Երևան
12 °C
Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը 47-րդ անգամ նախագահ ընտրեց. ամերիկացիները իրենց երկրի կառավարումը երկրորդ անգամ վստահեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Թրամփի ընտրությունը աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն է:
«Եթե հաշվի առնենք այն, ինչ Թրամփը խոստացել է արտաքին աշխարհի հետ կապված, ապա, այո, սա լուրջ փոփոխություն է։ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություններ կլինեն, և այստեղ արդեն հարց է, թե Եվրոպան որքան կկարողանա փոխհատուցել Նահանգների քաղաքականությունը։ Սա իր հերթին բերելու է ՌԴ դիրքերի ուժեղացման, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանում։ ՀՀ որոշ քաղաքական առաջնահերթություններ այլևս իմաստ չունեն իրականացնելու: Օրինակ՝ Հայաստանն արդեն բաց է թողել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր լավագույն հնարավորությունը, իսկ Թրամփի ընտրության պայմաններում կառույցից դուրս գալը ՀՀ-ի համար մարտահրավեր կլինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինս կարծում է, որ ԱՄՆ-ում ներքին քաղաքականությունը հաղթեց արտաքին քաղաքականությանը, որովհետև Թրամփի բազմաթիվ խոստումներ վերաբերում էին ներքին քաղաքականությանը՝ միգրանտների վտարում, նոր աշխատատեղերի բացում և այլն:
«Սա Դեմոկրատների համար բավական ցավոտ պարտություն է՝ հաշվի առնելով, որ Բայդենի հեռացումից հետո հույսերը մեծ էին, որ Հարիսը կդառնար նախագահ։ Այժմ նրանց մնում է մինչև 2028 թվականը հետևություններ անել ու ավելի ուժեղ թեկնածուով հանդես գալ»,- նկատում է նա։
Իսկ թե Թրամփի ընտրությունը ինչպե՞ս կազդի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա, որը կլինի ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին քայլը, դիտեք տեսանյութում:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT