Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար

06/12/2024 schedule10:47

Հայաստանում արբանյակային կապի գլոբալ համակարգերի ներդրումը ենթադրում է դրանց շահագործման կանոնների սահմանում, որոնք կոչված են հստակեցնելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ արտոնագրման գործընթացի և համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման նոր կարգը։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է և առաջին անգամ է մատուցվելու նշված տեխնոլոգիայի միջոցով ծառայություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհայտարարի արբանյակային կապի գլոբալ համակարգի նոր ընկերության հայաստանյան ներկայացուցչին արտոնագիր տրամադրելու մասին։

Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» վերաբերյալ փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական նախագիծ։

Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է, և ինչպես ցանկացած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  գործունեության տեսակ, այն կազմակերպելու համար պահանջվում է սահմանել ցանցերի շահագործման թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման նոր պայմաններ և կանոններ: 

«Դա օրենքի պահանջ է, և համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության»- նշել է Գևորգ Մելիքսեթյանը։ 

Փոխնախարարը ասել է նաև, որ քանի որ հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերը, որտեղ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով կապի օպերատորների կողմից շարժական և ֆիքսված ինտերնետ կապի ենթակառուցվածքներ չեն կառուցվել, արբանյակային ինտերնետ կապը կապահովի լայնաշերտ ինտերնետի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում:

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկներ է ստացել արբանյակային կապի գլոբալ համակարգերի ևս մի քանի ընկերություններից, որոնց մասով ընթանում են քննարկումներ։ Նա ասել է, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որոնք ցանկություն կհայտնեն գործունեություն ծավալելու Հայաստանում։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ոլորտում մենաշնորհը բացառելու և մրցակցություն ապահովելու համար, փոխնախարարը պատասխանել է․

«Եթե բջջային կապի օպերատորների պարագայում որոշակիռադիոհաճախականության տիրույթը վարձակալում և օգտագործում է միայն մեկ բջջային օպերատոր, ապա արբանյակային կապի ոլորտում տվյալ ռադիոհաճախականության տիրույթը միաժամանակ կարող են վարձակալել և օգտագործել մի քանի ընկերություններ։ Դա նշանակում է, որ Հայաստանում այս ոլորտում հետագայում գործունեություն ծավալելու հավակնող ընկերությունը կամ ընկերությունները վարձակալելու են ներկայիս տիրույթը՝ համատեղ օգտագործման սկզբունքով»։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
398 դիտում

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո

Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան

Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ

Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում

Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել

Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն

Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Վանաձորից

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ

ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել

Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում