Երևան
12 °C
Հայաստանում 2024 թվականի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է նույնականացման միջոցներով։
ՊԵԿ հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սա նշանակում է, որ մանրածախ առևտրի կետերում ինչպես գազավորված, այնպես էլ չգազավորված խմելու ջրի տարայի, փաթեթավորման, պիտակի վրա կամ այլ տեսանելի վայրում սպառողները կարող են գտնել Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիր և E-mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի վերաբերյալ տեղեկությունները։
«Թվային դրոշմավորման շնորհիվ խմելու ջրի յուրաքանչյուր շիշ ստանում է եզակի թվային ծածկագիր, որի միջոցով պետությունը, տնտեսվարողը և սպառողը հնարավորություն են ձեռք բերում հետևել վերջինիս տեղաշարժին շրջանառության բոլոր փուլերում։ Համակարգը տալիս է մի շարք առավելություններ։
Կեղծ արտադրանքի կանխարգելում
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բացահայտել և դուրս բերել շուկայից կեղծված խմելու ջուրը։
Արդար մրցակցության ապահովում
Հարկային վարչարարության և ապրանքների վերահսկողության կատարելագործման շնորհիվ ստեղծվում են հավասար և արդար մրցակցային պայմաններ խմելու ջրի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար։
Ստվերային տնտեսության նվազեցում
Թվային դրոշմավորումը թույլ է տալիս պետությանն ավելի արդյունավետ վերահսկել ապրանքների շրջանառությունը և նվազեցնել հարկերից խուսափելու հնարավորությունները։
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Համակարգը սպառողներին հնարավորություն է տալիս գնելուց առաջ ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ձեռք են բերում օրինական արտադրանք:
Պետության վարչարարական գործիքների լավարկում
Հետագծելիության համակարգը պետությանը տրամադրում է հավելյալ տեղեկատվություն՝ հարկային հսկողությունն ու ստուգումներն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ-ը մանրամասնել է քայլերի հաջորդականությունը
Ներկայացվել են Պետական կառավարման ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրներն ու նպատակները
Վերադառնում ենք Հայաստան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Քարտով վճարելիս հնչել է ԵՄ հիմնը. հաքերային հարձակում Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին
Երևանի գազելների դեմ եմ պայքարել, սա նույնիսկ 100 դրամ չարժեր. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են ՀՀ-ում իրականացվով տնտեսական ծրագրերի ընթացքը
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Պապիկյանն ու Լեֆեբվրեն քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառի համագործակցությունը
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր
Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած
ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. լուսանկարներ
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացումը
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել. տեսանյութ
Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կսահմանվի ցմահ ազատազրկում․ նախագիծ
ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը
Ֆիդանը և Ռուբիոն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում
Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը. ինչ է առաջարկվում
ՆԳՆ-ում քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Բաղրամյան պողոտայում բախվել են մեքենաներ, այնուհետև դրանցից մեկը հարվածել է ծառին. կան տուժածներ
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը նշանակվել է ԿՀՎ տնօրեն
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ
Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ 1,5-6 ժամով կհոսանքազրկվեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT