Թրամփը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը

21/01/2025 schedule15:52

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը 90 օր ժամկետով։

«Հասկանալի չէ, թե ի սկզբանե հրահանգը որքան օգնության կանդրադառնա, քանի որ շատ ծրագրերի ֆինանսավորումն արդեն հաստատվել է Կոնգրեսի կողմից և նախատեսվում է ծախսել, եթե արդեն չի ծախսվել»,- հունվարի 21-ին ասել է նա, հաղորդում է AP-ն:

Նշվում է, որ 90-օրյա ժամկետում ստուգում կիրականացվի՝ պարզելու, թե արդյոք փոխանցումներն ու ծրագրերը համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։

«Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը։

Ըստ AP-ի՝ ֆինանսական և այլ օգնության ընդհանուր գումարը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է այլ երկրներին, ընդհանուր առմամբ կազմում է ոչ ավելի, քան ամերիկյան բյուջեի 1 տոկոսը։

Բացառություն է Ուկրաինային ռազմական օգնությունը. Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2014 թվականից ի վեր Կիևին աջակցելու համար հատկացվել է մոտ 70 միլիարդ դոլար (67 միլիարդ եվրո), որից մոտ 66 միլիարդը ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:

ԱՄՆ-ի օգնության մյուս խոշոր ստացողներ են Իսրայելը (տարեկան 3,3 միլիարդ դոլար), Եգիպտոսը (տարեկան 1,5 միլիարդ դոլար) և Հորդանանը (տարեկան 1,7 միլիարդ դոլար): Սակայն այս բյուջեները ներառված են երկարաժամկետ փաթեթներում, որոնք վճարվել են տասնամյակների ընթացքում, ուստի երեք երկրները «դժվար թե բախվեն կտրուկ կրճատումների, մանրամասնում է AP-ն:

«Յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք, պետք է պատասխանի երեք հարցի՝

1. Արդյո՞ք սա ավելի ապահով է դարձնում Ամերիկան:

2. Արդյո՞ք սա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան:

3. Արդյո՞ք սա Ամերիկան ավելի բարգավաճ է դարձնում»,- ԱՄՆ Սենատի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատված Մարկո Ռուբիոն իր հերթին ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին

Հունվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր, որ Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների կղմից «խելագարություն» կլինի դադարեցնել Կիևին աջակցելը, քանի որ «այսքան երկար ճանապարհ են անցել», հիշեցնում է The Moscow Times-ը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
913 դիտում

Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Պապիկյանն ու Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը

Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան. ԱԺ փոխնախագահը դիմել է ոլորտի ներկայացուցիչներին

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար

ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի

ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին

Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան

Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական

Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան

Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է

Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մասին

ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյանը՝ վարչապետի ՌԴ այցի մասին

Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած

ՀՀ-ն հանձնառու է շարունակելու կառուցողական ներգրավվածությունը ՄԱԿ հանձնաժողովի աշխատանքներում. ԱԳ փոխնախարար

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր

Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

29.99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղղությամբ չվերթներ է սկսում

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպե՞ս է այն կազմակերպվել

Ընդունվում են հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի մասնակի պարպումների չափիչ սարքի հետ կապված գնումների համար

Ստուգվել են տրանսպորտային միջոցներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. 2-ամյա երեխային շարունակում են փնտրել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

ԱՄՆ-ն կապ կհաստատի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու համար. Ռուբիո

Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ գազ չի լինի

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Մեքենան ընկել է սելավատարի մեջ. դուրս են բերել փրկարարները

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հարվածների հետևանքով 26 զոհի և 46 վիրավորի մասին

Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները ժամանել են Հայաստան. տեսանյութ

Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին