Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում

03/01/2025 schedule17:53

Ո՞ր թվականն է հիմա. նշված հարցին շատերը տարակուսած կպատասխանեն՝ իհարկե 2025-ը: Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պարզվում է՝ երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում, փոխանցում է Արմենպրեսը։

Մոտավորապես 1.4 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանի շատ շրջաններում տարիների հաշվարկը կատարվում է ըստ Վիկրամ Սամվաթ օրացույցի, որի համաձայն այժմ 2081 թվականն է: Երկրի մյուս հատվածներում հիմա 1946 թվականն է, քանի որ այնտեղ օգտվում են Շաքա օրացույցից:

Չինաստանի շուրջ 1.4 մլրդ բնակիչները հունվարի 29-ին կնշեն լուսնա-արևային օրացույցի 4722 թվականի մեկնարկը:

Եթովպիայում (մոտ 116.4 մլն բնակիչ) հիմա 2017 թվականն է: Եթովպական օրացույցը մոտ 7-8 տարով հետ է մնում Գրիգորյանականից և ներառում է 13 ամիս՝ 30 օր տևողությամբ՝ 12 ամիս և 5-6 օր տևողությամբ՝ 1 ամիս:

Թաիլանդում (մոտ 66.1 մլն բնակիչ) սկսվել է 2568 թվականը։ Թայցիների բուդդայական օրացույցով տարիների հաշվարկը կատարվում է Բուդդայի՝ նիրվանայի անցնելու պահից (մ.թ.ա. 543 թվականին):

Իսրայելում (մոտ 9.8 մլն բնակիչ) գործող հրեական օրացույցի համաձայն այժմ 5785 թվականն է։ Ժամանակագրությունը կատարվում է աշխարհի արարման ենթադրյալ տարեթվից:

Իրանում և Աֆղանստանում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 124 մլն բնակիչ) այժմ 1403 թվականն է։ Այս երկրներում տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Նոր տարվա սկիզբն ազդարարվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: 

Իսլամական օրացույցից օգտվող երկրներում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մարոկկոյում, Օմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Թունիսում, ԱՄԷ-ում և Եմենում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 615.4 մլն բնակիչ) 1446 թվականն է։ Այս երկրներում նույնպես տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Սակայն, ի տարբերություն Իրանի և Աֆղանստանի՝ նշված երկրներում օգտագործում են ոչ թե արեգակնային, այլ լուսնային օրացույց, որի համաձայն տարին ունի 354 կամ 355 օր։ 

Ճապոնիայում (123.9 մլն բնակիչ) օգտագործում է Գրիգորյանական օրացույցը, բայց կիրառվում է նաև կայսրերի ժամանակաշրջանների վրա հիմնված ժամանակագրությունը: Վերջինի համաձայն՝ այժմ Ռեյվայի դարաշրջանի 6-րդ տարին է (2019 թվականին Նարուհիտո կայսրի գահ բարձրանալուց պահից): 

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում (26.2 մլն բնակիչ) ժամանակագրությունը հաշվարկվում է երկրի երկարամյա կոմունիստական առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից՝ 1912 թվականի ապրիլի 15-ից: Այսպիսով, ԿԺԴՀ-ում այժմ 113 թվականն է։

Մյանմայում (55.7 մլն բնակիչ) օգտագործում է բիրմայական օրացույցը, որի համաձայն այժմ 1384 թվականն է։

Բանգլադեշում (173.5 մլն բնակիչ) օգտագործում են բենգալյան օրացույցը, որի համաձայն այժմ 1430 թվականն է։ 

Նեպալում (31.1 մլն բնակիչ) օգտագործվում է Վիկրամ Սամվատ հատուկ օրացույցը: Դա լուսնային օրացույց է, որը հիմնված է հինդուիստական հնագույն ավանդույթների վրա: Այդ երկրում այժմ 2081 թվականն է:

Հին հայկական տոմարով, որի համաձայն նոր տարին սկսվում է Նավասարդի 1-ին կամ Հուլյան օրացույցով՝ օգոստոսի 11-ին, հիմա 4517 թվականն է:

Նշենք նաև, որ կան մի քանի երկրներ, որոնցում օգտագործում են երկու օրացույց և նոր տարին նշում են երկու անգամ, իսկ Թաիլանդում հերթական տարվա սկիզբը նշվում է երեք անգամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
838 դիտում

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան

Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ՌԴ Կուրսկի շրջանում

Ռուսաստանի երեք օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարել Հրազդանի կիրճում. տեսանյութ

Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200 հազար դրամ

Թրամփն Իտալիայի վարչապետին «ֆանտաստիկ կին» է անվանել

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր․ ովքեր կարող են դիմել

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 7 վիրավոր

Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում եղանակային պայմանների պատճառով թռիչքներ են չեղարկվում

Տոնական վերջին համերգը՝ Շահումյանի անվան պուրակում

Տոկիոյում 276 կգ քաշով թունան աճուրդում վաճառվել է 1,3 մլն դոլարով (լուսանկարներ)

Որքան գումար է հատկացվել 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը

Ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից․ ՀՀ վարչապետ․ տեսանյութ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար

Առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները վերցրած անձինք հայտնաբերվել են․ տեսանյութ

Ջո Բայդենն Ազատության մեդալ է շնորհել 19 անձի․ ովքեր են նրանք

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերլուծությունը Բրազիլիան կիրականացնի սեղմ ժամկետում

33-ամյա տղամարդը բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա հարևանին․ տուժողի վիճակը ծանր է

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով

2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Պատերազմի ընթացքում դրսևորել է անփույթ վերաբերմունք․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի գործով

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ավստրիայի կանցլերը կհեռանա պաշտոնից

Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում