Երևան
12 °C
«Վրացական երազանքի սառեցումը»․ ինչն էր վրացական քաղաքականության փոփոխության հիմքում կանգնած, և ինչն ստիպեց վրացական քաղաքական վերնախավին հրաժարվել այն գաղափարներից, որոնց հետևից գնում էր Վրաստանը 2004 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո։
«Հայկական ժամանակ»-ի անդրադարձը:
Ինչպե՞ս վրացական երազանք կուսակցությունը եկավ իշխանության
2012թ․ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց նախօրյակին բոլոր վերլուծական կենտրոնները, հիմնվելով իրենց հարցումների վրա, կանխատեսում էին, որ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած քաղաքական ուժը՝ «Միացյալ ազգային շարժումը», տանելու է տպավորիչ հաղթանակ։ Սակայն բավականին մեծ էր դժգոհությունը քաղաքացիների շրջանում իշխող վարչախմբից, ինչը կապված էր սոցիալական խնդիրներից մինչև քաղաքական հետապնդումներ։ Հենց այս պայմաններում Միխայիլ Սահակաշվիլին մրցակցություն առաջարկեց Ռուսաստանից Վրաստան վերադարձած մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին, որը հիմնել էր «Վրացական երազանք» կուսակցությունը։
2012թ․ հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքների հրապարակումը բավականին անկանխատեսելի էր, քանի որ «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացավ տպավորիչ հաղթանակ տանել։
Վրաստանում խորհրդարանի ընտրությունները բաժանվում են երկու կատեգորիայի. տեղեր՝ ըստ տարբեր կուսակցությունների ստացած ձայների համամասնության, և տեղեր՝ ըստ տարածքային որոշված մեծամասնական ընտրատարածքների ձայների հարաբերական քանակի: Երկու տեղերում էլ հաղթել էր «Վրացական երազանքը»՝ բաժանելով պատգամավորական մանդատները 85/65 հաշվով։
Հարկ է նշել, որ Բիձինա Իվանիշվիլին ոչ մեկ անգամ հանրային ձևով խոսել էր հաղթանակ տանելու դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման շարունակման և Վրաստանի՝ ԵՄ ու ՆԱՏՕ լիարժեք անդամ դառնալու մասին:
Սակայն այս համատեքստում տարբերությունը «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև այն էր, որ Միխայիլ Սահակաշվիլին դիտարկվում էր ավելի ռադիկալ քաղաքականության կողմնակից Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ «Վրացական երազանք» կուսակցությունը կողմնակից էր բալանսավորված քաղաքականության, որը ենթադրում էր հարաբերությունների կարգավորում Ռուսաստանի Դաշնության հետ։ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականության տապալման հիմնաքարը 2008թ․ վրաց-ռուսական պատերազմն էր, որի հետևանքով Վրաստանը կորցրեց վերահսկումը Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի նկատմամբ։
Ստեղծված իրավիճակը հմտորեն օգտագործեց «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրա քարոզարշավը համեմվում էր մեղադրանքներով իշխող քաղաքական ուժի նկատմամբ, ինչը, ի վերջո, ապահովեց «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Վրաստան-ԵՄ հարաբերությունների վատթարացում
«Վրացական երազանք» կուսակցությունը փորձում էր հավատարիմ մնալ իր հռչակած քաղաքականությանը և վարում էր բալանսավորված քաղաքականություն։ Այն ավելի նախընտրելի էր համարում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, որի արդյունքում 2023թ․ դեկտեմբերին Վրաստանին շնորհվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Սակայն Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածու դառնալու ժամանակաշրջանը բավականին բարդ էր միջազգային հարաբերությունների համատեքստում։ 2022թ․ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի նկատմամբ, և աշխարհը գտնվում էր բավականին տուրբուլենտ վիճակում։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ, իսկ Արևմուտքը կոչ էր անում Վրաստանի իշխանություններին միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Սակայն այս պարագայում Արևմուտքը հանդիպեց վրացական դիմադրությանը։ Վրացական կողմը հրաժարվում էր միանալ պատժամիջոցներին՝ դաշտ նետելով այն հանգամանքը, որ Վրաստանը ունի ցամաքային կապ Ռուսաստանի Դաշնության հետ և կարող է ենթարկվել ագրեսիայի։
Վրացական կողմը սկսեց նաև մեղադրել Արևմուտքին, որ 2008թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ օժանդակություն չցուցաբերեց՝ թույլ տալով Ռուսաստանի Դաշնությանը օկուպացնել իր տարածքները։ Տիրող լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ վրացական կողմն օրակարգ բերեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ըստ որի՝ դրսից ֆինանսավորվող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գրանցի իր մուտքերը հատուկ կայքում։ Այս օրենքը, չնայած վրացական ընդդիմության և Արևմուտքի դիմադրությանը, ընդունեց Վրաստանի խորհրդարանը։ Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը դաշտ նետվեց Վրաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
Վրաստանի 2024թ․ խորհրդարանական ընտրություններ
2024թ․ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք, ինչպես արդեն նշել ենք, անցան բավականին բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Չնայած այս պայմաններին՝ իշխող ուժը հնարավորություն տվեց միջազգային դիտորդներին ներկա գտնվել և հետևել ընտրությունների ընթացքին։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների սկսվելուց ի վեր մի շարք միջազգային ազատ դիտորդական խմբեր արձանագրում էին խախտումներ, իսկ ընտրատեղամասերում խոսվում էր լցոնումների մասին։ Նույն ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինները փորձում էին արագ արձագանքել՝ նշելով, որ խախտումների մասով ՎՀ ներքին գործերի նախարարությունը արդեն քրեական գործեր է հարուցել։ Միևնույն ժամանակ ընթանում էին փոխադարձ մեղադրանքներ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև։
Պետք է նշել, որ նախագահը փաստացի ստանձնել էր ընդդիմության ղեկավարի դերը։ Մեղադրանքներից մեկն այն էր, որ Վրաստանի նախագահը չէր կարողանում կապ հաստատել ներքին գործերի նախարարի հետ և նրա հետ ճշտել ստեղծված իրավիճակը։ Այսպիսի լարված մթնոլորտում անցկացվեցին Վրաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցել էր ընտրողների 58․94 տոկոսը, այսինքն՝ մոտ 2 միլիոն բնակիչ։ Ուշ երեկոյան, երբ ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախնական արդյունքները, արդեն պարզ էր, որ ընտրություններում հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը։
Ընտրության վերջնական արդյունքների հրապարակման ժամանակ պարզ դարձավ, որ իշխող ուժը հավաքել է 54 տոկոս քվե, և խորհրդարանում 150 մանդատներից 89-ը կարողացել են վերցնել ընդդիմադիր չորս ուժերը։ Նրանք կարողացել են հաղթահարել անցողիկ շեմը, սակայն ընդդիմությունը միանգամից չընդունեց ընտրությունների արդյունքները՝ խոսելով կեղծիքների մասին։ Այնուամենայնիվ, մի շարք երկրներ ընդունեցին և շնորհավորեցին «Վրացական երազանք» կուսակցությանը ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։
Վրաստանի ներքաղաքական զարգացումները ընտրություններից հետո
Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել էր բարդ քաղաքական իրավիճակ, երբ ԵՄ որոշ կենտրոններ կոչ էին անում նորից անցկացնել ընտրություններ։ Այս պահանջին միացավ նաև վրացական ընդդիմությունը, որը, չվերցնելով մանդատները, պահանջեց նոր ընտրություններ։ Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ ընտրություններից հետո վրացական ընդդիմությունը աչքի չընկավ փողոցային լուրջ պայքարով, և պայքարը սահմանափակվեց փոքրաթիվ ակցիաներով, որոնք չէին կարող լուրջ փոփոխություն ապահովել։
Սակայն վրացական իշխանությունը չգնաց իրավիճակի հանդարտեցման ուղով՝ սկսելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռացման գործընթացը և պահանջելով նրա հրաժարականը, քանի որ վերջինս փաստացի ղեկավարում էր վրացական ընդդիմությունը։ Բայց այս ամենի գագաթնակետը հանդիսացավ այն դեպքը, երբ 2024թ․ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ մինչ 2028 թվականը սառեցնում է ԵՄ-ի հետ անդամակցման բանակցությունները։
Այս հայտարարությունն ունեցավ պայթյունի էֆֆեկտ, և նոր թափով վերսկսվեց փողոցային պայքարը, ու Վրաստանի մայրաքաղաքում ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ․ քանի որ ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցան բախումներ, եղան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ։
Վրացական իշխանությունները իրենց այս որոշումը մեկնաբանեցին հետևյալ կերպ, որ 2024թ․ դեկտեմբերի 16-ին նախատեսվող Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ եվրոպական կողմը կասեցնելու էր Վրաստանի անդամակցման բանակցությունները, և իմանալով այդ ամենը նախապես՝ նրանք արեցին այդ քայլը՝ շրջանցելով Եվրոպական խորհրդի որոշումը։ Ցուցարարների գործողությունների վրա բացասական ազդեցություն ունեցավ նաև այն հանգամանքը, որ դաշտ նետվեց ինֆորմացիա այն մասին՝ իբր թե Վրաստանը մտադիր է վերսկսել դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։
Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել Վրաստանի ներքաղաքական զարգացումները Հայաստանի վրա
Արդյոք Վրաստանի քաղաքականության փոփոխությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ Հարավային Կովկասում սակավաթիվ են այն պետությունները, որոնք իրենց քաղաքական շահերը տեսնում են ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ կան նաև պետություններ, որոնք ուղիղ հակադրվում են ԵՄ քաղաքականությանը և նրա ազդեցության տարածմանը դեպի Հարավային Կովկաս։
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով իր ժողովրդավարական գաղափարներին և շարունակելով դիվերսիֆկացման քաղաքականությունը, պետք է կարողանա ուղիղ բանակցությունների միջոցով շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, քանի որ շատ մասնագետներ հաճախ Հայաստանի Հանրապետության և ԵՄ հարաբերությունների խորացումը տեսնում էին Վրաստանի օգնությամբ, սակայն այս իրավիճակի խորացումը կարող է մեզ դարձնել միակ կղզյակը տարածաշրջանում, որն ունի խորացված հարաբերություններ ԵՄ-ի հետ։
Հայկական կողմի համար շատ կարևոր են ԵՄ-ի հետ կայուն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում առկա են ԵՄ դիտորդներ, որոնք տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանին և անվտանգության լրացուցիչ բարձիկ են ՀՀ-ի համար։
Այս դժվար իրավիճակում, իհարկե, շատ կարևոր է նաև հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի պահպանումը՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, մասնավորապես այն, որ Վրաստանում կա հայկական մեծ համայնք, որի վրա կարող է ազդեցություն ունենալ իրավիճակի յուրաքանչյուր փոփոխություն։
Վրաստանի տարածքը կարևոր լոգիստիկ հանգույց է Հայաստանի համար։ Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում, և հայկական դիվանագիտական կորպուսը այս իրավիճակում ունի բավական անելիքներ։ Նաև պետք է ճիշտ դիրքավորվել և յուրաքանչյուր պարագայում պահպանել երկկողմ բարձր վստահության մակարդակը։
Ինչ սպասել
Բավականին դժվար է ստեղծված անկայուն պայմաններում կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում։
Վրացական իշխանությունների հետագա որոշումները այս պայմաններում կարող են ունենալ վճռորոշ դեր, քանի որ այլ երկրների փորձը բազմիցս ցույց է տվել, որ նմանատիպ պարագայում սխալ որոշումը կարող է երկրին հասցնել երկարատև քաղաքական ճգնաժամ։
Ընտրարշավի ընթացքում «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարները ոչ մեկ անգամ նշել են, որ իրենց համար կարևոր է երկրի խաղաղությունը, սակայն նման քաղաքականությունը կարող է երկրին ներքաշել քաղաքական ճգնաժամի մեջ։
Ելնելով իրավիճակից՝ երկրի վարչապետը պահանջում է նախագահի հրաժարականը, սակայն վերջինս հրաժարվում է՝ հիմնավորելով իր դիրքորոշումը հետևյալ կերպ՝ իշխանությունը լեգիտիմ չէ։ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ չի լինի որևէ բանակցություն ընդդիմության հետ։ Նման պարագայում իշխանությունները պետք է պատրաստ լինեն լուծելու այս գորդյան հանգույցը, քանի որ ԵՄ անդամակցման բանակցությունների կասեցումը չի եղել իրենց ընտրարշավի ընթացքում, ինչը վկայում է այն մասին, որ այդ հարցում իշխանությունը ունի լեգիտիմության խնդիր։ Եթե սա շարունակվի, ապա անկախապես սպասվող որոշումներ կարող են զրկել իշխանությանը իր լեգիտիմությունից։ Այս փուլում ցանկացած՝ նույնիսկ շատ աննշան գործոն կարող է փոխել իրավիճակը և դարձնել այն անկառավարելի։ Այս պարագայում շատ կարևոր է ուժայինների դիրքորոշումը և այն, թե արդյոք այն կփոխվի ճգնաժամի խորացման դեպքում, ինչպես նաև՝ ինչ ազդեցություն կունենան միջազգային դերակատարները այս խնդրում։
Տիգրան Կոճիբրոյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում
Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի․ ՄԻՊ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել
Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում
Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան
Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT