Որ տեսակի թմրամիջոցներն են տարածված Հայաստանում, ինչու են դեռահասները օգտագործում այն

08/12/2024 schedule15:00

Հայաստանում թմրամիջոցների յուրացման, օգտագործման դեպքերի և դրանց վտանգների մասին հարցը շարունակում է անհանգստացնող մնալ։

2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի, հարցը ներառված է նաև նախարարության թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության 2025-2027 թթ. միջոցառումների ծրագրի նախագծում։

Վերջին 5 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6 տոկոս։ 2021-23 թթ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության համացանցային 631 դեպք է բացահայտվել։

Թմրամիջոցները այժմ շատ ավելի դյուրին և արագ են ձեռք բերվում «Տելեգրամ» հավելվածի միջոցով, դա է պատճառը, որ վերջին շրջանում անհանգստացնող է անչափահասների ներգրավվածությունը թմրանյութերի վաճառքի, իրացման հարցում։ ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ էդգար Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այժմ թմրանյութերի օգտագործումն ու իրացումը երիտասարդացել է ամբողջ աշխարհում, Հայաստանը բացառություն չէ։

Անչափահասների մասնակցությամբ թմրանյութերի օգտագործման և իրացման հետ կապված ավարտված գործերով, որոնցով անչափահասի մեղավորությունն ապացուցվել է, պատկերը հետևյալն է․ «2019՝ 9, 2020՝ 3, 2021՝ 7, 2022՝ 6, 2023՝ 10, 2024՝ 7։ Նմանատիպ վիճակագրություն եղել է նաև 2008՝ 8, 2011՝ 7, 2013՝ 7։ Այսինքն՝ տասը տարվա ընթացքում վերելքներ և վայրէջքներ են եղել, մտահոգիչ աճ չկա։ Ամբողջ աշխարհում թմրանյութերի օգտագործումը պայմանավորված է դրա նոր տեսակներով։ Եթե տվյալները դիտարկում ենք տարածաշրջանի առումով, մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է»։

Թմրամիջոցների օգտագործման տարիքային խումբը, ըստ նրա, 16-17 տարեկաններն են։ Այս պահի դրությամբ թմրամոլության համար հաշվառված անչափահաս ՆԳՆ-ում չկա։

«Դեպքերը օպերատիվ ճանապարհով բացահայտում են արտաքին ծառայությունը, պարեկային, օպերատիվ ծառայությունները, համայնքային ոստիկանությունը։ Քանի դեռ վարույթները ավարտին չեն հասցվում, վիճակագրություն այդ մասով չի վարվում, քանի որ շատ դեպքերում վարույթը կարճվում է՝ իրականությանը չհամապատասխանելու հիմքով։ Թմրամոլությունը ունի երկու հենասյուն՝ ֆինանս և գովազդ, գովազը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Մեզ մոտ այդ պատասխանատվությունը սահմանված է արդեն երկու տարի»,- ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ անչափահասները գիտակցում են իրենց մեղքը, հանցագործության աստիճանը, երբեմն նաև՝ ամոթի զգացումը։ Նրանք ավելի ուղիղ են խոսում գործած սխալի մասին, քան չափահաս անձը, նկատում է նախարարության ներկայացուցիչը․ «Մեծերը դժվար են իրենց մեղքն ընդունում, անչափահասները չեն փորձում խորամանկել, բացառիկ դեպքեր, իհարկե, կան, երբ անչափահասների հետ աշխատանքը բարդ է լինում։ Այնպես չէ, որ անչափահասի կողմից թմրանյութ օգտագործելը գալիս է պրոբլեմատիկ ընտանիքից, խնդիրները ընտանիքներում չեն»։

Վերջինս պարզաբանում է՝ ձերբակալման պահից անչափահասը պետք է փաստաբան ունենա, ներկա գտնվի նաև նրա օրինական ներկայացուցիչը։ Հաղորդումը ստանում և ընդունում է համայնքային ոստիկանությունը, հավաքում է ապացույցներ, վկաներին, դրանք փոխանցվում են Քննչական կոմիտե։ Վարույթին զուգահեռ անչափահասը վերցվում է հաշվառման․ «Էրեբունի վարչական շրջանում մի դեպք ունեցանք, երբ անչափահասը հպարտացել էր, որ իր մոտ փոշիանման թմրանյութ կա։ Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ դա պարզապես «Վիտամին Ց» է։ Այստեղ մտահոգիչն այն է, որ նա հպարտացել էր այդ փաստով»։

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ էդգար Պետրոսյանը խիստ կարևորում է իրազեկման աշխատանքները, ինչպես նաև՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկելու և այլ հարցերով պայմանավորված՝ անձի առողջության պահպանման և վերականգնողական խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելը:

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում էլ, որը թմրանյութերի կախվածության դեմ բուժում տրամադրող միակ մասնագիտացված կենտրոնն է Երևանում, նկատվում է պացիենտների թվի աճ։

Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ այս թվերը խոսում են իրավապահ համակարգի և պատասխանատու մարմինների, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ջանքերի արդյունավետության մասին Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի գործում։ Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված՝ հաշվառված անձանց թիվը կենտրոնում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 7854։ Կախվածության կենտրոնում առաջին անգամ բուժում է ստացել 16 տարեկան երկու անչափահաս աղջիկ։

Կենտրոնի տնօրենը մանրամասնում է՝ լինում են դեպքեր, երբ դեռահաս տարիքից սկսում են մարիխուանայից, հետո՝ անցնում ավելի վտանգավոր սինթետիկ հոգեխթանիչների։ Հայաստանում առկա նոր տեսակի թմրամիջոցների դեպքում մարդու մոտ կախվածությունն առաջանում է բավականին արագ։ Երբեմն նաև մեկ անգամ օգտագործումը կարող է հանգեցնել արտահայտված հիվանդագին ցանկության, սակայն եթե անձը վաղ հասկանա իր խնդիրն ու դիմի համապատասխան բուժման, նույնքան արագ էլ կազատվի այդ կախվածությունից․ «Մեր Կենտրոն դիմել են նաև անչափահասներ, իհարկե, ընտանիքի անդամների ուղեկցությամբ։ Այս պարագայում պետք է նկատենք, որ երիտասարդները թմրամիջոցները հեշտ ձեռք են բերում համացանցից, ոչ թե մեծահասակների նման, երբ դրանք փոխանցվում են հին մեթոդով՝ անձը անձին է տալիս»։

Զրուցակիցն ասում է՝ եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) և օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցները, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաև մեթամֆետամինը և հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցները, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում։

Նազինյանն ընդգծում է՝ կախվածությունը շատ ծանր հիվանդություն է, և դրա բուժումն էլ տարբեր անձանց մոտ տարբեր կերպ է ընթանում։ Եթե անձի մոտ ցանկություն է առաջանում մեկ անգամ փորձել որևէ հոգեխթանիչ դեղ, ապա պետք է նա նախևառաջ հասկանա, որ հետո այդ ճահճից հեշտ դուրս չի գալու։ Կախվածություն ունեցող անձինք չեն կարող Կենտրոն ընդունվել հարկադրաբար, ասում է հաստատության տնօրենը:

Կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանն էլ նկատում է՝ առաջին փուլից դեռահասները խոսում են թմրանյութի օգտագործումից հետո իրենց զգացողություններից, բարձրաձայնում, որ կարող են ցանկացած պահի դադարեցնել այն։ Հոգեբանական անհրաժեշտ աջակցությունը տրամադրվում է թե՛ թմրանյութ օգտագործողին, թե՛ նրա մտերիմ անձին։

«Դեռահասության տարիքում նրանք ավելի պատրաստակամ են դիմել, խոսել հոգեբանի հետ, քանի ավելի հասուն մարդիկ։ Նրանք ավելի բաց են հոգեբանի հետ աշխատանքի ընթացքում, սակայն նաև հոգեբանի խոսքն է կարևոր, որ զրույցը ստացվի։ Կարևոր է, որ իրեն դիտարկենք՝ որպես մարդու, անձի, ոչ թե վերաբերվենք միայն՝ որպես պացիենտի»,- ընդգծում է նա:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2968 դիտում

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը նոր ուժ են ստեղծում

Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն

Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան

Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ԼՂ նախկին ղեկավարների «դատավարությունից»

ՆԳՆ կրթահամալիրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կնյազ Հասանովը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով. Ալեն Սիմոնյանն այցելել է գործընկերոջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի հետ. հարցերի լայն շրջանակ է քննարկվել

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

Ապագայի ճանապարհային քարտեզը. ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ

86-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. 57 տարեկան կինը մահացել է

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին. ՄԻՊ

Երաշխավորում եմ՝ միասին կկարողանանք լուծել խնդիրները. Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Դեսպանների հետ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության, մեր դարավոր վախերը հաղթահարել սովորելու տարի. Աննա Հակոբյան

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Նահիգիան եղբայրների հետ

ՔԿՀ խցում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ սավանով մահճակալից կախված վիճակում

Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քննարկելու զեկույց գեներացնել 3 ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան․ Աննա Հակոբյանը Սիսիանի հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Կնյազ Հասանովը դարձավ 80 տարեկան. գործընկերներն այցելել են պատգամավորին. լուսանկարներ

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ

Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC

Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը. Freedom House

Վարչապետը Արդարադատության նախարարությունում նոր նշանակում է արել

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել. ինչ խափանման միջոց է ընտրվել

Նոր նշանակում ՆԳՆ-ում

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 17-ին