Եկեք «ծուռը նստենք, դուզը խոսենք», նորմալ տրանսպորտ ունենալը համապատասխան գին արժե. Բաբկեն Թունյան

22/01/2025 schedule12:08

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեսբուք»-ի իր էջում անդրադարձել է հանրային տրանսպորտի սակագնի փոփոխություններին: 

«Անկեղծ զրույց՝ տրանսպորտի սակագնի մասին 

Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք «ծուռը նստենք, դուզը խոսենք»: 

Ես գիտեմ, որ ամենահաճելի բաներից մեկը իշխանություններին քննադատելն է, իսկ քննադատելու բան միշտ կարելի է գտնել: Կարելի է մի կողմից քննադատել ինչ-որ բաներ չանելու կամ ոչ բավարար անելու համար (ճանապարհներ սարքելուց մինչև աշխատավարձի ու թոշակի չափ), մյուս կողմից, երբ պետությունը փորձի այդ բաներն անելու համար միջոցներ գեներացնել, քննադատել հարկեր, տարբեր վճարներ հավաքելու կամ պետական պարտք ներգրավելու համար:

Դե նորմալ է, բոլոր իշխանություններին բոլոր ժամանակներում քննադատել են: Ես էլ բնավ չեմ ակնկալում, որ միանշանակ համաձայնեք ասածներիս, բայց խնդրում եմ՝ փորձեք անկողմնակալ ու առանց ավելորդ զգացմունքայնության վերաբերվել: Անկախ քաղաքական հայացքներից, անկախ կոնկրետ անձանց կամ կառույցների նկատմամբ վերաբերմունքից՝ փորձենք միասին վերլուծել կոնկրետ Երևանի տրանսպորտի հետ կապված իրավիճակը:

Մի քիչ երկար է, բնականաբար, կարող էիք այդ ժամանակն օգտագործել ավելի հաճելի զբաղմունքի վրա, բայց կխնդրեմ չալարել և կարդալ. թեման կարևոր է, և մեզ համար կարևոր է ձեր վերաբերմունքն ու ձեր կողմից հասկացված լինելը:

Եվ այսպես, ձեր կարծիքով, ո՞վ է ամենից շատ շահագրգռված, որ Երևանում ունենանք բարձրակարգ տրանսպորտային համակարգ՝ առանց ուղեվարձը փոխելու: Բնականաբար, ուղիղ շահառուին՝ ուղևորին, չենք դիտարկում:

Ընդդիմությո՞ւնը, առանձին հասարակական գործիչնե՞րը, կամ, ասենք, նախկին քաղաքապետ Հայկ Մարությա՞նը: Քավ լիցի: Ամենաշահագրգիռը քաղաքային իշխանությունն է: Ամենաշատը իրենք են ուզում, որ քաղաքում լինի ժամանակակից, ժամացույցի պես ճշգրիտ աշխատող հասարակական տրանսպորտ՝ նոր, տեխնիկապես հագեցած մեքենաներով, պրոֆեսիոնալ ու ցիվիլ վարորդներով, և որ դրա համար լրացուցիչ ծախսեր չպահանջվեն: Որպեսզի իրենց օրոք նման լրջագույն առաջընթաց գրանցվի, մարդիկ գոհ լինեն և հաջորդ ընտրություններին նորից իրենց ձայն տան:

Իսկ ինչո՞ւ դա չեն անում՝ առանց ուղեվարձ վերանայելու: Չեն ուզո՞ւմ նորից ընտրվեն: Հնարավոր է, ու չեն անո՞ւմ, ու միտումնավոր տանում նրան, որ բնակիչը բողոքի, դժգոհի ու հաջորդ անգամ իրենց ձայն չտա՞: Հաճո՞ւյք են ստանում մարդկանցից ավելի շատ փող գանձելով, թե՞ այդ գումարները գնում են իրենց գրպանները:

Ոչ, ոչ և դարձյալ ոչ:

Պատճառը պարզ է, ու դրա մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ Հայկ Մարությանն ու մնացածը, որոնք կոչ են անում փետրվարի 1-ից բոյկոտել ուղեվարձի նոր համակարգը և կոլապսի ենթարկել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման ունենալ նորմալ տրանսպորտային համակարգ:

Վերջին 10-15 տարում ամեն ինչ թանկացել է, վառելիքի, պահեստամասերի գները կրկնապատկվել են, աշխատավարձերն աճել են: Չի փոխվել միայն ուղեվարձը: 100 դրամով պարզապես անհնար է պահպանել գործող ավտոպարկը, էլ չեմ խոսում՝ դրա թարմացման մասին:

Այլ օրինակով ասեմ. եթե դուք թթվասեր եք արտադրում, ու եթե վերջին 10 տարում ամեն ինչ թանկացել է՝ կաթը, մնացած հումքը, վառելիքը, աշխատավարձերը և այլն, ապա դուք կամ պետք է թթվասերի վաճառքի գինը վերանայեք, կամ՝ ինքնարժեքից էժան վաճառելով ի վերջո սնանկանաք ու փակվեք, կամ էլ պետք է թթվասերի անվան տակ «զիբիլ» արտադրեք ու թունավորեք ձեր հայրենակիցներին:

Նույնը հասարակական տրանսպորտի դեպքում է: Պարզապես, երբ որևէ բան վերաբերվում է ոչ թե մասնավորին, այլ պետության և համայնքային տիրույթում է, շատերին թվում է, թե պարզ թվաբանությունն ու տնտեսության կանոններն այստեղ չեն աշխատում:

Շատերին թվում է, թե պետական և համայնքային բյուջեներն օդից են գոյանում, անսահմանափակ են և դրանց հաշվին կարելի է շատ բաներ դարձնել անվճար կամ սուբսիդավորել:

Բայց դա մոլորություն է: Բյուջեն սահմանափակ չէ, և անվճար ոչինչ չի լինում: Անգամ այն, ինչի դիմաց սևով սպիտակի վրա գրված է անվճար, իրականում անվճար չէ: Ուղղակի վճարումը կատարում է ոչ թե այդ պահին այդ ծառայությունից օգտվողը, այլ բոլորը միասին՝ տարբեր ժամանակներում: Օրինակ, Հայաստանում միջնակարգ կրթությունն անվճար է: Սակայն դրա համար վճարում են բոլոր հարկատուները միասին, այդ թվում նրանք, որոնք դպրոցական երեխաներ չունեն:

Վերադառնանք տրանսպորտին: Եթե օբյեկտիվ հաշվարկը ցույց է տալիս, որ ուղեվարձը պետք է լինի միջինում 150 կամ 200 դրամ, ի՞նչ պետք է անի քաղաքային իշխանությունը:

Կամ պետք է վերանայի սակագինը և ձևավորի նորմալ տրանսպորտային համակարգ:

Կամ պետք է սակագինը թողնի նույնը և ոչինչ չանի, որի արդյունքում տրանսպորտային պարկը գնալով կմաշվի և կվերադառնանք նախնադար:

Կամ էլ կարող է սակագինը թողնել 100 դրամ, ունենալ վնասով աշխատող տրանսպորտային համակարգ, և այդ վնասը փոխհատուցի այլ ծախսերի հաշվին՝ ավելի քիչ փողոց ու բակ բարեկարգի, կոյուղու համակարգը պատշաճ ծավալով չվերանորոգի, դպրոցներին ու մանկապարտեզներին ավելի քիչ փող տա: Իսկ եթե չի ուզում այդ ծախսերը կրճատել, ուրեմն պիտի եկամուտները ավելացնի՝ բարձրացնելով համայնքային հարկերը, տուրքերը և այլ վճարները: Այդ ժամանակ էլ տրանսպորտի սակագնի դեմ պայքարող գործիչները կսկսեն խոսել քանդված փողոցներից կամ շինթույլտվության տուրքի ավելացումից:

Որովհետև անվճար ոչինչ չի լինում: Որովհետև նորմալ տրանսպորտ ունենալը համապատասխան գին արժի: Այդ տարբերությունը կա՛մ պիտի վճարի ուղևորը, կա՛մ բոլորը միասին:

Հիմա քաղաքային իշխանությունը փորձել է հավասարակշռված լուծում գտնել: Վերանայված սակագնի մի մասը թողել է ուղևորի վրա, մի մասը տեղավորել իր բյուջեի մեջ:

Տեղից փոքր բյուջե ու տարիներով կուտակված լուրջ խնդիրներ ունեցող Երևանում մարդիկ փորձում են ձևավորել նորմալ, մարդու արժանապատվությունը չվիրավորող տրանսպորտ՝ ողջամիտ գնով, որովհետև դրա այլընտրանքը «մահվան գազելներն են»:

Սա է ամբողջ իրականությունը:

Երբ քաղաքացին դժգոհում է տրանսպորտի սակագնի վերանայումից, ես իրեն մարդկայնորեն հասկանում եմ, ու երևի նաև մեր մեղքն է, որ քաղաքացու հետ բավարար չենք երկխոսում ու տեղեկացնում բոլոր խնդիրների մասին:

Բայց երբ նման թեմաների վրա փորձում են դիվիդենտ հավաքել մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, ավելին՝ ժամանակին իրենք են այս մասին խոսել, դա արդեն այլ անուն ունի:

Այդ մարդիկ քաղաքացու մասին ավելի շատ չեն մտածում, քան մենք: Հակառակը, ոմանց պետք է, որ խնդիրները շատ լինեն, որ միշտ խոսելու բան ունենան:

Իսկ մեր սիրելի համաքաղաքացիներին խնդրում եմ սառը դատել, չտրվել պոպուլիստական կոչերին և համբերությամբ զինվել. բոլոր խնդիրները լուծվելու են»- գրել է Թունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1687 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան