Երևան
12 °C
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է հրաժարականի մասին:
Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և նշել, որ հետևում թողնում է կատարած հսկայածավալ աշխատանք: Նրա խոսքով՝ իր ղեկավարած համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։
Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։
Չի եղել աշխատանքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։
Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։ Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։
Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։
Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
«Ամբերդ» կայանից Քարի լիճ հատվածը շարունակում է փակ մնալ. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
Աշխատանքային օրվա մեկնարկը՝ Դեբեդի ափին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Առավոտյան զբոսանք Լոռվա ձորում՝ 25կմ. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Երկրի համար սրտացավ պաշտոնյան 30 տարի քարը քարի վրա կդներ, ոչ թե իր դղյակների հարկերը կավելացներ. Խաչատրյան
Իմպիչմենտը ընդդիմության հերթական չարաճճիությունն է, յուրօրինակ «ինքնաիմպիչմենտ». Ղազարյան. տեսանյութ
Եթե այդ համակարգը չունենանք, մարդիկ արդարությունը կփնտրեն փողոցում, գողականների մոտ կամ բռունցքով. Իոաննիսյան
Պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, այն մեկնաբանվում է որպես սանձարձակություն. Հարությունյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել. տեսանյութ
Ընդդիմությունը կրկին հոգեհանգիստն է կազմակերպում, ուղղակի էս անգամ առանց սիրելի տերտերների. տեսանյութ
1 տարում 100 հազար վարորդ է գրանցվել Roadpolice.am համակարգում. բոնուսից օգտվել է 439 հազար 142-ը
Մայիսյան տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ի Տեր է ննջել տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը. հայտնի են հոգեհանգստի և վերջին օծման օրերն ու վայրը
Ապօրինի շրջանառությունից 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց է հանվել. տեսանյութ
Դեսպան Քվինը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հիշեցրել է տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին
Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում. Լեհաստանի փոխարտգործնախարար
«Շրջանների միջև». Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը
Եկող տարվա առաջին կիսամյակո՞ւմ, իրատեսակա՞ն է. վարչապետը հետևել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատմանը. տեսանյութ
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ես տեսա, որ լոգարանը չեն օգտագործում, կազմակերպեք դա. վարչապետն այցելել է Ստեփանավանի՝ շահագործված թիվ 3 դպրոց
Կառուցապատող և բնակարանները վաճառող ընկերության սեփականատերն ու տնօրենը 75 միլիոն դրամ վնասը վերականգնել են
2025թ․ առաջին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում իր առաջատար դիրքը
Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Գևորգ Պապոյանը՝ Լիոնի պատվիրակությանը
Օրենքի առաջ պատասխանատու են բոլորը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. տեսանյութ
Մտածողության ձևավորման համար նրբություններ են. վարչապետն այցելել է Սպիտակում կառուցված մսուր-մանկապարտեզ
Ավտոմեքենան ընկել է Դեբեդը. փրկարարները որոնում են դրանում գտնված քաղաքացիներից մեկին
Շնորհակալություն երկարամյա աշխատանքային գործունեության և վաստակի համար. նախարարը՝ աշխատանքի վետերաններին
Խստիվ դատապարտել տեղի ունեցածը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Թեհրանում կատարվածի առնչությամբ. միասնական կոչ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT