Թբիլիսիում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ, իրավիճակը լարված է

29/11/2024 schedule09:18

Թբիլիսիում, որտեղ զանգվածային բողոքի ցույց է ընթանում, բախումներ են սկսվել հավաքվածների և ոստիկանների միջև։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է մեկ վիրավոր աշխատակցի մասին, հայտնում է Ռուսթավի 2-ը։ Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է:

Գերատեսչությունում ընդգծել են, որ հավաքվածներին կոչ են արել խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպել և չխախտել օրենքը։ Սակայն, ըստ ՆԳՆ-ի, ակտիվիստներից ոմանք սկսել են բռնություն գործադրել իրավապահների նկատմամբ և վիրավորանքներ հնչեցրել:

«Հանրահավաքի մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ բռնի գործողություններից և օրենքով սահմանված նորմերին համապատասխան բողոքի ակցիաներ իրականացնել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը խոստացել է «համապատասխան պատասխան» անօրինական գործողություններին։

Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիան դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից, ուստի ոստիկանությունը դիմել է օրինական միջոցների և կիրառել հատուկ միջոցներ։ 

Ինչպես հայտնում է Georgia News պորտալը, գիշերը ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել, ինչի հետևանքով ցուցարարներից ոմանք կորցրել են գիտակցությունը։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ։ Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը շարունակվել է մի քանի ժամ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Վրաստանի այլ քաղաքներում։

Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ է դարձել Վրաստանի իշխանությունների որոշումը՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ 2028 թվականի բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը հաստատվել է երկրորդ ժամկետով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, միայն Թբիլիսիում անցկացվող ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցում։

Հանրահավաքի համար Թբիլիսի է ժամանել Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա մեղադրել է իշխանություններին «սահմանադրական հեղաշրջում» իրականացնելու համար և կոչ արել ԵՄ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին օգնել իրեն և ընդդիմությանը հասնել երկրում նոր խորհրդարանական ընտրությունների նշանակմանը։

Ցուցարարները գրավել են նաև ապրիլի 9-ի և Չիչինաձեի հարևան փողոցները, հայտնում է Rustavi-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքվածները մեծ աղմուկ են բարձրացրել և հարվածել խորհրդարանի շենքի մուտքերի դարպասներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
983 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը