«Մեր ժամանակների հերոս»-ը հանրային նոր մշակույթ է ձևավորում․ ընտրված հերոսներն առաջ գնալու կրողն են․ նախարար

29/12/2024 schedule18:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ուեցած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

471713178_913221567666725_3452847912963999377_n.jpg (492 KB)

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին: Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ որպես կրթության ոլորտի պետական գերատեսչության պատասխանատու՝ առանձնահատուկ է հետևում «Նոր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության յուրաքանչյուր մասնակցի գործունեությանը:

«Անկախ բնագավառից՝ «Մեր ժամանակների հերոսը» նախագիծը նախևառաջ սովորելու մասին է: Այն մասին է, որ բոլոր իրավիճակներում սովորելը դառնում է նպատակների իրականացման և խնդիրների լուծման բանալին գտնելու լավագույն ձևը: Այս տարին մենք հայտարարել էինք մշակութային կրթության տարի, որովհետև ստեղծագործ ու նախաձեռնող մտքի զարգացումը համարում ենք ամենակարևոր խնդիրը, իսկ արվեստն ու մշակույթը ստեղծարարության զարգացման լավագույն միջավայրն են: Ացելությունը թատրոն, թանգարան և ցուցահանդես ոչ միայն ժամանց է, այլև նոր բացահայտումների ու սովորելու հրաշալի ձև»,- ասել է Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ այս տարի պետության աջակցությամբ իրականացվող դպրոցական բաժանորդային ծրագրով թատրոն ու թանգարան է այցելել դպրոցականների 70 %-ը՝ 300 հազար երեխա:

«Տաղանդներին խրախուսելու, բացահայտելու և դրսևորման միջավայր ձևավորելու կարիք ունենք, ինչին և միտված է պետական քաղաքականությունը: «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը նաև հանրային նոր մշակույթ է ձևավորում․ ընտրված հերոսներն առաջ գնալու, իրականությունը վերափոխելու մշակույթի կրողն են և կարողացել են սեփական գործով փաստել, որ դժվարությունները միշտ ժամանակավոր են և հաղթահարելի: Ինձ համար առանձնակի հաճելի է մրցանակ հանձնել մի մարդու, որը ոչ միայն այս հանրային մշակույթն է բերում, այլև մշակույթի տարածումն ու զարգացումն ուղիղ իմաստով դիտում է իր անելիքը կրթության միջոցով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա «Մեր ժամանակների հերոսը-2024» մրցանակը հանձնել է մասնագիտությամբ երաժիշտ ու վոկալիստ Կարինե Մուսիկյանին, որը հիմնել է ժողովրդական երգի ստուդիա և երեխաներին ծանոթացնում է հայ ժողովրդական և աշուղական երգարվեստին։

471322840_913221551000060_8557036037412511466_n.jpg (612 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5639 դիտում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց

Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան

Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա Մայա Բորյատինսկայայի դին

Պատրիարք Կիրիլը պարգևատրել է անձի, որ հովանավորում է ռուսական ժառանգության ոչնչացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ադրբեջանը դադարեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գրասենյակի Բաքվի մասնաճյուղի գործունեությունը

Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, նա պատասխանատու է 3 ուժի առաջ. Մարտուն Գրիգորյան

Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

Մշտական գործող հանձնաժողով է պետք, որը, կուսակցական պատկանելությունից զատ, անկախ մոտեցում կցուցաբերի․ Ղազարյան

Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. լուսանկարներ