Տարբեր սցենարներով կարող է իրավիճակը զարգանալ, Թրամփը կփորձի ՌԴ-Ուկրաինա պատերազմը կանգնեցնել. փորձագետ

08/11/2024 schedule20:30

«ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ հաստատվելու առումով ամենամեծ ռիսկը Մերձավոր Արևելքեի հետ է կապված, որից անմասն չի մնում նաև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փորձագետը մանրամասնում է, թե ինչպես են դրանք փոխկապակցված, և ինչ հետևանքներ կարող են ունենալ. «Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրան-Իսրայել կոնֆլիկտի հետ կապված, և եթե Իսրայելը կարողանա հասնել իր ուզածին և ԱՄՆ-ին ներքաշել ուղիղ պատերազմի մեջ, որը Բայդենի ադմինիստրացիայի պարագայում հնարավոր չէր, և հիմա այդ հավանականությունը ավելի բարձր է, եթե նման պատերազմ հասունանա, բնականաբար, դա Հայաստանի համար ռիսկեր է բերում, օրինակ՝ տնտեսական՝ կապված Իրանի հետ, ռիսկեր Ադրբեջանի հետ կապված: Որովհետև Իրանը Ադրբեջանին զսպող ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է, որ նա չհարձակվի Հայաստանի տարածքի վրա, և հատկապես ՀՀ հարավում՝ Սյունիքում, ռազմական գործողություններ չսկսվեն»:

Ներսիսյանի խոսքով՝ Իրանն այսօր ամենալուրջ ուժերից է, որ ուղիղ ասում է՝ «ՀՀ տարածքային ամբողջության խախտումն իր համար անընդունելի է», նաև 2021 թվականին անցկացրել է բավականին մեծ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին, որը դրական դեր է խաղացել այդ պահին:

«Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին, որն Ադրբեջանը փորձում է առաջ տանել, և Իրանը նաև այն քիչ պետություններից է, որ դրա մասին ուղիղ և շատ հաճախ ամենաբարձր մակարդակով հայտարարում է և հիշեցնում Ադրբեջանին»,- նկատում է Ներսիսյանը:

Ըստ նրա՝ մեկ այլ վտանգավոր կոմպոնենտ է ռուս-ուկրաինական պատերազմը և մասնավորապես դրա հնարավոր ելքերը, որը ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա:

«Տարբեր սցենարներով կարող է իրավիճակը զարգանալ. Թրամփը գոնե մեկ անգամ փորձելու է ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնել՝ հանդիպման կամ զանգերի միջոցով, եթե դա տապալվի ու տապալվի ոչ թե Ուկրաինայի պատճառով, այլ ՌԴ-ի, կարող է շատ բան չփոխվել, կրկին Ուկրաինային օգնությունը և ոչ ուղիղ պատերազմը ՌԴ-ի հետ շարունակվի: Մյուս՝ ավելի վատ սցենարն այն է, որ եթե պատերազմի սառեցման հնարավոր չլինի հասնել, Թրամփն էլ որոշի, որ ԱՄՆ-ն չի աջակցելու Ուկրաինային, և Ուկրաինան ծանր պարտություն կրի, որը գլոբալ Արևմուտքի պարտությունը կլինի պոստսովետական երկրներում, դա կարող է շատ վատ անդրադառնալ Հայաստանի և ռեգիոնի վրա: Ամենապարզ օրինակը, որ ամեն կերպ Հայաստանից կփորձեն ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ճանապարհով, կստիպեն, որ զիջման գնա, և լինի միջանցք ռուսական FSB-ի վերահսկողությամբ»,- նշում է Լեոնիդ Ներսիսյանը:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների, այդքան խոսվող Խաղաղության պայմանագրի և նոր ագրեսիայի հնարավորության մասին՝ Ներսիսյանը նկատում է, որ Հայաստանը Խաղաղության պայմանագրի պրոցեսում արել է ամեն ինչ, ինչ որ կարող էր, մի բան էլ՝ ավելին, սակայն, միևնույն է, Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք շատ հաճախ անիրատեսական են:  

«Դրա ամենալավ օրինակը Սահմանադրության փոփոխության պահանջն է: Ակնհայտ է, որ այդ պայմանները դնում են միայն նրա համար, որ չստորագրեն Խաղաղության պայմանագիր. կա՛մ ժամանակ են ձգում՝ հասկանալու համար, թե Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ինչ կարծիքներ է ունենալու Հարավային Կովկասի շուրջ, կա՛մ ձգում են, որովհետև ոչ մի դեպքում չեն ուզում ստորագրել դա և համարում են, որ այլ գործիքակազմով կարող են ստանալ այն, ինչ ուզում են: Իսկ նոր պատերազմի ռիսկը, և այն, որ Ադրբեջանը մի օր նորից կհարձակվի Հայաստանի վրա, միշտ կա, եթե հարևանը ամեն շաբաթ տարբեր խնդիրներ է բարձրաձայնում և այնպիսի նարատիվներ շրջանառում, ինչպես, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանն»-ն է: Այդ մթնոլորտի մեջ շատ ակնհայտ է, որ պատերազմի ռիսկերը կան, ու արդեն կարևոր չէ՝ այդ ռիսկը 5 տոկո՞ս է, 10, թե՞ 50: Եթե 5 տոկոս ռիսկ էլ կա, պետությունը պետք է ամեն ինչ անի՝ դրանք չեզոքացնելու և նեգատիվ սցենարին պատրաստ լինելու համար: Իսկ միակ միջոցը այդ 5 կամ 50 տոկոսը զրոյացնելու այն է, որ թշնամին հասկանա՝ այդ հարձակմամբ ոչ մի բանի չի կարող հասնել»,- ասում է Ներսիսյանը:

Հարցին՝ հայկական կողմը պատրա՞ստ է դրան, նա պատասխանում է. «Մենք դեռ աշխատելու տեղ ունենք, բայց եթե խոսքը փոքր հարձակումների մասին է, ավելի պատրաստ ենք, քան, օրինակ, 2021 թվականին: Եթե խոսքը ավելի մեծ՝ լայնածավալ պատերազմի մասին է, դեռ ահագին աշխատելու տեղ կա, և պետք է հասկանալ, որ մի օրում հնարավոր չէ ամեն ինչ անել, դրա համար ժամանակ է պետք»:

Միաժամանակ փորձագետը նկատում է՝ շատ դրական միտում է այն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան շարունակվում է, և կարևոր է այդ ուղղությամբ աշխատանք տանելը. «Շատ կարևոր է, որ մենք դա կարողանանք պահել նաև Թրամփի ադմինիստրացիայի հետ, որովհետև վերջին 2-3 տարվա մեջ ահագին փոփոխություններ եղան, գրեթե զրո կետից ահագին առաջընթացներ ունենք, և պետք է այդ դինամիկան պահել: Շատ կարևոր է, թե ինչպես է Թրամփի կառավարությունը աշխատելու և ինչ որոշումներ է ընդունելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1154 դիտում

Համացանցում կադրեր են հրապարակվել Ասադի ավտոտնակից. Դամասկոսում պարետային ժամ կգործի

Գյումրիում շարունակվում են նախնական ընտրությունները. լուսանկարներ

Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը

49-ամյա կինը բուժօգնություն ստանալիս մահացել է. մանրամասներ և լուսանկարներ շենքերից մեկում բռնկված հրդեհից

Մինչ այժմ չեմ հագեցել երգից. Լիլիթ Հովհաննիսյանը տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել՝ «Abnormal»

ՔՊ անդամները դռնեդուռ շրջում են Գյումրիում. Հովհաննիսյանն ասաց՝ երբ կամփոփվեն ընտրական արդյունքները. տեսանյութ

Փրկարարների կողմից կրակներից դուրս բերված կինը մահացել է. շենքից 20 բնակիչ է տարհանվել

Լարսի անցակետում 4000-ից ավել մեքենա է կուտակված, 1300 հայկական բեռնատար կա հերթում

Մտածում էի՝ Գեղամը կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ. Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան

Վրաստանում հանրահավաքների ժամանակ մասնակիցներին կարգելվի դեմքերը փակել դիմակով կամ հագուստով

Անկարան և Ասադը շփումներ չեն ունեցել, Թուրքիան կշարունակի աշխատել Դամասկոսի նոր վարչակազմի հետ. Ֆիդան

Ասադը հանձնարարել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, Ռուսաստանը բանակցությանը չի մասնակցել. ՌԴ ԱԳՆ

Աշխարհը սպասում է. Թրամփը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում

Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը. կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Դանիայի և Ղազախստանի հետ խաղերին

Որ տեսակի թմրամիջոցներն են տարածված Հայաստանում, ինչու են դեռահասները օգտագործում այն

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. Երևանի բարձրադիր գոտում և լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Լաթաքիայում տապալել են նախագահի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադ արձանը. տեսանյութ

Ուղիղ եթերում ծեծել են վրացական ՀԸ լրագրողին և օպերատորին, առևանգել հեռարձակման սարքերը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 8-ին

Հայաստանի և Օմանի ԱԳ փոխնախարարը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկել

Հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռն է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Իրաքը տարհանում է իր դեսպանությունը Դամասկոսից

Հարձակում է տեղի ունեցել Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա. տեսանյութ

Գյումրեցիները քվեարկում են. մեկնարկել են նախնական ընտրությունները. լուսանկարներ

Ասադը փախավ երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգիռ չէր պաշտպանել նրան. Թրամփ

Ասադի գտնվելու վայրը դեռևս անհայտ է. ենթադրություններ կան նրան տեղափոխած ինքնաթիռի կործանման մասին

Հավակնոտ նախագիծ և համաշխարհային գոհար. վերաբացվել է Փարիզի Աստվածամոր տաճարը. լուսանկարներ

Կուսակցականների հետ հանդիպում ունեցա. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

Տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում Հանրապետության հրապարակում հրավառություն կիրականացվի

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ՝ փրայմերիզ. օր առաջին

Սիրիայի կառավարությունը Դամասկոսը գրաված զինյալներից անվտանգության երաշխիքներ է ստացել. վարչապետը բանակցում է

Ոսկետափում մեքենաներ են բախվել. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԱՄՆ նախագահը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. Սպիտակ տուն

Սիրիայից տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ԱԳՆ

Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը

Հիասքանչ երեկո հիասքանչ արարողությունից հետո. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Փարիզից

Դամասկոսը վերահսկողության տակ վերցնելուց հետո ահաբեկիչները մտել են Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց. վարչապետ