Երևան
12 °C
Նոր տոնածառ և քաղաքապետի նոր պաշտոնակատար․ տոները նաև Գյումրիում են մոտենում։
Գրեթե 2 ամիս քաղաքը անտերության մատնած «Բալասանյան դաշինք»-ից դեռ ոչ մի լուր չկա, իրենց խոստացած պաշտոնական հայտարարությունն այդպես էլ չարած, գոյության նույնիսկ նշույլ ցույց չտվող նախկին իշխող ուժը որպես հարցական նշան անցավ Գյումրու պատմության գիրկը։
Գյումրեցին այս էջը շատ արագ փակեց, բայց էջի «ծայրը ծալեց», որ տեղը չկորցնի՝ անհրաժեշտության դեպքում թերթելու, որոշ հիշեցումներ, ինչու չէ, նաև հիշատակումներ անելու համար։

Ինչպես Գյումրին քաղաքապետի պաշտոնակատար ունեցավ
1899-ին առաջին շոգեքարշը մտնում է Գյումրի: Մադոյենց Նապոյի հետ կայարան գնացած Պոլոզ Մուկուչը երկար նայում է երկաթե վագոնին ու հարցնում․
- Ծո Նապո, էս պարավոզը ինչո՞վ կերտա:
- Բըղով (գոլորշի -խմբ.),- պատասխանում է ընկերը:
Պոլոզ Մուկուչն էլ, թե՝
- Ծո, պարավոզն օրա բղով էրտար, Ձիթողցոնց բաղնիքը հմի շուդո՜ւնց Լոնդոն էր հասել:
Սույն պարավոզի նորամուծությունից դարեր անց հետ չմնաց վարչապետի՝ գյումրեցիներին անակնկալի բերած փրայմերիզը։
Բայց մինչ այդ, քաղաքի ղեկավարման պատասխանատվությունից ինքնահեռացված «Բալասանյան դաշինք»-ը քանի որ կորած էր, մնացած ուժերն իրենց իմացածի ու հնարավորությունների չափով փորձեցին անգլուխ քաղաքը ձեռք ու ոտքի բերելու քայլեր անել։ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ հրավիրեց. իրենցից բացի՝ ներկաներ չեղան։ Հետո բացակաները սկսեցին ամենատարբեր երանգներով ելույթներ ունենալ՝ դրանք աստիճանաբար մոտեցնելով քարոզարշավի ձևաչափին՝ աչքի տակ արտահերթ ընտրություններն ունենալով։
Քաղաքապետի նախաթեկնածուները տոտիկ-տոտիկ առաջ եկան։ ՔՊ-ն էլ իր թեկնածուն ունեցավ։ Ասացին՝ Կարեն Սարուխանյանին կառաջադրեն։ Կարճ ժամանակ անց «թմրանյութոտ» տեղեկություններ սկսեցին շրջանառվել, Սարուխանյանը թեստ հանձնեց, արդյունքները հրապարակեց, դրանց չհավատացող և չհանգստացողների համար էլ հայտարարեց՝ ում որ պետք է, կարող է արյան, մեզի, մազի նմուշ տալ, որ տանեն ստուգեն։
Հետո մասնագետները գտան, որ արտահերթ ընտրությունների համար բոլոր դեպքերում քաղաքապետի պաշտոնակատար է պետք, որը զբաղվելու է այդ ընտրությունների կազմակերպմամբ. թղթեր կան, որոնք ստորագրություն ու կնիք են պահանջում։ Մի խոսքով, կարճ ժամանակով ստորագրել իմացող, կնիքը ճիշտ տեղը խփող պաշտոնյա է պահանջվում։
Մինչ իրավիճակն այսպես գունագեղ էր, առաջ եկավ հայտնի ճշմարտությունը․ լավագույն նոր դերերը մշակութային Գյումրիում են խաղացվում, քաղաքական բոլոր հաջողված քայլերը մեկնարկում են այստեղից։ Երկուսն էլ ապացուցված են փորձով։
Ճշմարտություն 3՝ անսովոր ամեն բան Գյումրիում է փորձարկվում․ փրայմերիզ
Երբ նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի են ունենալու նախնական ընտրություններ, մեծ մասի համար ասվածն անհասկանալի, անիրատեսական թվաց։ Լսեցին, անցան իրենց գործին։ Հետո վարչապետն իր՝ հայերենով ասածը միջազգային տերմինի վերածեց՝ փրայմերիզի տարբերակ կկիրառվի: Սա էլ ավելի շփոթության մեջ գցեց հասարակ քաղաքացուն։ Էլի լսեցին, անցան իրենց գործին։ Հետո մինչ կորոշեին օտարալեզու այդ բառը՝ փրայմըրի՞զ, թե՞ փրայմերիզ է, ինչն այս հարցում ընդհանրապես էական չէր, վարչապետը բացատրեց, թե ինչ է ասում, և ինչպես է դա իրականացվելու։ Ինքնառաջադրման վերջնաժամկետ սահմանվեց դեկտեմբերի 2-ի՝ ժամը 12:00-ն։
Մինչ այդ ՔՊ կուսակցության անդամները, համախոհներն ու համակիրները պետք է հասցնեին մոտիվացիոն նամակ ու ինքնակենսագրականներն ուղարկել հրապարակված էլեկտրոնային հասցեին։
«Մերժվածը»․ քանի ինքնառաջադրվող իր նամակը ներկայացնելու հնարավորություն ունեցավ
Ինքնառաջադրման համար ամենաերկարը մտածեց ՔՊ-ի նախկին հիմնական թեկնածուն՝ Կարեն Սարուխանյանը։ Իրենց մոտիվացիոն նամակներով ու ինքնակենսագրականներով ներկայացան նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետները՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ու Վահագն Մկրտչյանը։ Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը ևս վստահ ինքնառաջադրվեց։ Թեկնածուներ դարձան Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը, Լևոն Անանյանը, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը։ Շարքը համալրեց նաև նաև անկուսակցական, «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավոր, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը։
Նրանցից միայն Արտյոմ Թումանյանին ՔՊ-ն մերժեց, մյուսներին հաստատեց՝ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներ, ասաց՝ գնացեք, քարոզարշավ սկսեք։
Մի քանի օրում ով ինչ կարող էր՝ արեց, տեսանյութեր՝ իրենց ու գերդաստանների մասին, շատ փոքրիկ պաստառներ, շարֆ ու ելույթներ, փողոցում բարձրախոսով իրազեկումներ։ Ժամանակը քիչ էր, կարծեցին, որ դա էլ է բավարար։
Ամեն տնից մեկ քվե․ Երևանից ժամանած ՔՊ երիթևը, քվեատուփն ու Գյումրու փողոցները
Գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվեց 5 մասի, ձևավորված 5 խումբը քվեատուփով և քվեաթերթիկներով շրջեցին Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկեցին մասնակցել ընտրությանը: Տնետուն անցան, ամեն տնից մեկ անձի քվեարկելու իրավունք տվեցին։ Պատմական միջուկում, ասում են, նաև միջադեպ եղավ։ Սլաբոտկա կոչվող թաղում փորձել էին նեղացնել Գյումրու հյուրերին։
Անկախ այդ և ևս մի քանի խնդրից, նաև անկախ այն հանգամանքից, որ գյումրեցիների մեծ մասն այդպես էլ տեղյակ չեղավ, որ քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններ էին քաղաքում, ընտրության մասնակիցների մեծ մասն էլ չպատկերացրեց, որ ոչ թե հիմնական, այլ ժամանակավոր քաղաքապետ է ընտրում, փրայմերիզը հաղթանակած հատեց վերջնագիծը։

Հաղթեց անկուսակցական ՔՊ համակիրը․ Սարիկ Մինասյանը՝ առաջատար
Դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան արդյունքներն ամփոփվեցին հենց Գյումրիում։ Քվեարկությանը մասնակցեց 1050 քաղաքացի: Անվավեր ճանաչվեց 34 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը 11 էր։ Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավոր, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը:

Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էր՝ 220 քվեով, երրորդում՝ Կարեն Սարուխանյանը՝ իր ստացած 143 ձայնով։ Արդյունքները վիճարկող չեղավ։ Գնացին տուն, հետո սկսեցին շնորհավորել Մինասյանին։
Մազ էր մնացել, որ Գյումրիում կյանքը հունի մեջ ընկներ, պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր դրեց մանդատը։

Շատ արագ բարձրաձայն շշուկներ լսվեցին՝ Առուշանյանը մարզպետ է նշանակվելու։ Շշուկներն առարկայական տեսք ստացան դեկտեմբերի 12-ին՝ Կառավարության նիստում հայտարարվեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկության մասին։ (Ի դեպ, նոյեմբերի 28-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դիտողություն էր արել Շիրակի մարզպետին)։

Սրան էլ գումարած՝ Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում Գյումրու ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշում ընդունվեց։
Արդեն դեկտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:
Այս թնջուկի մեջ ուրախ լուր ուներ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այո՛, փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի»,- հայտարարեց նա:

Այլ համայնքները գոհ կլինե՞ն, թե՞ դժգոհ, ժամանակը ցույց կտա։ Երկու դեպքում էլ քայլերը նրանց կտանեն դեպի «Բալասանյան դաշինք»։ Նրանք չլինեին՝ փրայմերիզը մեյդան եկողը չէր։ Այս պարագայում ժողովրդական հայտնի ճշմարտությունն էլ ավելի ամրացրեց իր արմատները՝ չկա չարիք, առանց բարիք։
Առաջիկա օրերին Գյումրիում ամանորյա ցուցակներում գնված ու գնվելիք ապրանքներից բացի՝ խոսակցության թեմա են լինելու նոր մարզպետի նշանակումը, նոր քաղաքապետի՝ քաղաքապետարանի շենք մտնելն ու մեկ էլ՝ «տեսնիս էս թազա տոնածառի լույսերը եբ բդի վառեն» գլխավոր հարցերը։
Ասել է թե՝ Գյումրին Ամանորը կդիմավորի նոր տոնածառով, նոր մարզպետով, նոր «քաղաքապետով»։ Տան մաքրությունը հենց համարի ավարտած՝ դռները նաև Ձմեռ պապի առաջ կբացի գյումրեցին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT