Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. նախարար

07/12/2024 schedule16:36

Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

«Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։

Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։

Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ջանքից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ:

Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
692 դիտում

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը նոր ուժ են ստեղծում

Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն

Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան

Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ԼՂ նախկին ղեկավարների «դատավարությունից»

ՆԳՆ կրթահամալիրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կնյազ Հասանովը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով. Ալեն Սիմոնյանն այցելել է գործընկերոջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի հետ. հարցերի լայն շրջանակ է քննարկվել

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

Ապագայի ճանապարհային քարտեզը. ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ

86-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. 57 տարեկան կինը մահացել է

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին. ՄԻՊ

Երաշխավորում եմ՝ միասին կկարողանանք լուծել խնդիրները. Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Դեսպանների հետ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության, մեր դարավոր վախերը հաղթահարել սովորելու տարի. Աննա Հակոբյան

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Նահիգիան եղբայրների հետ

ՔԿՀ խցում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ սավանով մահճակալից կախված վիճակում

Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քննարկելու զեկույց գեներացնել 3 ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան․ Աննա Հակոբյանը Սիսիանի հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Կնյազ Հասանովը դարձավ 80 տարեկան. գործընկերներն այցելել են պատգամավորին. լուսանկարներ

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ

Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC

Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը. Freedom House

Վարչապետը Արդարադատության նախարարությունում նոր նշանակում է արել

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել. ինչ խափանման միջոց է ընտրվել

Նոր նշանակում ՆԳՆ-ում

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 17-ին