Երևան
12 °C
Նրանք են` Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներ 20-ամյա Ռազմիկ Մովսիսյանը, 21-ամյա Ռուդիկ Տիգրանյանը եւ նույն մարզի Գառնի գյուղի 21-ամյա բնակիչ Նարեկ Թորոսյանը: Ավելի ուշ ոստիկանությունից այս տվյալները հաստատեցին: «ՎԱԶ-2102» ավտոմեքենայի բռնկման պատճառ էր հանդիսացել նախօրեին, ժամը 23.50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի բենզալցակայանի մոտ տեղի ունեցած ավտոպատահարը: Ըստ նախնական տեղեկությունների, նշված ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել այդ պահին հակառակ գոտիով երթեւեկող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2102» ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, վարորդն ու երկու ուղեւորները տեղում մահացել էին` ստացած այրվածքների հետեւանքով: Ենթադրվում է, որ բախման հետեւանքով երիտասարդները նախ ուժեղ վնասվել են, կորցրել են գիտակցությունը եւ այդ պատճառով չեն փորձել փրկվել կրակի ճիրաններից: Ըստ ոստիկանության, «ԲՄՎ»-ի վարորդը` 26-ամյա Կարեն Կարապետյանը, բախման հետեւանքով մարմնական վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ ահա ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը երեկ մեզ հայտնեց, որ Կարապետյանի վնասվածքները լուրջ չէին եղել, դեպքից հետո նա հրավիրվել էր Շտապ օգնության մեքենա` ստուգելու համար արդյոք ալկոհոլ օգտագործած եղել էր, թե ոչ, ինչից հետո գնացել է տուն: Պատահարի բոլոր հանգամանքները պարզելու համար ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով, նշանակվել են փորձաքննություններ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն առնվազն 10 օրից: Գողթի գյուղապետի տեղակալ Ոստանիկ Խաչատրյանը երեկ մեզ հայտնեց, որ պատահարի հետեւանքով մահացած Ռազմիկ Մովսիսյանը գյուղապետի եղբոր որդին էր, որը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող էր, հաջորդ տարվա գարնանը պետք է զորակոչվեր բանակ: Իսկ ահա Ռուդիկ Տիգրանյանը, ում պատկանում էր «ՎԱԶ-2102» ավտոմեքենան, պատահարի հետեւանքով մահացած երրորդ երիտասարդի` Նարեկ Թորոսյանի հետ միասին մի քանի ամիս առաջ էր զորացրվել բանակից: «Բանակի ընկերներ էին, զորացրվելուց հետո բանակային ընկերությունը շարունակում էին»,- պատմեց գյուղապետի տեղակալը: Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք բռնկված ավտոմեքենան տեխզննում անցա՞ծ էր եւ նախկինում տեխնիկական խնդիրներ չէ՞ր ունեցել, Ոստանիկ Խաչատրյանը ասաց. «Ոչ մի խնդիր էլ չկար: Նորմալ մեքենա էր, քշվող մեքենա էր: Գազով էր աշխատում, բայց չեմ հիշում, թե գազի բալոնը երբ էին դրել մեքենան: Բայց հաստատ գիտեմ, որ ոչ մի խնդիր չկար»: Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ վթարի հետեւանքով միանգամից այրվել եւ պայթել էր «ՎԱԶ-2102»-ի գազի բալոնը: Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանից երեկ հետաքրքրվեցինք Նարեկ Թորոսյանի մասին: Գյուղապետի խոսքով, գյուղի դպրոցում ուսումն ավարտելուց հետո Նարեկը զորակոչվել էր, իսկ զորացրվելուց հետո որեւէ բանով չէր զբաղվում, աշխատանք գտնել չէր կարողանում: «Գերազանց բնութագիր ունեցող տղա էր, գերազանց ընտանիքի երեխա: Ինքը քույր ունի, եղբայր ունի, իսկ ծնողները զբաղվում են անասնաբուծությամբ ու հողագործությամբ»: Հարցիս, թե ինչպես են դեպքի մասին տեղեկացել Նարեկի ծնողները, գյուղապետն ասաց, որ հավանաբար համագյուղացիներն են ասել, որոնք դեպքի մասին իմացել են անհամեմատ շուտ` հեռուստացույցով: Թե ուր էին ուղեւորվում երիտասարդները եւ ընդհանրապես ինչի համար էին մեկնել Երեւան, հարազատները չգիտեն, գիտեն միայն, որ ավտոմեքենայով գյուղից դուրս էին եկել դեպքի օրվա երեկոյան: Երեկ երիտասարդների մարմինները հանձնվել են հարազատներին: Այսօր տեղի կունենա նրանց հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը` հուղարկավորությունը: Այս տարվա ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Մայիսի 17-ին Երեւանի Արցախյան փողոցում բախվել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «Գազել» մակնիշի 76 համարի երթուղային տաքսին, ինչի հետեւանքով երթուղային տաքսիում հրդեհ էր բռնկվել: Ոչ բոլորին էր հաջողվել ժամանակին դուրս նետվել այրվող ավտոմեքենայից: Պատահարի հետեւանքով մահացել էին չորս, վիրավորվել` ինը մարդ: Երթուղային տաքսին, հասկանալիորեն, նույնպես աշխատում էր գազով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան
Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ. Կոնջորյան
Ով կմտածեր, որ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան. Մանավազյան
«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան
Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան
Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան
Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան
Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին
Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ
ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին
Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին
Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ
Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր
Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան
Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար
«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում Երևանի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը գրեթե մեկ ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն
Ընդդիմությունը ողջ ուժով մտել է Կարապետյանի քսակի մեջ, որ մկան պես իր բաժինը հանի. Կոնջորյան. տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն, սպասելու ժամանակ չկա. Խանդանյան
Սա լինելու է պատմական հայտարարություն, պիտի ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները. Կոնջորյան
Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն
Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ
Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով
Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան
Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից
Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան
ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները
2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է
Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան
Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT