Երևան
12 °C
Դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները հերթական անգամ իրենց կողմից կատարված հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկի մոտ, ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, մեծ քանակի զենք-զինամթերք կա:
Բացատրական աշխատանքներ են իրականացվել այդ քաղաքացու հետ, նրան ներկայացրել են, որ եթե քաղաքացին ինքնակամ իր մոտ պահվող զենք-զինամթերքը ներկայացնում է իրավապահներին, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Այդ քաղաքացին Արմավիրի քրեական ոստիկանության վարչության ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի կաթի գործարանին հարակից վայրերից մեկում:
Քրեական և համայնքային ոստիկանները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են կասկածելի պարկերը, ինչից հետո տեղեկությունը փոխանցել են մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում գտնվող կաթի գործարանի հետնամասում՝ պարսպի տակ, հայտնաբերվել է զենք-զինամթերքը, որը պոլիէթիլենային տոպրակներով է եղել:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված 6 հատ ինքնաձիգ, մասնավորապես` առանց գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի մի քանի ինքնաձիգ՝ իրենց փամփշտատուփով, 1823 գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփերով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, «ԱԿՄ» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ իր փամփշտատուփով, ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն իր փամփշտատուփով, 4 հատ ատրճանակ, մասնավորապես՝ 5,6 մմ տ/չ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Բերետա» տիպի ձևափոխած 5,6 մմ տ/չ ատրճանակ, «ՄՊ 654Կ» տիպի 4,5 մմ տ/չ « Բայկալ» տեսակ օդաճնշիչ ատրճանակ, «Բարիկադ-U17» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ, 5 հատ հրացան, մասնավորապես՝ ջնջված գործարանային համարներով «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, 6738 գործարանային համարի «ԻԺ 26» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող հրացան, «ՄՑ 2112» տիպ մեկ փողանի 12 մմ տ/չ ողորկափող հրացանի փող, մեկ փողանի «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ ողորկափող հրացան, «ԻԺ 18Մ» տիպի մեկ փողանի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի 32 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, փողատակային նռնականետ, 13 հատ փողատակային նռնականետի նռնակ, սվին դանակ, 5 հատ «ՈՒԶՌԳՄ» նոնակի պաթուցիչ, 2 հատ հակագազ իր լրակազմով, ուսումնական իմիտացիոն փամփուշտ, 26 մմ տ/չ ազդանշանային փամփուշտ, 20 մմ տ/չ, 12,7 մմ տ/չ և 14,5 մմ տ/չ փամփուշտներ, 637 հատ 7,62 մմ տ/չ ինքնաձիքի փամփուշտ, 126 հատ 7,62 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, ուսումնական նռնակ՝ իր պայթուցիչով։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ
Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին
Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան
Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին
Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին
ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային
Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են
Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան
Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները
Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ
Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան
Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել
Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել
Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը
Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր
ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին ձերբակալվել է
Առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան
Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Թուրքիայում աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, երկրում ազգային սուգ է հայտարարվել, ձերբակալվել՝ 9 մարդ
ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան
Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան. տեսանյութ
Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, կարող եք չհայտարարագրել դա. Չախոյան
Հայտնի են ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության կարգը և ժամը
Սիրունյանն իր թեկնածությունը հետ է քաշում. Կոնջորյան
Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Բարձր ենք գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը․ Փաշինյան
Կամովի հանում եմ իմ թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից․ Ալեքսանդր Սիրունյան
Եկեք «ծուռը նստենք, դուզը խոսենք», նորմալ տրանսպորտ ունենալը համապատասխան գին արժե. Բաբկեն Թունյան
Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT