Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

06/12/2024 schedule20:10

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը Հայաստանի հանրակրթական դպրոցների համար մշակել է «Մշակութային բազմազանություն» բովանդակությամբ ծրագիր-ուղեցույց, որի շրջանակներում նոյեմբերից իրականացվում են համադպրոցական միջոցառումներ: Նպատակն ազգային փոքրամասնությունների պատմությունն ու մշակույթը,  ավանդույթները, խոհանոցը ներկայացնելն է, միմյանց ավելի լավ ճանաչելը:

գգ.png (858 KB)

Խնդիր էր դրվել դպրոցներում իրականացնել տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ներգրավելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Մինչև միջոցառումների պլանավորումը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մասնագետները խորհրդատվությունների միջոցով դպրոցներին ուղղորդել են ինչ և ինչպես կազմակերպել: Սկզբում ընտրվել էին  5 մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք) այն դպրոցները, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտներ կան:«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանի խոսքով՝ մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, խնդիրը միմյանց մշակույթները ներկայացնելու հնարավորություններ ստեղծելն է:

եեեեեե.png (2.13 MB)

«Մեզ  համար շատ կաևոր էր, որ դպրոցներն այս նախաձեռնությունը վերցնեն և շատ ակտիվ մասնակցեն, բովանդակային և հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, ու այդպես էլ եղավ, նույնիսկ սպասվածից ավելի լավ ստացվեց. մեծ ակտիվություն է, ճանաչողական միջոցառումներ են իրականացվում Հայաստանի գրեթե բոլոր մազերի դպրոցներում»,- նշել է Թորոսյանը:

Օրինակը վարակիչ է եղել և կրթական մի շարք հաստատություններում միջոցառումներն իրականացրել են դպրոցների միջև հանդիպում-այցերի ձևաչափով՝ ամեն մեկը ներկայացրել է իր մշակույթն ու խոհանոցը: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության և հարգալից վերաբերմունքի ձևավորման նպատակով իրականացված միջոցառումների համար դպրոցները տարբեր խորագրեր են ընտրել՝ «Ազգային մշակույթի գունապնակ», «Մի տանիքի տակ»,«Միջմշակութային երկխոսություն», «Գրքերի կամուրջ՝ մշակույթների միջեւ», «Մշակույթների առցանց կամուրջ», «Ազգապահպանությունը մշակույթի մեջ է» և այլն: «Դուք գիտեք, որ այս տարի հայտարարվել էր մշակութային կրթության տարի, իսկ մշակույթը և՛ դրսևորվելու, և՛ միմյանց ճանաչելու լավագույն միջոցներից է: «Մշակութային բազմազանություն» ծրագիրը կշարունակվի միչև տարեվերջ, և հույս ուենք, որ 2025-ին ինքնաարտահայտվելու, իրար ավելի լավ ճանաչելու նոր ծրագիր կմեկնարկի»,- ասել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը:

դդդդ.png (3.00 MB)

Միջոցառումներն իրականացրել են հիմնականում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքեի մարզերի 104 դպրոցներում: Միացել են նաև Շիրակի, Տավուշի մարզերի դպրոցները, անգամ ընդգրկել են անձանց, որոնք Հայաստանի  քաղաքացի չեն, բայց ապրում են Հայաստանում ու հաճախում ՀՀ հանրակրթական դպրոցներ, օրինակ՝ հնդիկների, արաբների, իրանցիների, լիբանանցիների և այլն:  Միջոցառումներն ունեն շարունակական բնույթ:

Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններին ներկայացնող միջոցառումներ են նախատեսված նաև մյուս մարզերում և Երևանում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
560 դիտում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը