«Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

13/11/2024 schedule16:41

Քրեական հեղինակություն «Ֆազի» (Սերգեյ Գրիգորյան) սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան։

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 23:13-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 շենքի մոտ հրազենից կրակել են Բ.Ս.-ի և Ս.Գ.-ի ուղղությամբ: Բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը կազմակերպելն ու ղեկավարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), իսկ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով:

2024 թվականի հուլիսի 28-ին Ռ.Ս.-ն և Ա.Կ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Մեղադրյալներ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

2024 թվականի նոյեմբերի 4-ին քրեական վարույթից մեղադրյալներ Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մասն անջատվել է:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում. Սերգեյ Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:

Նշենք, որ «Ֆազ»-ի սպանության համար մեղադրվողներից մեկը Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամ»-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2305 դիտում

Արմավիրի մարզի որոշ գյուղերում և Արմավիր քաղաքում ջուր չի լինի

Ձկնորսների հետ շարունակվում են սիգի որսի արգելքի վերաբերյալ բացատրական աշխատանքները. ինչ դեպքեր են արձանագրվել

Նորածնին Հովհաննես անվանակոչած ծնողներին հայտնել են, որ ԲԿ-ից ծննդատուն տեղափոխված իրենց երեխան աղջիկ է

Հայտնի է՝ ով է նշանակվել Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել

Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան»-ի քվեարկության միջանկյալ արդյունքները

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել Զբաղվածության 2025-31 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ

Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի. ՄԻՊ

Բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա. ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան

Շիրակի մարզում դեկտեմբերի 11-12-ին ջուր չի լինի. հասցեներ

Արշավախմբի անդամներն ընկել են լանջից. ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում նրանք փրկվել են. տեսանյութ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում

Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին

ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է

Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան

Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան

6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ

Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ

Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը

Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում

Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը

Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է

Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին