Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը Գյումրու կառավարման խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել. որն է այն

01/11/2024 schedule16:48

Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակից սկսած Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքը իր՝ դեռևս չպարզաբանված քայլերով հանրապետության երկրորդ քաղաքը տանում է կառավարման ճգնաժամի, մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել ո՛չ հոկտեմբերի 11-ի նիստը տապալելու, ո՛չ առավել ևս՝ հոկտեմբերի 28-ին մանդատներից հրաժարվելու արձանագրությունները թիվ 31 ԸԸՀ ներկայացնելու և փաստացի քաղաքի կառավարումից հրաժարվելու վերաբերյալ:

Գյումրին չունի քաղաքապետ, մանդատը վայր դնողների թվում է առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, որը նաև ավագանու անդամ էր: Երկրորդ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը տնային կալանքում է, «Բալասանյան» դաշինքի խոստացած պաշտոնական հայտարարությունը այդպես էլ չհրապարակվեց ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակներով:

Փոխարենը «Բալասանյան» դաշինքի ցուցակից, սեփական դիմումների համաձայն, դուրս եկան տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու անդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը: Այս պահին ևս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, որը ավագանու անդամ չէ և ինքնաբացարկի դիմում չի էլ ներկայացրել:

Նրանց փոխարեն քաղաքապետարանի շենքում նոյեմբերի 1-ին ասուլիս էր հրավիրել ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը:

6375826b-bf7f-4c2c-9557-d8e236068868.jfif (134 KB)

Ներկայացնելով ստեղծված իրավիճակն ու խոսելով օրենքի կարգավորումների մասին, մասնավորապես՝ արտահերթ ընտրություններ և այլն, Հակոբյանը խնդրի լուծման իր տարբերակի մասին բարձրաձայնեց: Ասաց՝ դիմում է Քննչական կոմիտեին՝ տնային կալանքում գտնվող փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի խափանման միջոցը փոխելու համար:

Ըստ Հակոբյանի՝ Ջանոյանը կալանավորված է համայնքի շահի վերաբերյալ վարույթով և պետք է վերադառնա նույն համայնքի շահի համար, որովհետև այս պահին միակ պաշտոնյան է, որը ունի ղեկավարման իրավունք:

«Գյումրիում արդեն ճգնաժամ չէ, այլ ժամ առ ժամ գնում է կոլապսի, ճիշտ է, կոմունալն աշխատում է, տրանսպորտը կա, բայց կառավարումը չկա, չունենք փաստաթուղթ ստորագրող ու վերահսկելիություն: 2000 հոգուց ավել աշխատակից ունեցող կառույց է սա: Ելքը այն է, որ Ջանոյան Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Նա հանրային շահի համար է կալանավորված, ոչ թե խուլիգանության, հիմա իր աշխատանքի վերադառնալն էլ ավելի մեծ հանրային շահ է պահանջում, քան նախորդ հանրային շահը, որի համար կալանավորված է փոխքաղաքապետը: Քննիչն անհապաղ պետք է որոշում փոխի, տնային կալանքը փոխի, որ ունենաք փոխքաղաքապետ, ստորագրություն դնող կլինի, ինքը գործող փոխքաղաքապետ է, ուղղակի լիազորություններն են կասեցվել: Եթե քննիչն էսօր նման որոշում կայացնի, վաղը Ջանոյան Սուրենը աշխատասենյակի դուռը կբացի որպես փոխքաղաքապետ, և ստորագրությունները կգնան: Համայնքապետարանը կսկսի աշխատել, ճգնաժամ չենք ունենա:

Ես համոզված եմ, որ Ջանոյան Սուրենը ժամ առաջ կգա, կաշխատի, դա պատասխանատվություն է, ես նրա պաշտպանը չեմ, հետն էլ, որ ուզեի, չէի կարողանա խոսել»,- ասաց Հակոբյանը:

Ըստ ավագանու անդամի՝ քննիչը պետք է հաշվի առնի, որ Գյումրու շահը վտանգված է, և պետք է իր առաջարկած ելքային տարբերակը կիրառի, որ Գյումրին ունենա փոխքաղաքապետ, այսինքն՝ ժամանակավոր լուծում գտնվի: Ըստ Հակոբյանի՝ ինքը վստահ է, որ Ջանոյանի խափանման միջոցը եթե փոխվի, նա փախուստի չի դիմի, այլ կգա քաղաքապետարան՝ աշխատանքի:

Գուցե Ջանոյանը չցանկանա՞ վերադառնալ որպես մանդատներից հրաժարված թիմի անդամ՝ հարցին, Հակոբյանն ասաց՝ նույն թիմից հիմա բազմաթիվ աշխատակիցներ կան կառույցում: Ըստ նրա՝ հարցն այս պահին քաղաքին պատասխանատու գտնելու խնդրի առաջնային լուծումն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1040 դիտում

Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին

Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները

Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան

Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ

Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ

Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած

Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել

Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած

Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին

Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի

Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ