Երևան
12 °C
Քաղաքական «մոսկաներին» (моська՝ փոքրիկ շուն, թուլա) արձագանքելը թեեւ սիրելի զբաղմունքը չէ, սակայն բացառության կարգով կարելի է արձագանքել դրանցից մեկին՝ «մոսկա» տերմինը քաղաքական բառապաշար ներմուծած սուբյեկտի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին։
Եվ ուրեմն, մեկ տարի առաջ այս օրերին պատգամավորի մանդատը ստանձնելու միջոցով կալանքի տակ մնալուց փրկված, ժամանակ անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «գլխի որդի» «մկրտված» կրտսեր Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականների թեմային ու․․․ «մոսկայավարի» եզրակացրել՝ «Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա»:
Իմիջիայլոց, բառեր ու կապակցություններ կան, մասնավորապես՝ «խարխլված վարկանիշ, «փրկել», «ժողովուրդ», որոնք որդի Քոչարյանն ու նրա հայրիկի կուրացիայի տակ գործող խումբ-խմբակցությունը թերեւս պետք է ծայրահեղ զգուշավորությամբ գործածեն, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես չգործածեն, քանի որ դրանք գործածելու հետեւանքները խոստանում են լինել ահավոր դառն ու ցավագին։
Արդ, «գլխի որդին» եւ նրա հայրը այնպիսի կարգավիճակում են, որ նրանց պետք է հետաքրքրեր ոչ թե Փաշինյանի «խարխլված», այլ՝ սեփական՝ «մինչեւ քոք մաշված» վարկանիշը, այն դեպքում, երբ այդ «չափման միավորով» «մաշըցնելու» սպառնալիքը, ինչպես գիտենք, հնչեցնում էր մանդատավոր Քոչարյանի անմանդատ հայրիկը։
Սպառնալիքի օբյեկտն էլ, այո՛, Նիկոլ Փաշինյանն էր, որի նախկին մորուքը, այն է՝ կոյուղաջրերին խառնված «թրաշը», փաստորեն, ավելի մեծ հետաքրքրություն է վայելում ու ավելի բարձր վարկանիշ ունի, քան Քոչարյանն ու երկու տարի առաջ նույն այս օրերին՝ «Դիմադրության» շարժման ֆիասկոյից հետո խարխլված (որպես դաշինք այլեւս գոյություն չունեցող) «Հայաստան» խմբակցությունը միասին վերցրած։
Այնպես որ, եթե Լեւոն Քոչարյանի աչքին ինչ-որ խարխուլ կամ խարխլված բան է երեւում, ապա կարող է աչքը մի պահ կտրել սիրելի հայրիկի «ֆիզիոնոմիայից» ու նայել ուրիշ ուղղությամբ։
«Կհասնի՞ արդյունքի. -Ոչ, որովհետեւ հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետեւաբար ձախողումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է», գրում է որդի Քոչարյանը:
Նա արդեն մեկ տարի է, ինչ պատգամավոր է, հետն էլ՝ իրավաբան ու, փաստորեն, մինչեւ հիմա չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը, Կառավարության ղեկավարի լիազորությունները սահմանող օրենքն ու տեղյակ չէ՝ պետական համակարգում ինչպես են տեղի ունենում իրավահարաբերությունները։
Նրան թվում է, թե պետական կառավարման համակարգը մինչեւ այժմ գործում է «միակ տղամարդու» սիդրոմի ներքո, իսկ բոլոր այն «վատ պարող» պաշտոնյաները, որոնք չեն իրականացնում Բաղրամյան 26-ն ուզուրպացրածի հրահանգները, ենթարկվում են․․․․ հոգնայի, ավագ Քոչարյանի սիրած բառով՝ «կլիզմայի»։
Ի դեպ, Լեւոն Քոչարյանը կարող է հայրիկի հետ անկեղծության երեկո կազմակերպել եւ հարցնել՝ իր պաշտոնավարման օրոք կա՞ր ոլորտ՝ իրավապահ, դատական համակարգից մինչեւ «փողոտ-յուղոտ» ոլորտներ, ասենք՝ շինարարության, որտեղ որեւէ «առանցքային հարց» որոշվում էր առանց իր իմացության կամ «դաբրոյի»։ Եվ ամենակարեւորը՝ ի՞նչ ճակատագրի էին արժանանում այդ ոլորտները համակարգողները, եթե շեղվում էին Բաղրամյան 26-ի ուղեցույցից։ Մի տեսակ համոզմունք կա, որ հոգնայից բացի՝ այլ պրոցեդուրաներ էլ էին կիրառվում։
Հա, ի դեպ, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, որը «ուչաստկովիի մակարդակի» գործ էր, «Մարտի 1»-ի արյունահեղությունը, որը «մաքրամաքուր» ընտրությունների արդյունքների դեմ պայքարի նպատակով Ազատության հրապարակը «կեղտոտածներից» «մաքրելու» օպերացիա էր, տեղի են ունեցել նրա սիրելի հայրիկի գիտությա՞մբ՝ որպես երկրում «առանցքային հարցեր» որոշող սուբյեկտի, թե՞ նրա թիկունքում՝ նրան շրջանցելով։ Եթե առաջին տարբերակով, ապա թեեւ ուշացումով, բայց գալու է հայրիկի պատասխանատվության կանչվելու օրը, իսկ եթե երկրորդ տարբերակով, ուրեմն, ի դեմս նույն այդ հայրիկի, գործ ենք ունեցել ոչ թե «միակ տղամարդու», այլ «միակ մեխի գլխի» հետ՝ դրանից բխող հետեւություններով։
Հա, ի դեպ, Լեւոն Քոչարյանը հոռետեսությամբ է ավարտել գրառումն ու կանխատեսել՝ պաշտոնակ եղածներին փոխարինելու են «հերթական կամակատարները», եւ «դեմքերի փոփոխությունից բացի՝ այլ բան պետք չէ սպասել»։ Ուստի «իրենց ընդդիմադիր համարողների» անելիքը պետք է լինի «մաքսիմալ հասկանալի եւ պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու՝ իշխանագլխի հերթական փորձը հաջողվի»:
«Գլխի որդուն» թերեւս պետք է հիշեցել հայտնի հոգեւորականի՝ ժամանակ առաջ արած սկանդալային հայտարարությունը իր, իր հայրիկի ու նրա հաջորդի մասին։ Այն է՝ քաշել իրենց «թանկագին ռադը» քաղաքական ասպարեզից, որովհետեւ քանի անգամ էլ փորձեն, որ մի կամակատարի (սրբազան կամ սրբազանց) դեմքով էլ փորձեն մոլորեցնել հանրությանն ու մանիպուլացնել՝ ներկայանալով որպես «փըռգիչներ», մեկ է՝ չի ստացվելու, հայ ժողովուրդը զզվելու աստիճան լավ է ճանաչում նախկին իշխանագլխին ու քաջատեղյակ է վերջինիս պլանների մասին՝ դրանց իրագործումը թույլ չտալու համար, այն է՝ զավթել իշխանությունը՝ դրանից բխող «միութենական» հետեւանքներով։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT