«Հայասաթ-1» արբանյակը նորմալ գործում է, բայց չի նշանակում, որ մի օր չի ընկնելու. ԲՏԱ նախարար

11/11/2024 schedule14:31

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ասաց, որ ինքը «Հայասաթ-1» արբանյակի հետ կապված որևէ աղմկահարույց տեղեկատվության չի տիրապետում։

«Մեկ հոդված է աչքովս ընկել՝ կապված միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարների հետ, դա, իհարկե, ծիծաղելի է: Ես գնահատականներ տալ չեմ կարող, որ ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արբանյակը տիեզերք ուղարկելու համար տրամադրված գումարներն արդյոք արդարացվա՞ծ են եղել, նախարարը նշեց. ««Հայասաթ-1»-ը, տիեզերք ուղարկելով, խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծելու։ Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում, և դրա համար ընտրվել է տարբերակ՝ արբանյակ ունենալ: Արբանյակը տեսալուսանկարահանող արբանյակ է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ ոչ միայն ունենալ արբանյակ, այլև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, որն ապագայի մեջ ներդրում է, և ես կարող եմ ասել, որ այսօրվանից մենք, մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «Հայասաթ-1» արբանյակի կառավարումը»:

Ըստ նրա՝ արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ կոնկրետ լուծաչափերով։

«Այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող արբանյակների տեսալուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի: Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր, ընդհանրապես, տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծիրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու: «Հայասաթ-1» արբանյակը հենց այս հիմնավորմամբ ենք հանրությանը ներկայացրել: Բայց ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած, լրջագույն մանիպուլյացիաներ են, և անհրաժեշտ է սրա հետևից գնալ»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ արբանյակը նորմալ գործում է:

«Արբանյակը շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում, այս պահի դրությամբ անում է լուսանկարներ, արբանյակը չգործելու, կամ արբանյակը գոյություն չունենալու մասին ես տեղեկատվություն չունեմ, ավելին՝ նույնիսկ տեսել եմ երեկ արված լուսանկարներ: Եթե հանրությունը հարկ կհամարի, մենք նաև կարող ենք որոշակի լուսանկարներ հանրայնացնել: Սա, իհարկե, չի նշանակում, որ կարող է վեց ամսից արբանյակը չընկնել կամ երկու տարուց արբանյակը չընկնել, որովհետև տիեզերքն այնքան պարզունակ չէ: Շատ և շատ երկրների արբանյակներ ժամկետից շուտ են ընկնում կամ մի քանի տարի ավելի երկար են մնում տարբեր ուղեծիրներում։ Նման գնահատական, որ երկու ամսից կարող է արբանյակն ընկնել, մենք չունենք, բայց մի օր ընկնելու է, ինչպես բոլոր արբանյակները: Ես կարող եմ ընդամենը ասել՝ այս պահին գործո՞ւմ է արդյոք արբանյակը, թե՞ ոչ»,- նկատեց Հայրապետյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
783 դիտում

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո

Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան

Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ

Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում

Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել

Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն

Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Վանաձորից

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ