Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

15/01/2025 schedule12:50

«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:

- Տիկին Մարգարյան, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որի մասին Դուք ավելի վաղ հայտարարել էիքԻնչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը: Արդյոք սա կարևո՞ր ձեռքբերում է Հայաստանի համար և ի՞նչ կարող է տալ մեզ այս փուլում:

- Նախ, մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության փաստաթուղթ արդեն ունեինք, որը նշանակում էր մտադրություն՝ հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության: Հիմա ունեցանք արդեն ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ. ի՞նչ է այն ենթադրում. սա նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորում են առանձնահատուկ հարաբերություններ ձևավորել այն ոլորտներում, որոնք զետեղված են փաստաթղթի տեքստում: Առայժմ վաղ է խոսել ռազմական անվտանգության մասին, որովհետև այս հարցում դեռ շատ անելիքներ կան:

- Արդյո՞ք պատահական էր, որ փաստաթուղթը ստորագրվեց ԱՄՆ գնացող վարչակազմի աշխատանքային վերջին օրերին, և տեղի՞ն են այն մտահոգությունները, որ Թրամփի վարչակազմի օրոք այն կարող է պարզապես մնալ թղթի վրա:

- Իրականում, այդ մտահոգությունները օրինաչափ են, որովհետև Թրամփը գալու է նոր մոտեցումներով, և այդ մոտեցումները կարտահայտվեն, բնականաբար, մեր տարածաշրջանում իրենց կողմից վարվելիք քաղաքականությունների մեջ: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները այն պետությունը չէ, որ անձերի վրա է հենում ռազմավարական գործընկերությունը, այնտեղ սկզբունքները շատ կարևոր են, և եթե մենք թեկուզ գնացող վարչակազմի օրոք ծրագրում ենք նման փաստաթուղթ, ապա մեզ ավելի հեշտ է լինելու աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ համահունչ իրենց կողմից այս տարածաշրջանում վարվող քաղաքականությանը: Եվ մի հանգամանք էլ՝ բնականաբար, սա նաև դժվարացնում է մեր աշխատանքը, որովհետև հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որպեսզի երկուստեք վերահաստատվի այս ռազմավարական գործընկերության ոգին և շունչը և առհասարակ գործողությունները:

- Ստացվում է, որ սա միաժամանակ և՛ Թրամփի համար է պարտավորեցնող փաստաթուղթ, և՛ նաև մեզ համար այն առումով, որ պետք է կարողանանք Թրամփին ապացուցել, այլ կերպ ասած՝ «համոզել» մեր կարևորությունը:

- Բանն այն է, որ ռազմավարական գործընկերությունը որպես ինստիտուտ մեզնում բավականին վարկաբեկված է, և այդ վարկաբեկված լինելու հանգամանքը նաև պայմանավորված է նրանով, որ մենք միշտ ստատիկ ենք պատկերացրել: Այսինքն՝ պատկերացրել ենք, որ եթե ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա սա ստատիկ է, հարատև է, մեր շահերը մշտապես լինելու են համահունչ, դրա համար ուզում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ստատիկ փաստաթուղթ չէ, այսինքն՝ պարբերաբար վերանայման պետք է ենթարկվի, որպեսզի կողմերը տեսնեն՝ որքանով են սկզբունքները պահպանվում, շահերը շարունակում համընկնել: Սա երկարատև գործընթաց է, և, որպես օրինակ, ուզում եմ բերել Վրաստանը, որը նույնպես ունի ԱՄՆ-ի հետ գործընկերության փաստաթուղթ, բայց վերջին իրադարձությունների հետ կապված Միացյալ Նահանգները վերանայեց իր վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ: Հետևաբար պետք է հասկանանք, որ սա ստատիկ երևույթ չէ, և որոշակի առումով կարող է հիմք դառնալ ԱՄՆ եկող վարչակազմի համար՝ ձևավորելու իր քաղաքականությունները ՀՀ-ի շուրջ և ՀՀ-ի հետ՝ չմոռանալով, որ պետք է աշխատանքի առյուծի բաժինն ինքներս կատարենք, որպեսզի հաջողենք:

- Մինչ այժմ տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց, նաև հայտնի հանդիպումը՝ եռաչափ ֆորմատով՝ Մակրոն-Թրամփ-Փաշինյան: Սրանք դրակա՞ն ազդակներ են, թե՞ պետք չէ կապել ԱՄՆ եկող վարչակազմի հետ սկսվող աշխատանքների հետ:

- Շատ լավ է, իհարկե, որ Հանրապետության վարչապետը ունեցել է հեռախոսազրույց և հնարավորություն հանդիպել Թրամփի հետ, սրանք շատ կարևոր են, որովհետև նշանակում է, որ մենք որոշակի առումով վերահաստատել ենք մեր դիրքորոշումները և՛ Ադրբեջանի հետ վարվող քաղաքականության առումով, և՛ առհասարակ տարածաշրջանային քաղաքականությունների առումով, և՛ Միացյալ Նահանգների, բայց չի կարող լինել որոշիչ Հայաստան-Միացյալ Նահանգներ սպասվող համագործակցության համատեքստում: Բնականաբար, մենք պետք է առավելագույնս ջանքեր գործադրենք, որպեսզի եկող վարչակազմի հետ կապերը ամուր լինեն, որպեսզի մեր կողմից առաջ քաշվող դիրքորոշումները ընկալելի և հասանելի լինեն իրենց, որպեսզի հնարավորինս վստահության մակարդակը բարձր լինի երկու պետությունների մեջ և որոշ առումով դրանք կարողանան ազդել Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում վարվելիք քաղաքականության վրա, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Որովհետև նարատիվների պատերազմ է ընթանում, և շատ կարևոր է, որ մենք մեր դիրքորոշումները ճիշտ ժամանակին տեղ հասցնենք, քանի որ դրանով է նաև որոշ առումներով պայմանավորված լինելու, թե ինչքանով կունենք ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում ներգրավվող Թրամփի վարչակազմ:

- Ինչ կարո՞ղ է տալ ստորագրված փաստաթուղթը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն այստեղ կարո՞ղ է որոշակի դեր ունենալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան իր դիրքորոշումը որոշակիորեն լավարկել է Հայաստանի հանդեպ հավաքական Արևմուտքի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ նաև: Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ամերիկայի ջանքերի շնորհիվ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող է «ձնհալ» լինել:

- Նման հույս ունենալ պետք չէ, որովհետև արտաքին քաղաքականությունը հենվում է զուտ հաշվարկի վրա, այնտեղ շահերի համընկնում պետք է լինի, բայց մի բան պարզ է՝ եթե դու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն ես, դա ունենում է ձնագնդիի էֆեկտ, այսինքն՝ որոշ առումով կարող է նաև հեշտացնել մեր աշխատանքը թուրքական ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ապա, բնականաբար, այս քայլը պետք է Ադրբեջանին դուր չգա, որովհետև նա վարում է Հայաստանը կլանելու քաղաքականություն, իսկ եթե ԱՄՆ-ն դառնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, նշանակում է՝ մենք Միացյալ Նահանգներից ունենալու ենք լուրջ աջակցություն տարբեր ոլորտներում՝ և՛ անվտանգային, և՛ ռազմական կրթության, և՛ տնտեսական, և սա, ի վերջո, նպաստելու է ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, որը ամենևին չի բխում Ադրբեջանի շահերից: Մի բան պարզ է, որ մենք կարող ենք որոշակի առումով մեզ ապահովագրված զգալ Ադրբեջանից այն ժամանակ, երբ Ադրբեջանը հաշվարկ անի և հասկանա, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում իր կորուստներն ավելն են լինելու, քան ձեռքբերումները՝ և՛ իմիջային, և՛ դիվանագիտական, և՛ ռազմավարական ուղղություններով:

- Դեպի Արևմուտք գնալու ճանապարհին ցանկացած ձեռքբերում նյարդայնացնում է ոչ միայն Բաքվին, այլ նաև Ռուսաստանին: Դրա մասին են վկայում պաշտոնական Մոսկվայից արձագանքները: Ի՞նչ սպասել:

- Քանի դեռ Մոսկվան թույլ է, չեմ կարծում, որ սադրանքներ կլինեն, որովհետև ՌԴ-ն ինչպես է գործում, որպես կանոն՝ Ադրբեջանին գործիքայնացնում է Հայաստանի դեմ, այժմ իրատեսական չեմ համարում սցենարը, որովհետև սա կլինի իրապես արկածախնդրություն Ադրբեջանի կողմից: Մոսկվան, իհարկե, կարող է դիմել որոշակի տնտեսական պատժամիջոցների, որպեսզի ճնշի Հայաստանին, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ Մոսկվան կփորձի հնարավորինս Հայաստանին սիրաշահել, որովհետև իրենք, ի վերջո, հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և Հայաստանը այլևս այն ՀՀ-ն չէ, որ կար 2020 թվականին, և իրենք էլ են քաջ գիտակցում, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները վերանայման կարիք ունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1676 դիտում

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Սպիտակի հանդիպումից

1994-ից օրենքով նախատեսված է, որ մարդը պետք է իր եկամուտը հայտարարագրի. նախարարն ասաց՝ ինչու է հիմա կիրառվում

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ

Ասել է՝ ԱԺ հարցուպատասխանը կլսես, որ գամ Ընտանեկան փոդքասթը նկարենք. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունենք, մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ. Ավինյան

Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը

Շուրջ 700 հազար անձ պետք է հայտարարագիր ներկայացնի. ովքեր են ազատված, ինչ հետևանք կունենա խուսափելը. տեսանյութ

Դեմ եմ եղել նախկինում գազելների համար վճարել 150 դրամ, հիմա կողմ եմ քվեարկել տրանսպորտի թանկացմանը. Հովակիմյան

Պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում ու արևմուտքում. Միրզոյանը՝ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթի մասին

Եթե խնդիր է, ժողովուրդ ջան, «ՄԱՆ» ավտոբուսները ծախենք, 7 տարի քշած «Գազել», 40 տարվա «ՊԱԶ» բերենք. վարչապետ

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների պատվիրակները

Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան

Սիրունյանը ոնց որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, տենց էլ որոշել է և որոշվել է ինքնաբացարկ հայտնի. վարչապետ

Իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ. վարչապետը՝ ԼՂ նախկին ղեկավարների «դատավարության» մասին

Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամ է ձերբակալվել

Ղազախստանի համար կարևոր է ծանոթանալ ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գալյանն ընդունել է դեսպանին

Թղթե արկղերով փակել են տեսախցիկը և թալանել վճարային տերմինալը. դրամապահոցից խոշոր չափի գումար է հափշտակվել

«Իկարուս»-ից հետո եկանք իշաոտնուկով «Երազ», «ՄԱՆ»-ից հետո գանք փալանով էշ քշելուն հասնենք․ վարչապետ

«Ալաշկերտ»-ը միակողմանի լուծել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը

Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել. Միրզոյանը՝ Խաչատրյանի խուճապային հայտարարության մասին

Պետությունը չի մտնում քո գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես, հերիք է պետությանն ընկալենք որպես թշնամի. վարչապետ

Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Եկեք բան չփոխենք, շուտով կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, պատուհանի տեղը՝ սկոչով ցելաֆոն կպցրած. վարչապետ

Ընդդիմությունը դեմ քվեարկեց երիտասարդության մասին օրենքին, ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան. Կոնջորյան

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ

5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ

Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին

Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին

Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց