Տերը իրերը թողել էր դարակներում և արգելում էր օգտագործել. Երևանում վարձով տրվող բնակարանների գները նվազե՞լ են

26/01/2025 schedule15:30

Վարձակալությամբ տրվող բնակարանների հետ կապված խնդիրը անլուծելի է թվում: Դժգոհությունները հիմնականում կապված են բնակարանների գների բարձր լինելու, առաջարկվող պայմանների հետ։ Խնդիրները էլ ավելի սրվեցին այն շրջանում, երբ մեծ թվով օտարերկրացիներ էին գալիս Հայաստան, հիմնականում՝ ռուսներ, և սեփականատերերը ավելի շահավետ գներով բնակարանները տրամադրում էին նրանց՝ փաստի առաջ կանգնեցնելով ՀՀ-ում վարձով բնակվող քաղաքացիներին:

Վերջին շրջանում, սակայն, ըստ խոսակցությունների, վարձակալությամբ տրվող բնակարանների արժեքները նվազել են: Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկ տասնյակից ավելի անձանց հետ է զրուցել, որոնք, սակայն, պնդում են, որ Երևանում վարձով տրվող բնակարանների գները շարունակում են բարձր մնալ:

«Գները չեն նվազել, Երևանում վարձով տուն գտնելու համար մեծ գումարներ են պետք»,- մեզ հետ զրույցում ասում է հարցման մասնակից Անահիտ Քոլոզյանը։

«Ասում են՝ գները նվազել են, բայց տան տերերը նման քաղաքականություն չեն ուզում որդեգրել»,- նկատում է Անժելա Մանասյանը։

«Մարզերում նույնպես գների նվազում չկա, եթե անգամ առաջարկում են ամսական 150 հազար դրամով բնակարան վարձել, պայմանները շատ վատն են լինում։ Ես փնտրտուքների մեջ եմ․ Գյումրիում, օրինակ, ստիպված եղա տնից տուն տեղափոխվել։ Վարձել էի նշածս արժեքով, բայց գազ չկար, մեր միջոցներով չէր ստացվում ամբողջ տունը տաքացնել, տան տերը իր իրերի մի մասը թողել էր դարակներում ու մեզ արգելում էր ձեռք տալ դրանց կամ տեղափոխել, որ գոնե մեր հագուստը մի տեղ դասավորեինք։ Ստիպված դուրս եկանք, գտանք տուն 180 հազար դրամով, սա էլ այդքան լավը չէ, բայց գոնե ազատ տեղեր ունենք»,- դժգոհում է Լենա Վարդանյանը։

30-ամյա Մ․ Ա․-ն, որը չի ցանկացել ամբողջական անուն-ազգանունը ներկայացվի, մեզ հետ զրույցում ասում է, որ հարազատների հետ վերջին տարիներին վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում: Ըստ նրա՝ տան տերը ամռանը, երբ տուրիստական հոսքը մեծ է լինում, փորձում է գինը բարձրացնել․ «Հիմա բնակվում ենք 150 հազար դրամով, այս ամիս էլ եկավ, ասաց՝ գինը պետք է բարձրացնեմ, ապրանքները թանկացել են, փորձեցինք համաձայնության գալ։ Հետո լսեցի, որ որոշ վարձակալներ իջեցրել են գները, սակայն մի քանի տեղ զանգելուց հասկացա, որ ոչինչ էլ չի փոխվել»։

Նրա խոսքով՝ շուկան պետք է պայմանավորված լինի միջին աշխատավարձով, սակայն այս պահին բնակարանների վարձավճարներն այնպիսի գներ են, որ անգամ որոշ դեպքերում բարձր աշխատավարձից են բարձր:

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ անշարժ գույքի մասին հաճախ խոսում են մարդիկ, որոնք ոլորտի հետ առնչություն չունեն։ Դա է պատճառը, որ երբեմն մարդիկ տարբեր տեղեկատվություններ են ստանում վարձով տների գների և այլնի մասին։

Նա առանձնացնում է նաև գների բարձր կամ ցածր ժամանակահատվածները․ «Եթե ասում ենք՝ գները նվազել են, պետք է համեմատենք, թե որ ժամանակահատվածի համար են նվազել։ Վերջին երեք տարին աննախադեպ է եղել շուկայի համար։ Ունեցել ենք շատ կտրուկ գնաճ, դրանից հետո գրանցել ենք նաև գների անկում։ Ընդհանրապես մեր շուկան ստաբիլ աճ է գրանցում 2018 թվականից սկսած։ Հետո եղավ քովիդը, 44-օրյա պատերազմը, որի ժամանակ բոլորը կանխատեսում էին, թե շուկան վատ դրության մեջ կհայտնվի, բայց դիմակայեց, որից հետո ունեցանք ռուս-ուկրաինական պատերազմը, այդտեղից էլ հոսքի պատճառով պահանջարկ ձևավորվեց, գները բարձրացան»։

Այս ամենից հետո, ըստ զրուցակցի, իրավիճակը որոշակի կայունացել է․ «Եղավ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան։ Այնտեղից մեկ այլ հոսք եկավ, որոնք բնակարաններ էին վարձում, բայց շատ գումար չունեին, բնակարանները վարձում էին արվարձաններում, երևանամերձ վայրերում։ Այնուհետև ունեցանք արցախյան դեպքերը, մեր հայրենակիցները եկան, վարձակալության գները նորից բարձրացան»։

Այժմ, Հարությունովի խոսքով, տեղի է ունենում ոչ թե գնային նվազում, այլ պարզապես շուկան կարգավորում է իր գնային քաղաքականությունը․ «Մարդիկ են ի հայտ գալիս և սկսում են կրիտիկական հայտարարություններ անել, որ շուկան մեռնում է, կան որոշ մարդիկ էլ, որոնք նեղ քաղաքական շահեր ունեն, ուզում են խուճապ տարածել շուկայի մասին, մի հատված էլ կա, որ այստեղից Դուբայ գույք է վաճառում և փորձում է տեղի ոլորտին վնասել։ Անշարժ գույքի ասոցիացիան դրա համար նպատակ է դրել շուկան միջազգայնացնելու, բայց երբ շուկայի մասին տարբեր լուրեր են տարածում՝ գները նվազել են, բարձրացել են, դա տարածվում է ամբողջ աշխարհով, ու մեր աշխատանքը զրոյանում է»։

Վերջինս նկատում է, որ վարձով բնակարանների գները հիմնականում բարձր են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում: Նրա խոսքով՝ մյուս վարչական շրջաններում մարդիկ փորձում են բնակարան գնել, ոչ թե վարձել, օրինակ՝ Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում։

«Մարզերում, եթե համեմատենք գները, գուցե տարբերություն լինի, բայց այնտեղ էլ է հնարավոր, օրինակ, 150 հազար դրամով բնակարան վարձել։ Եթե համեմատենք, օրինակ, Աբովյան քաղաքը, ապա, Նոր Նորքի հետ նույն գներն ունեն։ Այնտեղ այլ խնդիր կա․ մարդիկ վարձով տուն փնտրելիս հաշվի են առնում նաև երեխաների՝ մանկապարտեզ, դպրոց գնալու հնարավորությունը։ Մարզերից ուզում են, որ իրենց երեխան Երևանում կրթություն ստանա, այդ պատճառով գուցե այնտեղ այդքան ակտիվություն չկա՝ կապված անշարժ գույքի հետ»,- ասում է Անշարժ գույքի ասոցիացիայի խորհրդի անդամը։

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ հաճախ գները չեն համապատասխանում առաջարկվող պայմաններին՝ Հարությունով նկատում է․ «Արդյոք 150 հազար դրամանոց վարձով տանը պայմանները նորմա՞լ են, թե՞ ոչ, դա դժվար է հասկանալը, որովհետև սովորական ապրանք չէ, երբ շուկա դուրս գալուց չափանիշներին համապատասխանի։ Արցախյան դեպքերի ժամանակ իրավիճակներ էինք ունենում, երբ մարդիկ պայմանները հաշվի չէին առնում, նրանց այդ պահին բնակարան էր պետք պարզապես: Դեպք էր եղել, երբ անձը իր բնակարանը 150 հազարով էր առաջարկում, համաձայնվում էր մի անձի հետ, մյուսը զանգահարում էր, ասում՝ կվճարեմ 250 հազար, բնակարանն ինձ տուր, դրսում չմնամ»։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7490 դիտում

Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային են մի ամբողջ համակարգի համար. ԿԳՄՍ նախարարը՝ Նարա Շլեպչյանին

Հայաստանն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը. ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

Արգելափակումից դուրս բերված 1430 մեքենա, 578 ՃՏՊ և տուժածներ. ուժեղացված ծառայության արդյունքները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Իտալիա. տեսանյութ

Ջեբկիրին ասեք՝ Գյումրիում համայնքապետի ընտրություններ են, ոչ թե ծաղրածուի, ալիքները խառնել է. Պալյան

Դիլիջանի գիշերօթիկի լքված շենքը ռիսկային է. ինչ է առաջարկվում այնտեղ բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Էվերեստի վրա թափվող ձյունն այլևս չի պահպանվում, ձնածածկույթը 150 մետրով նահանջել է

Սահմանազատումն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ ունի. Դըկոտինյի

Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 23-ին

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը կատարում են հոգատարությամբ ու պատասխանատվությամբ. Ավինյան

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն ու բուք է. տեսանյութ

Վատիկանը նոր տեղեկություն է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

Վրաստանում ձյան տեղումների հետևանքով որոշ գնացքների երթուղիներ չեղարկվել են. սպասվում է եղանակի վատթարացում

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. 59 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. տեսանյութ

34-ամյա տղամարդը առանց վարորդական իրավունքի վկայականի, ոչ սթափ վիճակում մեքենաների է բախվել. վիրավորներ կան

Փլուզվել է Պերուի առևտրի կենտրոններից մեկի տանիքը. կան զոհեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

ՀՀ-ն կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության խորացումը. Փաշինյանի ուղերձը Ճապոնիայի վարչապետին

Քանի չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսվել. ԵՄ դիտորդները պրոֆեսիոնալներ են. դեսպան

Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ. վարչապետի շնորհավորական ուղերձը Նարա Շլեպչյանին

Պաշտպանության ոլորտում համագործակցությունը ՀՀ-ի հետ շարունակվում է, պաշտոնական Փարիզի դիրքորոշումն է. դեսպան

Դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև․ 27-ամյա մանկավարժը ձերբակալվել է

Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով փոխադրամիջոցների համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Թուրքիայում ընթացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել

Հալիձորի մոտակայքում չորս բեռնատար է արգելափակվել ձյան շերտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. ՊՆ

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց

«Բոշա՛», «բոշան դո՛ւ ես» ոճի մեղադրանքներ կամ ինչու Թրամփը բռնեց ռուսական գիծը՝ ակնհայտ լարվելով Զելենսկիի հետ

Դավիթ Բեկ համայնքում կրակոցներ չեն հնչել և տուժածներ չկան. ՆԳՆ

15 տարվա դպրոցի ճաշարանը խուց է, գրադարանը՝ հավաբնի չափ, պետության ներդրումը եղել է փող աշխատելու ձև. նախարար

Դիտորդները չեն ծեծվի, լցոնում չի չլինի. ինչ խնդիրներ կան Սահմանադրության մեջ, ինչպես կշտկվեն դրանք

Ռուս-ամերիկյան 2-րդ բանակցությունները կկայանան հաջորդ շաբաթ. Թրամփ