100 մլն ամուսնուս, 25 մլն՝ իմ սոցէջերում. Աննա Հակոբյանը մանրամասնել է՝ ինչով է պայմանավորված դիտումների թիվը

30/12/2024 schedule22:00

28 օրվա մեջ 125 միլիոն դիտում։ 100 միլիոն իմ ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 25 միլիոն իմ սոցիալական էջերում։

Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի պարագայում 125 միլիոնը, մեղմ ասած, մտածելու նյութ է տալիս։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ մանրամասնելով.

«Ենթադրում եմ, կան հատուկ մասնագետներ, որոնց աշխատանքն է նման ստատիստիկաների վերլուծությունը։ Եւ հուսով եմ, նրանք մեզ հետ կկիսեն իրենց եզրակացությունները։

Մինչ այդ, սակայն, իմ աչքով ընկել են ոչ մասնագիտական կարծիքներ, որոնք հիմնականում այն մասին են, որ մենք ընտանեկան\«սկանդալային» տեսանյութեր ենք հրապարակում, եւ դիտումների այս մեծ թիվը սրանով է պայմանավորված։ Մինչդեռ, պետք է հիշենք, որ մեր մասին տարատեսակ սկանդալային նյութեր հրապարակում են նաեւ բազմաթիվ այլ հարթակներ, թերեւս հույսով, որ միլիոններով դիտումներ կապահովեն, բայց ապարդյուն։

Իսկ գուցե այս ցուցանիշը ավելի՞ն է, քան պարզապես անձերի՝ թեկուզ երկրի առաջին դեմքի եւ նրա կնոջ հանդեպ հետաքրքրությունը։
Գուցե սա գաղափարների՞ն ուղղված հետաքրքրություն է նշանակում։ Կարծում եմ՝ մեր փոքրիկ եւ հպարտ երկրում այս վարկածն ավելի մոտ է իրականությանը:

Այնպես որ, ինչպես հայրիկս կասեր, «եկեք ծուռը նստենք, ճիշտը խոսենք» եւ ուրախությամբ արձանագրենք, որ սա նշանակում է շատ կոնկրետ գաղափարների հաղթանակ շատ կոնկրետ երեւույթների նկատմամբ։

Օրինակ՝

Իրական Հայաստանի գաղափարի հաղթանակը մտքի մորմոքի, անիրականի, ցանկալիի նկատմամբ

Հարստացիր եւ հարստացրու գաղափարի հաղթանակը անհույս աղքատության նկատմամբ

Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց գաղափարի հաղթանակը արտագաղթի նկատմամբ

Առրօյա կյանքում հերոսանալու գաղափարի հաղթանակը ռազմի դաշտում ուրիշներին հերոսացնելու նկատմամբ

Պետության համար հպարտորեն արարելու, բարիք ստեղծելու գաղափարի հաղթանակը հայրենիքի համար անվերջ մաքառելու, ինքնազոհաբար թշվառություններ կրելու նկատմամբ

Կրթվելը նորաձեւ է գաղափարի հաղթանակը տգիտության նկատմամբ

Անկեղծության հաղթանակըկեղծիքի նկատմամբ

Բարության հաղթանակըչարության նկատմամբ

Սիրո հաղթանակը ատելության նկատմամբ

Բարեկրթության հաղթանակը ներքին սահմանների բացակայության նկատմամբ

Համբերության հաղթանակը շտապողականության նկատմամբ

Հարկ վճարող քաղաքացու հաղթանակը իրեն ծաղրողների կատմամբ

Երջանկության հաղթանակը պերմանենտ դժբախտության նկատմամբ

Կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ

Լույսի հաղթանակը խավարի նկատմամբ

Ավանդական արժեքների հաղթանակը պիղծ «արժեքների» նկատմամբ

Հայկական բարքերի հաղթանակը օտարածին բարքերի նկատմամբ

Ռաբիզի (պարզի, հասանելիի, հասկանալիի) հաղթանակը կեղծ էլիտայի նկատմամբ

Հասարակի հաղթանակը քաղքենիի նկատմամբ

Եւ վերջապես՝

Ուժեղ եւ հարատեւ պետություն ունենալու գաղափարի հաղթանակը դրա դեմ դուրս եկողների նկատմամբ

Ես վստահ եմ այս վարկածի ճշմարտացիության մեջ։ Եւ ուզում իմ բոլոր հայրենակիցներին կոչ անել այս հաղթանակների մասնիկը դառնալ, անձամբ կերտել եւ կրել դրանք։

Եւ ուզում եմ հենց այս գրառմամբ էլ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել մեզ ավելի շատ իմաստություն, աշխատասիրություն, գիտելիք եւ սեր՝ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնելու համար, խաղաղություն ունենալու եւ ուժեղ, հարատեւ Հայաստանի Հանրապետություն կառուցելու համար»,- ասված է գրառման մեջ:

471270339_9209677395742454_8069119519461618300_n.jpg (119 KB)շ471407731_9209677149075812_9126189299257175309_n.jpg (84 KB)471591640_9209677289075798_2307745218542218558_n.jpg (87 KB)471599573_9209677292409131_8842011447345476532_n.jpg (142 KB)471190225_9209677162409144_9212294325779111857_n.jpg (117 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8576 դիտում

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել

Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում