Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր․ թմրամիջոցը նետվել է Հայաստան-Իրան սահմանի փշալարերի վրայով

12/12/2024 schedule11:18

Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։

Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։

Պարեկները հետապնդել են, մի քանի անգամ հորդորել վարորդին, որ կանգնի, սակայն նա շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավապահներին հաջողվել է Անդոկավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնել մեքենան։ 34-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է, որ հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։

Սյունիքի պարեկների և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ տղամարդիկ խոստովանել են, որ հետապնդման ժամանակ մեքենայից նետված փաթեթները պատկանում են իրենց և դրանց մեջ տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք Հայաստան-Իրան միջպետական սահմանի փշալարերի վրայով նետելու եղանակով իրենց է փոխանցել Իրանի քաղաքացին:

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 10-ին Մեղրիից Քաջարան տանող ճանապարհի հարակից ձորում Սյունիքի պարեկները հայտնաբերել են մեքենայից նետված փաթեթները, որոնցում շուրջ 3 կգ 981 գրամ մարիխուանայի, շուրջ 5 կգ 474 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և մեթադոն տեսակի 2000 դեղահաբեր էին:

Կատարվում է քննություն։

Տեղին է նշել, որ թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարն ամենօրյա է։
Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը ոչ միայն բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են, այլև՝ հանցածին երևույթ:

Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, խեղված ճակատագրեր՝ որպես այս հանցավոր և մերժելի երևույթի հետևանք։ Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո առերեսվում դառը իրականությանը, հասկանում, որ կատարվել է անդառնալին:

Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության իրավական հետևանքների մասին բազմիցս խոսել ենք, ներկայացրել ոստիկանության բացահայտումներն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Ներկայացվող դեպքն էլ յուրատեսակ հնարավորություն էր՝ անդրադառնալու հանցավորության այս տեսակին, որն անդրազգային բնույթ է կրում։

Անցնող տարում Պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության 1713 դեպք։
Իրավապահների արդյունավետ աշխատանքի վկայությունն են նաև հնչեղություն ստացած մի շարք դեպքեր։

Հանցավոր և հանցածին այս երևույթի դեմ ոստիկանության հետևողական աշխատանքը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
499 դիտում

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կարսում մեկնարկել է «Ձմեռ-2025» թուրքական զորավարժությունը

Ընդդիմությունը գարնանային «հյուրախաղերի» է դուրս եկել. ինչու են նրանք միայն առավոտվա ժամերին հայտնվում

Ովքեր և երբ ելույթ կունենան «Դեպի Եվրատեսիլ» նախագծում. անուններ

Ձյունն ու բուքը շարունակվում են. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արաքսի վրա 2-րդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է, նախագծին Իրանն ու Հայաստանը կողմ են. Սոբհանի

ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիք՝ տեղում ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան զոհեր և տուժածներ

Ինչպես է պատկերացնում Աննա Հակոբյանը կյանքը՝ վարչապետի թոշակի անցնելուց հետո. լուսանկարներ

Հայաստանի պաշտպանական հնարավորությունները պետք չէ թերագնահատել. Իրանի դեսպան

Մոսկվան Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի վերաբերյալ դրական լուծում է ակնկալում. Զախարովա

Ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, Իրանը դեմ է. Մեհդի Սոբհանի

Երասխի տներից մեկում պայթյուն է եղել. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն

«Զանգեզուրի միջանցք» ասվածի հարցում մենք որևէ մեկի հետ գործարքի չենք գնա, մենք կատակ չենք անում. Իրանի դեսպան

Մոտ 70 անձի հաշվեհարդարի սպառնալիքների ներքո աշխատողները չեն կարողացել վերագործարկել արտադրությունը․ ԶՊՄԿ

Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած օտարերկրացիները կալանավորվել են

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները բնակիչներից հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրել

Ալեն Սիմոնյանն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիիների խնդիրը

Մայրաքաղաքը փրկեց, գալիս է հայրաքաղաքը փրկելու, հնարավոր չէ՞ ինքներդ ձեզ լուրջ վերաբերվեք. Պալյանը՝ Թևանյանին

Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Բաքվում Ռուսական տան աշխատանքը

2025-ից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան. Սիսակ Գաբրիելյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 6-ին

Ինչու Թրամփն ու Մասկը որոշեցին դադարեցնել USAID-ի գործունեությունը, և ինչով էր զբաղվում կառույցը աշխարհով մեկ

Կոնգոյի բանտից փախուստի դիմած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. տեսանյութ

Ընդդիմությանը երբեմն հաջողվում է լավ բաներն անգամ ներկայացնել որպես վատ. Պապոյան

Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 50 հազար 720 եվրո, ՀՀ իրավունքը՝ գրանցվել բնակարանի և բնակելի տան նկատմամբ

Շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները. հիվանդների մեծ մասը երեխաներ են

Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա. Պապոյան

Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրված տրանսպորտային պատահարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել

Հրապարակվել են կադրեր Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա զինված հարձակումից. տեսանյութ

Բաքուն ԱՄՆ-ին ծանուցում է ուղարկել USAID-ի գործունեության դադարեցման մասին

Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ

Երևանում ու մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Ռուսական քարոզչությունը և օտար ազդեցության գործիքները օր առաջ պետք է դուրս շպրտվեն Հայաստանից. Բաբաջանյան

Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

Քաջարանում ծեծկռտուքի դեպքով կա երեք ձերբակալված. ՆԳՆ

Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը

ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահները Մոսկվայում կհանդիպեն