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրևէ դպրոցի հրահանգ չենք տվել հերոսի անկյունները հանելու. Անդրեասյան
Հնարավոր է, որ մոռացել էր. Անգելա Մերկելը մեկնաբանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությունը
Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել. վարչապետ
ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան
Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը
Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 4-ին
Նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Սրբուհի Գալյան
Վերացրել ենք Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը. Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել
Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան
Էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա, խոսակցության կարևոր կետերից է. Սիմոնյանը՝ գերիների մասին
Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը 15 տարեկանների շրջանում առաջին տեղում է
Գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու․ Հովհաննիսյանը՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրության մասին
Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան
Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չկա դիմում. Արշակյան. տեսանյութ
Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա
Ալիևն ընդունել է Չավուշօղլուին
Ինչու եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար. Սարուխանյանը մանրամասնել է
Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, պլանավորված երկկողմ հանդիպում չկա․ ԱԳՆ
Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին
2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում
Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը
Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում
Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան
Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենտի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT