Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարար

08/01/2025 schedule12:59

2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում իրականացված պեղումներին:

«Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու արձանը, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը հույս հայտնեց, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր:

«Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը: Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Խնդրո առարկա հաշվետվության մեջ, նկատենք, երկու տողով է ներկայացված հիշյալ համալիրի կառուցմանը հատկացված միջոցների մասին. մի դեպքում՝ 237 միլիոն 496 հազար 310 դրամ, մյուս դեպքում՝ 185 միլիոն 12 հազար 953 դրամ։ 

Հիմնադրամի նախորդ՝ 2022 թ․ հաշվետվությունից դատելով էլ՝ ևս 93 միլիոն 100 հազար դրամ համալիրի կառուցման աշխատանքներին հատկացվել է 2022-ին։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել մեծ աղմուկ հանած պրոյեկտը գլուխ բերելու համար:

Գագիկ Ծառուկյան հիմնադրամի (գործում է 2003-ից) տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաև՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Հիշեցնեք՝ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի եկող տարվա վերջին։

«Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք, և տա Աստված, որ Աստված մեզնից երես չթեքի»,- «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում նշել էր ԲՀԿ առաջնորդը։ 

Հայտնի է, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Իր և իր ընտանիքի այդ գաղափարի մասին 2021 թ․ ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ ղեկավարն ազդարարեց 2022-ի հունվարին։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ արտահայտվեցին գաղափարին՝ ընդգծելով՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ, ընդհակառակը, դրական էր արձագանքել Ծառուկյանի գաղափարին, քանի որ այն, ըստ Կառավարության ղեկավարի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Նշենք, որ համալիրի հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել համալիրի կառուցման աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել, չուներ կառուցապատման թույլտվություն։ Հատիս լեռան տարածքից 146 հեկտարը հիմնադրամը ձեռք էր բերել 2022 թ․-ին։ Լեռան գագաթը սեփականաշնորհելու փաստը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց, հնագետներն էլ ահազանգեցին՝ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հնավայր կա։

Ժամանակ անց՝ 2023 թ․ մարտին, ԿԳՄՍ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին, որով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց լեռան գագաթի մի հատվածի պեղումները: Պեղումներից ամիսներ անց, ինչպես «Հետք»-ն էր պարզել, հիմնադրամը հրաժարվել էր հնավայրի մի մասն ընդգրկող տարածքների նկատմամբ սեփականության իր իրավունքից։ Ակունք համայնքի ավագանու 2023 թ.-ի որոշմամբ մի շարք հողամասեր ճանաչվել են համայնքային սեփականություն։ 2024 թ․-ի մարտին Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ 1․22 հա, 0․7 հա և 0․09 հա մակերեսով հողամասերը ճանաչվել են Ակունք համայնքի սեփականություն։ Համայնքին վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը 2.01 հեկտար է։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում, Պորտուգալիայում, ամենահայտնին էլ, թերևս, Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղակայված արձանն է։ 1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ Կորկովադու լեռան գագաթին տեղադրված արձանի հանդիսավոր բացումն ու օծումը, և այն դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5179 դիտում

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ.Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները

Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում