Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

01/01/2025 schedule18:13

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային և «վերջ դնել Պուտինի ագրեսիային», ասել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է svoboda.org-ը:

«Առաջինն անհնար է առանց երկրորդի, քանի որ սա փողոցային կռիվ չէ, որտեղ պետք է հանգստացնել երկու կողմերին: Սա խելագար պետության լայնամասշտաբ ագրեսիա է ընդդեմ քաղաքակիրթ պետության։ Եվ ես հավատում եմ, որ մենք ԱՄՆ-ի հետ ունենք ուժ՝ Ռուսաստանին արդար խաղաղություն պարտադրելու համար», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ «իսկապես արդար խաղաղությունը չի կարող սկսվել «սկսենք մաքուր էջից» սկզբունքով։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է եղել հակամարտության առաջին իսկ րոպեներից և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին կլինի նաև «խաղաղության առաջին րոպեներին»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը դեկտեմբերին ասել էր, որ «ակտիվորեն աշխատում է» Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը նաև նշել էր, որ Ուկրաինան իր նախագահության օրոք դժվար թե ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանա նույն ծավալով, ինչ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ 

Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ էր արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարյուր հազարավոր մարդկանց են կորցրել հակամարտությունում։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչպես ինքն էր ասել, «24 ժամում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
501 դիտում

Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահի ուղերձը

Շարմ էլ Շեյխ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մարզադաշտի հարևանությամբ ինքնագլորի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

29-ամյա բռնցքամարտիկը նոկաուտից մի քանի օր անց մահացել է

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 4-ին

«Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել. թռիչքներ չկան

Արարատում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ

Ռուսաստանը միգրանտի թվային պրոֆիլ է ստեղծում. երկիր մտնող օտարերկրացին պետք է մատնահետք հանձնի և լուսանկար

Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել, օգնություն է ցուցաբերվել 11 քաղաքացու

Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում

Աղմուկ է բարձրացել, թե Վատիկան այցի ժամանակ անհավանական ծախս է արվել. վարչապետը ցույց է տվել վարձված սենյակը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բելգիուհին ռեկորդ է սահմանել՝ տարվա յուրաքանչյուր օր հաղթահարելով մարաթոնյան տարածությունը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները

26-ամյա կինը ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել նորածնին և նետել պետքարան. ՆԳՆ

Ինչպիսին է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը 2025 թվականի սկզբին

Հեյլի Բիբերը 2025 թվականը մեկնարկել է որդու՝ Ջեք Բլյուզի նոր գեղեցիկ լուսանկարով

Եվրոպան պատրաստ է օգնել Սիրիային, սակայն չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոք

Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ. տեսանյութ

Հայաստանը մտել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը՝ առաջ անցնելով Իտալիայից

Հրդեհ` Վանաձորում. այրվել է 15 հա խոտածածկույթ

Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Opta-ն գնահատել է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալու հավանականությունը

Ֆիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

ՑԱՀԱԼ-ը մեկ օրում Գազայի հատվածում գրոհել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների 40 հավաքատեղիներ

2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ

Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը

Աստղաբաշխական գումարներ. Լևանդովսկին տարեկան վաստակում է 33 մլն եվրո, Մբապեն՝ 31

Թուրքիան Ուկրաինայում անհապաղ հրադադար է ցանկանում

Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով

Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել

Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել

Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում

Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է Հարավային Կովկասում կայունության հաստատումը

Առանց ԱՄՆ մասնակցության ցանկացած անվտանգության երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի