2025-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատով դիմակայուն ինստիտուտներ ձևավորելու համար. նախարար

16/01/2025 schedule14:43

ՆԳՆ ձևավորմամբ մեկնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվել է 2024թ-ին և մտել է անկասելի ընթացքի փուլ։ 2025թ-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատի ներքո դիմակայուն ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Այս ինստիտուտները պետք է գործեն բարձր պրոֆեսինալիզմի ստանդարտներով՝ նպատակ ունենալով լավագույն ծառայությունները մատուցելու մեր քաղաքացիներին և ապահովել ներքին անվտանգային միջավայրը։

Ի դեպ, ասուլիսի վայրի՝ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նոր վարչական համալիրի ընտրությունը խորհրդանշական է՝ հաշվի առնելով այն ժամանակակից ստանդարտները, որոնք այստեղ ապահովել ենք մեր ծառայողների համար՝ երաշխավորելով բարձր պրոֆեսիոնալիզին անհրաժեշտ նախադրյալներ։

 Փաստեմ, որ 2024թ-ը լի էր մարտահրավերներով, սակայն չնայած դրան ավարտին են հասցվել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնցից հատկանշական է  Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման աշխատանքների ավարտը։  Այսինքն՝ ամբողջապես ձևավորվել է ժողովրդավարական նոր ինստիտուտ՝ այդպիսով երաշխավորելով բարձր հաշվետվողականություն խորհրդարանի, և դրանով իսկ նաև ժողովրդի հանդեպ։ Մեր դրած հավակնոտ նպատակներին հասնելն անհնարին կլինի առանց պրոֆեսիոնալ մարդկային ներուժի, որի ձևավորմանն ու զարգացմանն է ուղղված նաև ՆԳՆ մեկ-միասնական կրթահամալիրի ստեղծման աշխատանքները։ 2024թ-ին դրվել են այդ աշխատանքների օրենսդրական հիմքերը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մասշտաբային բարեփոխումներին գործուն օժանդակություն են ցուցաբերել նաև միջազգային գործընկերները։

«Միջազգային համագործակցության ոլորտում մեր ջանքերի կարևոր գնահատական է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը։ 2024թ-ին տվեցինք նաև երկխոսության գործնական փուլի մեկնարկը և ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում կունենանք կոնկետ գործողությունների ծրագիրը, որը միգրացիայի կառավարման, հանրային ծառայությունների մատուցման, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրային անվտանգության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ է։ Գործընթացի բովանդակային առաջնորդությունն իրականացնելու է Ներքին գործերի նախարարությունը։

Միջազգային գործընկերության համատեքստում բավականին լայն համագործակցություն ունենք նաև ԱՄՆ գործընկերների հետ, ովքեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Այս մասին շեշտադրում է կատարվել նաև երկու օր առաջ Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ»,- ասել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
494 դիտում

Տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք. Նիկոլ Փաշինյան

Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին

Ուզում եմ հստակ լինի՝ Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում և հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է. վարչապետ

Սա աննախադեպ է, նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք չի եղել. վարչապետի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին

Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա

Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան

Բաքվի դատավարությունից հետո դժվար թե գտնվի մարդ, որ համարի՝ ՌԴ-ն և ՀՀ-ն պետք է միահյուսվեն․ Ադամյան. տեսանյութ

Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին. տեսանյութ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ

Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ

Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել

Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, ՀՀ-ն չպետք է այն լեգիտիմացնի. Խաչատրյան

ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին

Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, կարողությունների զարգացման միջոցով․ աշխատաժողով Տավուշում

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ

Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց

Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. նախագահին հրավեր է փոխանցվել

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին

Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ԱԳՆ

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ

Քննարկվել է Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը

Տներից մեկի հողամասում հրդեհը մարելուց հետո հրշեջները մոխրացած դի են հայտնաբերել

Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մարտի 13-ին

Կայացել է թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը. ինչ հանդիպումներ են եղել

Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը սպառված են

Թաթերը՝ վնասված, ատամները՝ կոտրված. կարմիրգրքյան գորշ արջին պահել են ավտոմեքենաների վերանորոգման կետում

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը՝ պահանջելով անհապաղ արձակում