Ռազմագերիների հետ կապված հարցերում ԵԽԽՎ-ն ինչ հնարավոր է՝ արել է, մենք չենք կարող ավելին պահանջել. Վարդանյան

09/12/2024 schedule17:19

Ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է, արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման խնդրին:

Այս մասին ԵԽԽՎ իրավական կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Այսինքն՝ պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մի բան անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը՝ կապված ռազմագերիների հետ, որոնք մենք բարձրացնում ենք, բարձրացվել են և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում։ Ինչ վերաբերում է կատարմանը, ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ Ադրբեջանի համագործակցությանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեցին Եվրոպայում Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, և վերջինս չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին»,- ասել է պատգամավորը:

Ըստ Վարդանյանի՝ մի շարք պահանջներ են ներկայացված Ադրբեջանի պատվիրակությանը, և այդ պահանջները պետք է կատարվեն վերջինիս վերադարձի համար։

«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական կոմիտեն զբաղվում է մարդու իրավունքների և իրավական հարցերով, կրկին պետք է ասեմ՝ այն օրակարգային հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, որոնք բարձրացնում են մեր գործընկերները տարբեր երկրներից, մենք ունեցել ենք քննարկում այսօր, և օրակարգային հարցերից մեկը եղել է այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։ Մենք ունեցել ենք հնարավորություն քննարկելու այդ հարցերը»,- ասել է պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ օրակարգը հայտնի է բոլորին, սակայն քննարկումը լինելու է փակ ռեժիմով:

«Բայց պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չէ իրականացնել, անարդյունավետ կլինի: Այսօր՝ դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների օրն է, և Երևանում այս միջոցառման կազմակերպումն այս օրերին պայմանավորված է նաև այս հարցերի քննարկմամբ և այս հիշատակի օրերով»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
506 դիտում

Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է

Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է

Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի

Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ

Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն

Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին

Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր

Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ

Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը

Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով

Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց

Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր

Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը

Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ

Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ

Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն

Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան

Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները

Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել

Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից

Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում

Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա

Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին

Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել