Երևան
12 °C
Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման։
Պետությունից վերականգնվել է թաքնված շրջանառությունից առաջացող հարկը՝ տույժերով հանդերձ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նոր Զովքի» գործին:
«Մեր կողմից հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքին ներկա է եղել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց. «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին, որովհետև ՊԵԿ-ը և առհասարակ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ, իր գործունեությամբ ցույց է տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է, և հարկերի մասով խնդիր ունեցող տնտեսվարողների մասով իրականացնում է հավասար և արդար վարչարարություն»:
Ռուստամ Բադասյանն անտեղի է համարում այդ միջոցառումները նախկին իրականության հետ համեմատելը․ «Միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը, եթե ճիշտ եմ հասկացել, սկսնակ բիզներին օգնելն է, և արդեն կայացած բիզնեսները փորձում են օգնել, իրենց օգնությունը ցույց տալ ընդհանուր տնտեսության զարգացմանը, կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, շատ լավ գաղափար է»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընթրիքից հետո այլևս ստուգումներ չե՞ն լինելու «Նոր Զովքում», ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե խնդիր տեսնենք, անպայման ստուգում կանենք, և եթե ռիսկերի համակարգն ընտրվի որպես ռիսկային, անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք»:
Առավել մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի մեկին «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:
««Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է, և այդ ամենը «Իմ Քայլը» հիմնադրամն անում է բարեգործության նոր մշակույթ ձևավորելով․ բարեգործական ընթրիքը Հիմնադրամը դարձրել է ավանդույթ։
Ինչ վերաբերում է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հետ կապված գործին, ապա դեռևս 2023 թվականին տվյալ սուպերմարկետների ցանցում խուզարկություններ էին իրականացվել։
Այնուհետև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր տարածել խուզարկությունների վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT