«Փյունիկը» նոր սեփականատեր ունի. ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան

31/12/2024 schedule17:35

«Փյունիկը» նոր սեփականատեր ունի։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։

«Ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան։ «Փյունիկն» Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով հպարտանում է «Փյունիկը»։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում:

Մենք հպարտանում ենք, որ «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն է, որին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներ: Մեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթը, հաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն է, որ այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը:

Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանը, ուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ:

Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում։

Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
859 դիտում

Իմ խաղամակարդակը թույլ է տալիս լինել լավագույն տասնյակում․ Խաչանով

Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն

2025-ի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ նոր մանրամասներ

Գերմանիայի ԱԳ նախարարը Դամասկոս է ժամանել զրահաբաճկոն հագած․ նրան ուղեկցում է Ժան-Նոել Բարրոնը

Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել

Աշխատանքային հանդիպում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերին ծնվել է 133 երեխա

Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիևին․ վնասվել է Գերագույն ռադայի շենքը

Կայացել է Հովիկ Աղազարյանի կուսակցության նախաձեռնող խմբի նիստը․ նա մանրամասներ է հայտնել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում 50-ամյա տղամարդ է մահացել․ մանրամասներ

Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3 հազար 373 կանչ․ մանրամասներ

Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում

63-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Աշխատանքային հանդիպում Արդարադատության նախարարի հետ․ հանդիպել են ՀՀ վարչապետն ու Սրբուհի Գալյանը

Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահին․ նրան երեք մեղադրանք է առաջադրված

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

47-ամյա վարորդը պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ․ նա ձերբակալվել է

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կմեկնեն Սիրիա․ նրանք հանդիպելու են երկրի նոր իշխանությունների հետ

«Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև

3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով տարածքն ու հողամասը վերադարձվել են պետությանը․ ՀՀ վարչապետ

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 3-ին

Ախթալա-Մեծ Այրում ճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա փետրվարին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Աշխատանքային տարին մեկնարկեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ վարչապետ

Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է

Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար

Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ

Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք