Մեր հաջողություններն ու բացթողումներն այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի առաջընթաց. ՆԳ նախարար

31/12/2024 schedule18:20

ՆԳ նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով:

Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։

Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։

Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն: Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը:

Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։

Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։

Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։ Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ

Կառավարությունը ջանքեր չի խնայում։

Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը: Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
573 դիտում

Թաիլանդում փղի հարձակման հետևանքով զբոսաշրջիկ է մահացել

Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից

Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 668.194.872 դրամ

Ոստիկանությունից հերքել են «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդուն ձերբակալելու մասին լուրը

Իմ խաղամակարդակը թույլ է տալիս լինել լավագույն տասնյակում․ Խաչանով

Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն

2025-ի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ նոր մանրամասներ

Գերմանիայի ԱԳ նախարարը Դամասկոս է ժամանել զրահաբաճկոն հագած․ նրան ուղեկցում է Ժան-Նոել Բարրոնը

Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել

Աշխատանքային հանդիպում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերին ծնվել է 133 երեխա

Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիևին․ վնասվել է Գերագույն ռադայի շենքը

Կայացել է Հովիկ Աղազարյանի կուսակցության նախաձեռնող խմբի նիստը․ նա մանրամասներ է հայտնել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում 50-ամյա տղամարդ է մահացել․ մանրամասներ

Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3 հազար 373 կանչ․ մանրամասներ

Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում

63-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Աշխատանքային հանդիպում Արդարադատության նախարարի հետ․ հանդիպել են ՀՀ վարչապետն ու Սրբուհի Գալյանը

Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահին․ նրան երեք մեղադրանք է առաջադրված

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

47-ամյա վարորդը պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ․ նա ձերբակալվել է

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կմեկնեն Սիրիա․ նրանք հանդիպելու են երկրի նոր իշխանությունների հետ

«Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև

3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով տարածքն ու հողամասը վերադարձվել են պետությանը․ ՀՀ վարչապետ

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 3-ին

Ախթալա-Մեծ Այրում ճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա փետրվարին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Աշխատանքային տարին մեկնարկեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ վարչապետ

Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն