Ագարակցիները նշեցին Ագարակ քաղաքի 75-ամյակը

04/11/2024 schedule17:52

Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին։

Առավոտից քաղաքը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի:

Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։

Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։

 IMG-20241104-WA0024.jpg (160 KB)IMG-20241104-WA0030.jpg (233 KB)

Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց արդյունաբերական քաղաքի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

«Մեր քաղաքը արագ տեմպերով աճեցնում է ներուժը, կառուցում ճանապարհներ, սոցիալական և սպորտային օբյեկտներ, արդիականացնում է ենթակառուցվածքները։

Ագարակը քաղաք Է, որտեղ ապրում են տաղանդավոր և էներգիայով լի մարդիկ, ունի տնտեսական և մշակութային հնարավորություններ: Ես շնորհակալություն եմ հայտնում արդյունաբերողներին իրենց նվիրումի համար և քաղաքի զարգացմանն ունեցած ներդրման համար։

Այսօր համայնքի ղեկավարությունը և Ագարակի կոմբինատը աշխատում են ձեռք- ձեռքի՝ արտադրության և քաղաքի զարգացման համար, որոնք անբաժան հասկացություններ են։ Ես, որպես համայնքի ղեկավար, ուրախ եմ, որ այս առումով մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն»,- ասաց նա։

IMG-20241104-WA0005.jpg (144 KB)IMG-20241104-WA0031.jpg (240 KB)

Իր հերթին «ԱՊՄԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, շնորհավորելով քաղաքացիներին, հյուրերին և կոմբինատի աշխատողներին քաղաքի տոնի առթիվ, նշեց ճագատագրի հեգնանքը, որը նրան սառը Յակուտիայից «նետեց» արևոտ հարավ։

«Անշուշտ, քաղաքի գլխավոր հարուստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցներին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության և հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձևավորող ձեռնարկություն, մենք հասկանում և իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների և մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար»,- նշեց Ալեքսանդր Բելյաեւը։

IMG-20241104-WA0023.jpg (150 KB)IMG-20241104-WA0026.jpg (202 KB)IMG-20241104-WA0032.jpg (207 KB)

Ագարակ քաղաքը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանին, հիմնադրվել է 1949 թվականին պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը սկսել է աշխատանքը 1953 թվականից։

IMG-20241104-WA0025.jpg (147 KB)IMG-20241104-WA0027.jpg (207 KB)

Քաղաքն ու կոմբինատը զարգացել են զուգահեռ, և այս տարիների ընթացքում քաղաքն ու կոմբինատը մնում են միավորված։ Ներկայումս քաղաքում ապրում է շուրջ 5000 բնակիչ, ովքեր այս կամ այն կերպ կապված են ձեռնարկության հետ։

IMG-20241104-WA0028.jpg (159 KB)IMG-20241104-WA0029.jpg (136 KB)

Այս պատճառով էլ Ագարակն անվանում են արդյունաբերական քաղաք և Հայաստանի հարավային դարպաս։

IMG-20241104-WA0033.jpg (257 KB)IMG-20241104-WA0034.jpg (245 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
587 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո

Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան

Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ

Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում

Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել

Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն

Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Վանաձորից

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի