Բանակը պետք է լինի մրցունակ, ոչ թե օրվա հացի խնդիր լուծելու վայր, բանիմաց մարդիկ են պետք. Կարեն Հովհաննիսյան

28/01/2025 schedule23:01

«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է բանակում իրականացվող բարեփոխումների մասին:

- Պարոն Հովհաննիսյան, վերջին տարիներին Կառավարության հնգամյա ծրագրով Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը միտված տարբեր ծրագրեր են իրականացվում: Անշուշտ, ծանոթ եք այդ ծրագրերին: Որո՞նք են, ըստ Ձեզ, առանցքայինները:

- Ամենակարևորը և էականը, որ առանցքային դեր ունի, նոր ստորաբաժանման ստեղծումն է, որը արդի ժամանակակից աշխարհում կարևոր նշանակություն ունի՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաներով։ Կարևոր է նաև ուսումնական զորամասերում կամ ուսումնական ժամկետային զինծառայողների պրոցեսներ անցնելու գործընթացի մեջ տեղի ունեցող փոփոխությունը, որը միտված է, որ զորամաս մշտական ծառայության գնան որոշակի առումով ռազմական գիտելիքներ ունեցող զինծառայողները, որոնք էլ կկարողանան իրենց գիտելիքները փոխանցել ուսումնական զորամասերում չծառայած ժամկետային զինծառայողներին։ Մյուսը զենք-զինամթերք ձեռք բերելու քաղաքականություն է, և ավանդական գծից շեղվելն ու նոր ռազմավարական գործընկերների փնտրտուքը, որը կարևոր ձեռքբերում է։ Միևնույն ժամանակ, կցանկանայի, որ այդ քաղաքականության մաս կազմեին այն բոլոր գործընկերները, որոնց հետ պայմանավորվում ենք տարատեսակ զենքեր ձեռք բերելու համար, և արծածվեր ՀՀ-ում ռազմաարդյունաբերությունում զարգացման հարցը։ Այսինքն՝ զենք-զինամթերքի արտադրման որոշակի մասն ապահովվեր Հայաստանում։

- Գործող իշխանության ընդդիմախոսները, ի թվիս այլնի, իշխանությանը մեղադրում են բանակի զարգացմանն ուղղված քայլերի հապաղման կամ անարդյունավետության համար։ Որպես ռազմական փորձագետ՝ ինչ եք կարծում. արդյոք պաշտպանական համակարգում արդյունավետ փոփոխությունների հնարավո՞ր է հասնել կարճ ժամանակահատվածում:

- Ես մշտապես ասել եմ, որ չափազանց արագ փոփոխությունը պաշտպանական համակարգում, հատկապես բանակում, հղի է լրջագույն վտանգներով, որովհետև դա մեծ պատ է, որի ամեն մի քարը շարժելը պետք է մտածված լինի, որպեսզի ամբողջ պատին վնաս չհասցվի։ Ասել, որ բանակում կատարվող փոփոխություններն արագ տեղի չեն ունենում, խելամիտ չեմ համարում։ Ցանկացած ոլորտում արագ փոփոխությունը լի է վտանգներով և ձախողումներով։ Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ ինքս այդ բարեփոխումների արագացման տեմպերից ունեմ որոշակի դժգոհություն, սակայն դժգոհ եմ ոչ թե քաղաքականության մասով, այլ այն, որոնք կապ չունեն քաղաքականության հետ։ Օրինակ՝ բանակում տեղի ունեցող ամրաշինական աշխատանքների վրա կարելի է ավելի մեծ գումար ներդնել։ Միաժամանակ հասկանում եմ այն հանգամանքը, որ Կառավարության միակ բանուգործը բանակին գումար հատկացնելը չէ, այլ անելիքներ էլ կան:

- Հայտնի է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ակտիվ համագործակցում է արևմտյան գործընկերների հետ, ինչպես նաև համագործակցություն կա ամերիկյան լավագույն ռազմական ակադեմիաների հետ։ Որքանո՞վ է սա կարևոր:

- Իսկապես, շատ մեծ կարևորություն ունի արտասահմանյան ռազմական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, որովհետև ժամանակակից աշխարհում անհնար է պարփակվել ինքդ քո մեջ: Կարևոր քայլ է, որ մեր սպայական-սերժանտական կազմը ուսանում է արտասահմանյան ռազմական հաստատություններում։ Այդ ուսումնական պրոցեսներին մասնակցող կազմը պետք է գիտակցի, որ սա բացառիկ հնարավորություն է։ Իրենք գիտելիքների այն միջնորդներն են, որոնց պետությունը հնարավորություն է տվել, որպեսզի ստանան այն և փոխանցեն ՀՀ զինված ուժերին։ Ուստի նրանցից է կախված այդ ծրագրերի հաջողությունը։

- Պաշտպանության նախարարության մշակած՝ բանակի կերպափոխման, վերափոխման վերաբերյալ հայեցակարգում, օրինակ, ասվում է, որ բանակաշինության նախկին Խորհրդային միության ստանդարտներն արդեն սպառված են, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել հնացած մոտեցումները: Վերը հիշատակված համագործակցությունները որքանո՞վ կնպաստեն հնացած մոտեցումներից հրաժարվելուն և նորերով առաջ շարժվելուն:

- Վաղուց ժամանակն էր, որ հետխորհրդային մոտեցումներով հայկական բանակը վերափոխվեր։ Նույնիսկ ռուսական բանակը, որը հետխորհրդային կարգուկանոնի բանակի հայրն է, շատ վաղուց է փոխել իր նմանատիպ մոտեցումները։ Մեր հայեցակարգում փոփոխություններ մտցնելու համար պետք է ունենանք ոչ միայն սեփական նախաձեռնությունն ու ցանկությունը, այլ նաև արտաքին աշխարհի աջակցությունը։ Այդ աջակցությունը այժմ կա, մնում է սեփական նախաձեռնությունը։ Այժմ զինված ուժերում կան մարդիկ, որոնք կողմնակից են նորագույն տեխնոլոգիաներին: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների փորձը մեր բանակ բերելը կարևոր եմ համարում, սակայն չպետք է դրանք բերել ու փաթաթել մեր բանակի վզին, այլ այդ ամենը ունենալ ու ստեղծել հայկականը։ Ամերիկյանը ստեղված է հենց Ամերիկայի համար, մենք պետք է կարողանանք դա համատեղել հայկականի հետ:

- Այդ թվում՝ սպառազինության արտադրությա՞ն առումով:

- 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մեծ խնդիր ունենք լոգիստիկ առումով։ Այսինքն՝ եթե իքս պահից զինամթերք չունենանք, այն սպառվի, դրա բերելը խնդիր կլինի՝ կապված փակ ճանապարհների, օդային տարածքի փակ լինելու հետ։ Ուստի կարևոր է, որ բոլոր այն կազմակերպություններն ու երկրները, որոնք պատրաստ են զինամթերք վաճառել, Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում պարտավորություն ունենան որևէ իքս խմբաքանակի արտադրում ՀՀ տարածքում։ Այսօրվա լավ բանակ ունեցող երկրները նման ռազմավարություն ունեն․ համագործակցել են զենք մատակարարող պետության հետ, որպեսզի իրենց երկրում զինամթերքի արտադրություն լինի: Հայաստանը ունի բոլոր նախադրյալները, կարող է ինքնուրույն արտադրել և ապահովել իր ներքին պահանջարկի մի հատվածը։

- ՀՀ պաշտպանության նախարարության հայեցակարգում շեշտվում է արհեստավարժ բանակի անցնելու գործընթացի մասին: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս մոտեցման առավելությունները։  

- Արհեստավարժ բանակում ամենակարևորը կրթությունն է, բանակը մրցունակ դարձնելը։ Բանակ չպետք է գնան այն մարդիկ, որոնք տան համար օրվա հացի խնդիր են լուծում, բանիմաց մարդիկ են պետք: Օրինակ՝ մասնավոր հատվածում տարբեր գործարաններ կամ կազմակերպություններ առաջարկում են շատ բարձր աշխատավարձ՝ մրցունակ դարձնելով իրենց մոտ առկա պաշտոնը, դրանից հետո այդ պաշտոնին ընտրում են լավագույնին, որն իրենց գործը կհաջողի։ Նույն մոտեցումը պետք է բանակում լինի։ Ես տեսնում եմ, որ այժմ փորձ կա բանակում ծառայելը դարձնել մրցունակ, ոչ թե օրվա հացի խնդիրը լուծելու վայր։

- Պարոն Հովհաննիսյան, Ձեր ջանքերով մի քանի տարի է՝ գործում է «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպությունը։ Ի՞նչ խնդիր է այն լուծում:

- Իրականում մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ կարելի է բանակին աջակցել առանց խառնվելու բանակի քաղաքականությանը, ներքին կարգուկանոնին։ Տարածված կարծիք կա, որ հասարակական կազմակերպությունները, ներողություն բառիս համար, իրենց «քիթը խոթում են» բանակի գործերի մեջ․ մեր նպատակներից մեկը այդ կարծրատիպը կոտրելն է, ցույց տալը, որ բանակ-հասարակություն կապը պահելու համար պարտադիր չէ խառնվել բանակի ներքին գործին, այլ աջակցություն տրամադրել սեմինարների տեսքով, տեխնոլոգիական նվիրատվություններով։ Միևնույն ժամանակ, բանակը փորձ է անում հեռու մնալ ՀԿ-ներից, որովհետև ՀԿ-ները, բանակի համար ինչ-որ բան անելով, դա քաղաքականացնում են, և բանակը, այսպես ասած, իր պատյանը քաշում է իր վրա և մերժում բոլոր օգնության առաջարկները։ Մերժում են, որովհետև մտավախություն ունեն, որ դրանք կարող են քաղաքականացվել։ Մեր կարևոր քայլերից է՝ բանակի համար որոշակի գործունեություն ծավալելով՝ բանակի մատից «փուշ հանելը»։  

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1252 դիտում

Դեսպանն ու Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրին պատկանող երկհարկանի շենքում

X-ը կիբեռհարձակման է ենթարկվել, ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր. Մասկ

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

Ստուգայցերը շարունակվում են. Երևանի քաղաքապետարանը հորդորում է չզբաղվել փողոցային առևտրով. տեսանյութ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր են քննարկվել. լուսանկարներ

Տեղի է ունեցել ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. ինչ փաստաթղթեր են ստորագրվել. լուսանկարներ

Ադրբեջանին ներկայացրել ենք առաջարկներ, չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը փոխադարձ է. Միրզոյան

Արյունահեղությունը Սիրիայում պետք է անհապաղ դադարեցվի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ում ապօրինի գույքի հարցը բարձրացվում է, հիվանդանում է, երկիրը լքում, Բալասանյանի մտահոգությունը սա է. Ղազարյան

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա. Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններ են անցկացվելու

Դասասենյակում վիճաբանություն է եղել. ինչ է հայտնել հիվանդանոց տեղափոխված 8-ամյա երեխայի հայրը ոստիկաններին

Սիրիայում տուժած անձանց շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Սարգսյանի և Քոչարյանի արանքով սև կատու է անցել. ինչու են խայթում իրար. մանրամասնում է Ալեքսանյանը. տեսանյութ

Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրվարույթով քննության առարկա է. դատախազություն

Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքում. ժամկետը երկարացվել է

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի՝ ասեմ ես չեմ, նմանակս է. ինչ է պատմել Ալեն Սիմոնյանը

Կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը. Շիրակի մարզպետ

Անկախ իր կամքից, Սամվել Բալասանյանը ի ցույց է դրել այն, ինչը թիմակիցները փորձում են թաքցնել. Հարությունյան

Ավարտվել է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների գրանցումը. ընտրացուցակները հասանելի են ԿԸՀ կայքում

Ավարտվել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների գրանցումը. կուսակցությունների, դաշինքների ընտրացուցակներ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն. նախարարը հանձնարարականներ է տվել

Աշխատանքային հանդիպում փոխվարչապետի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գավառի մանկատան զբոսայգու հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ

Չնայած անվտանգության սպառնալիքներին, Հայաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ԱԳ նախարար

Անհրաժեշտ է անհապաղ գործողություն. թույլ չտալ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ բռնաճնշումներ. հայտարարություն

Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են հարկային պարտավորություններից. կան կալանավորվածներ

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել. տեսանյութ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 10-ին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահի հետ. տեսանյութ

Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, հիմա կոչ են անում. Չախոյանը՝ Բալասանյանի մասին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետ

Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է՝ ՀՀ իրավական համակարգերը ճշգրիտ աշխատում են. Բաղդասարյան

Խզվել են բոլոր կապերը. Աննա Դովլաթյանը խոսել է իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի ազատազրկված անձանց փոխանցումները, հանձնումները և վտարումները