Պուտինի հայտարարությունը հրավեր է Բաքվին՝ սանձազերծելու ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ. Մարգարյան

07/12/2024 schedule15:00

«Հայկական ժամանակ»-ը զրույցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Տիկին Մարգարյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը, իսկ ՀՀ-ի վրա ագրեսիա չի եղել, ինչի՞ մասին է վկայում:

- Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նորություն չեն. դեռ 2021 թվականից, երբ Ադրբեջանը մայիսյան ագրեսիան իրականացրեց, ռուսական կողմը տարբեր առիթներով ասել է, որ ՀՀ սահման, որպես այդպիսին, գոյություն չունի, սա իրենց դիրքորոշումն է:

Արված հայտարարության ժամանակահատվածը վտանգավոր է, մենք կարող ենք տեսնել միտում, որովհետև Թրամփի վարչակազմը նոր ձևավորվում է, և բոլորն ուշի-ուշով սպասում են նրան, թե որքանով ամերիկյան կողմը կկարողանա ներգրավվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ: Չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը ազդակ է հաղորդում Ադրբեջանին առ այն, որ «մեզ հետ ավելի հեշտ կլինի՝ կարող եք մեզ վրա հույս դնել»: Եվ, բնականաբար, սա վտանգավոր է, որովհետև եթե ամերիկյան վարչակազմը չներգրավվի ՀՀ-Ադրբեջան օրակարգերում, դուրս գա տարածաշրջանից, որի մասին շատ փորձագետներ են նշում, ապա Ադրբեջանը, ըստ էության, կարող է նույնիսկ ՀՀ-ի հետ երկկողմ բանակցությունների ու համաձայնությունների պայմաններում ՌԴ-ի հետ սինխրոնացնելով իր դիրքորոշումը՝ դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթացը տորպեդահարել:

Երրորդը՝ սա կարող է նաև լինել հրավեր Ադրբեջանին ապագայում նորից սանձազերծել որևէ ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ:

- Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, արդյոք փոխկապակցվա՞ծ են Պուտինի հայտարարությունների հետ:

- Միանշանակ, Ադրբեջանը երբեք շանսը բաց չի թողնում. եթե մի փոքր անգամ հնարավորություն ունենա մարսելու որևէ ռազմական ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ, կիրականացնի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք նույն գործելաոճն ունեն, այսինքն՝ հող են նախապատրաստում՝ Հայաստանին սկսում են մեղադրել մի բանում, ինչը ՀՀ-ն չի անում, որպեսզի ապագայում անեն այն, ինչում իրենք ՀՀ-ին են մեղադրում:

Պուտինի հայտարարությունները կարող են և՛ աջակցող լինել, և՛ հրահրող:

- Այս փուլում որքանո՞վ է հավանական նոր ռազմական ագրեսիան, Ադրբեջանը մինչ Թրամփի պաշտոնավարումը արդյո՞ք կգնա նման ռիսկի:

- Բոլոր ժամանակներում դա իրենց օրակարգն է: Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, տեսնում ենք, թե Թրամփն արդեն ինչպիսի նշանակումներ է անում, ինչպիսի դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ, ադրբեջանցիները պատրաստվում են ապագայում նաև գործիքայնացվելու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ, ու այդ համատեքստում իրենք չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող են նաև խաղարկել ՀՀ-ի վրա հարձակվելու սցենարը: Եթե Իրանի դեմ թիրախային հարվածներով պատերազմ սկսվի, և այդ բառամթերքը, որ հիմա օգտագործում են, թե ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի, դա միանգամից կակտիվացնեն, կնետեն տեղեկատվական դաշտ և կարող են արդեն դիմել ռազմական ագրեսիայի ՀՀ-ի նկատմամբ:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և Խաղաղության պայմանագրի մասին, ասաց, որ դրա գրեթե 90 տոկոսը պատրաստ է: Իրապե՞ս մոտ ենք խաղաղությանը:

- Ես դա կդիտարկեի քաղաքական հայտարարության համատեքստում, որովհետև մանավանդ հիմա, երբ մենք սպասում ենք Թրամփի վարչակազմին՝ տեսնելու, թե իրենք ինչ քաղաքականություն են վարելու տարածաշրջանում, անչափ կարևոր է, որ հայկական կողմը իր կոնստրուկտիվ դիրքորոշումը առաջ տանի և հրապարակային այդ ազդակները տա, որ կարծես թե գործի մեծ մասն արված է, մնացել է ստորագրելը:

- Իսկ վարչապետի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետը հատելու վերաբերյալ, ինչի՞ մասին է խոսում:

- Սրանք չափազանց կարևոր հայտարարություններ են, որ արեց վարչապետը, որովհետև, ըստ էության, մենք ստացանք մի քանի հարցի պատասխան:

Նախ այն, որ Պուտինը հայտարարեց, թե ՀՀ-ն աջակցում է ընդունվող փաստաթղթերին, վարչապետի խոսքից պարզ դարձավ, որ այդ աջակցությունը տեղի է ունենում զուտ այն ֆորմատով, որ ՀՀ-ն վետտո չի դնում այդ փաստաթղթերի ստորագրմանը, որն անչափ կարևոր էր:

Եվ երկրորդը՝ կարևոր է, որ, ըստ էության, Հանրապետության վարչապետը արձանագրեց՝ մանավանդ այս հայտարարություններից հետո վերադարձի կետ գոյություն չունի, չի կարող լինել: Սա հստակ քաղաքական ուղերձ է և՛ ՌԴ-ին, և՛ աշխարհին առ այն, որ մենք շարունակում ենք դժգոհ մնալ, մեր դիրքորոշումը նույնն է, որ ՀԱՊԿ-ը իր կանոնադրական պարտականությունները չի կատարել ՀՀ-ի նկատմամբ, և չենք պատրաստվում վերադառնալ այդ կառույց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16346 դիտում

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը նոր ուժ են ստեղծում

Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն

Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան

Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ԼՂ նախկին ղեկավարների «դատավարությունից»

ՆԳՆ կրթահամալիրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կնյազ Հասանովը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով. Ալեն Սիմոնյանն այցելել է գործընկերոջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի հետ. հարցերի լայն շրջանակ է քննարկվել

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

Ապագայի ճանապարհային քարտեզը. ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ

86-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. 57 տարեկան կինը մահացել է

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին. ՄԻՊ

Երաշխավորում եմ՝ միասին կկարողանանք լուծել խնդիրները. Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Դեսպանների հետ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության, մեր դարավոր վախերը հաղթահարել սովորելու տարի. Աննա Հակոբյան

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Նահիգիան եղբայրների հետ

ՔԿՀ խցում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ սավանով մահճակալից կախված վիճակում

Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քննարկելու զեկույց գեներացնել 3 ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան․ Աննա Հակոբյանը Սիսիանի հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Կնյազ Հասանովը դարձավ 80 տարեկան. գործընկերներն այցելել են պատգամավորին. լուսանկարներ

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ

Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC

Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը. Freedom House

Վարչապետը Արդարադատության նախարարությունում նոր նշանակում է արել

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել. ինչ խափանման միջոց է ընտրվել

Նոր նշանակում ՆԳՆ-ում

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 17-ին