Առուշանյանի ղեկավարությամբ Շիրակը շարունակելու է բռնած զարգացման ճանապարհը․ Խուդաթյանը ներկայացրեց մարզպետին

20/12/2024 schedule12:24

Շնորհակալություն Մուշեղ Մուրադյանին և հաջող ընթացք Դավիթ Առուշանյանին։

Շիրակի մարզպետի աշխատակազմին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետին։

Խուդաթյանը, անդրադառնալով արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ասաց՝ թիմակիցներ են և միասին մեծ ծավալի աշխատանք են իրականացրել։

«Վստահ եմ, որ պարոն Մուրադյանն իր աշխատանքը կշարունակի այն բնագավառում, որտեղ կորոշի, որ իր ներուժը ներդնելու կարիք կա»,- ասաց նախարարը։

11111111.jpg (155 KB)

Դիմելով նորանշանակ մարզպետին՝ Խուդաթյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ Շիրակի մարզը շարունակելու է այն զարգացման ճանապարհը, որը բռնել է, քանի որ մարզում իրականացվելիք մեծածավալ աշխատանք կա։ Մուշեղ Մուրադյանը ևս վստահություն հայտնեց, որ Առուշանյանը հաջողելու է։

«Այսօր երկիրը բարդ փուլ է անցնում, և Շիրակի մարզը պետք է յուրահատուկ օրինակ ծառայի։ Ես բաց եմ բոլոր կառույցների, Գյումրու ու մարզի բնակիչների հետ համատեղ աշխատանքի համար։ Մարզում բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն, աշխատակազմի օգնությամբ պետք է կարողանանք դրանց լուծում տալ։ Կառավարությունն էլ պետք է մեզ թիկունք լինի այս հարցում»,- ասաց Առուշանյանը։

11.jpg (135 KB)

Նորանշանակ մարզպետը նաև նշեց, որ հեռացող Մուշեղ Մուրադյանից որոշ հարցերում համատեղ աշխատանք է ակնկալում։

«Այն ծրագրերը, որոնք պարոն Մուրադյանը սկսել, բայց դեռ ավարտին չէր հասցրել, մենք համատեղ ուժերով կշարունակենք ու կհասնենք ավարտին։ Շնորհակալ եմ, պարոն Մուրադյան, Ձեր աշխատանքի համար»,- ասաց Առուշանյանը։

Մուրադյանն էլ նշեց՝ մշտապես պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը և կլինի թիմի կողքին։

1111.jpg (122 KB)

Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:

Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստում Առուշանյանին նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
372 դիտում

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ

ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման. նորանշանակ նախարարները երդվել են. տեսանյութ

Ավարտում եմ աշխատանքս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում. Հարությունյան

Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

Գողացած սրճեփ սարքը ինքնագլորով տեղափոխել են այլ փողոցի բենզալցակայանի մոտ. երիտասարդներ են ձերբակալվել

«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետի գլխավորությամբ քննարկում է կայացել

Մինչև փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի գործող արժեքները կպահպանվեն. ավագանու նիստում նոր նախագիծ կառաջարկվի

Նոր պաշտոնանկություններ. վարչապետը որոշումներ է ստորագրել

Շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ «Սյուզան Լիպս»-ի տնօրենը հարվածել է հաճախորդին

ՏԿԵ նախարարն ու Շիրակի նորանշանակ մարզպետը խորհրդակցություն են անցկացրել. ինչ է քննարկվել համայնքապետերի հետ

ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտցրել է պահարանի մեջ, հարվածել. ոստիկանությունը ուսումնասիրում է

Թուրքիա-Իրան հարաբերությունները տարածաշրջանային կայունության հիմքն են. Էրդողանը՝ Փեզեշկիանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր խորհրդական ունի

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա

Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել, հարվածել բորտուղեկցորդին

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը

Մոսկվայի մերձակայքում պայթել է ռազմատրանսպորտային Ան-72 ինքնաթիռը

Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները

Ավելի քան 628 մլն դրամի գույքի ու 1,5 մլրդ դրամի պահանջ Լևոն Յոլյանից. այդ միջոցների վրա կալանք է դրվել

Բաքուն 15 հայի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարներին, մեղադրում է երկրի քրեական օրենսգրքի 2.548 դրվագով

Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր․ Հովսեփ Աղազարյան

Սովորենք լիարժեք և հավասար պայմաններով ապրել ինչ-ինչ պատճառներով մեզնից տարբերվող մարդկանց հետ. Հակոբյան

Անապայի ափերի մոտ աղետալի իրավիճակ է. դելֆինները, ձկներն ու թռչուններն անկում են մազութի պատճառով. տեսանյութ

Ավելի քան 30 երկրի գիտնական և մասնագետ Սանկտ Պետերբուրգում քննարկել են համաճարակաբանության խնդիրները

Խոշոր հրդեհ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. լուսանկարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԱԺ փոխնախագահը Ռիյադում անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

152 մլն դրամի խարդախություն ու 16 մլն-ի՝ փողերի լվացում. նոր քրհետապնդում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ. Լուրեր

Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում

Վարչապետի որոշումներով նախարարի տեղակալներ են վերանշանակվել

Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից. Ախուրյան համայնքի ղեկավար

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարևոր մնալ Վաշինգտոնի համար. Պատել

Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է