Yandex Armenia-ն ամփոփում է «Օգնենք միասին» բարեգործական արշավի առաջին վեց ամիսները

29/01/2025 schedule14:20

2024 թ․ հունիս-դեկտեմբեր  ամիսներին «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 6800 մարդ, որոնց շնորհիվ հավաքվել է շուրջ 11,89 միլիոն դրամ՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը: Միայն տարեվերջին՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, հավաքագրվել է 3,80 մլն դրամ, որին գումարվել է Yandex Go-ի նվիրատվությունը՝ դառնալով 6,36 մլն դրամ: Նվիրաբերված միջոցներն ուղղվել են չորս բարեգործական կազմակերպությունների կարիքներին՝ «Սիթի օֆ Սմայլ», «ՎԻՎԱ», «Շտապիր դեպի բարին» և «Հայ մայրեր»։

«Մասնակցությունը նախագծին օգնում է մեզ օպերատիվ կերպով արձագանքել ծանր հիվանդություններով երեխաների կարիքներին և նրանց որակյալ խնամք տրամադրել։ Մենք միջոցներն ուղղել ենք աուտիզմով երեխաների կենտրոնի զարգացմանը և շահառուի կարևորագույն գենետիկ անալիզի անցկացմանը», - ասում է  «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանը՝ ընդգծելով, որ հետագայում շարունակելու են զարգացնել «Առողջ ապագա» ծրագիրը, որը կօգնի ավելի շատ երեխաների օգնել:

2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածի օգտատերերը հնարավորություն ստացան տաքսի պատվիրելիս նվիրատվություն կատարել՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ։ Դեկտեմբերին «Օգնենք միասին» կոճակը հասանելի դարձավ նաև Առաքման ծառայությունում։

Yandex Go-ն ամեն ամիս իր կողմից լրացուցիչ գումարով համալրում է հավաքված միջոցները, ինչպես նաև հոգում վճարային օպերատորների միջնորդավճարը, ինչի արդյունքում նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

«Նախագիծը մեզ օգնեց «Երազի տանը» սոնսորային սենյակ ստեղծել, որտեղ մանկական ուղեղային կաթված  ունեցող երեխաները վերականգնողական բուժում են ստանում: Միջոցներն ուղղվել են նաև շահառուների անվճար թերապիաներին: Այժմ նախատեսում ենք անապահով ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար մատնահարդարման և կարի ուսուցման նախագիծ իրականացնել»,- պատմում է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը՝ շեշտելով, որ այդպես նրանք մասնագիտություն ձեռք կբերեն, կդառնան անկախ և եկամուտ կապահովեն ընտանիքի համար:

Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամը կարողացել է մարզերում արևային ջրատաքացուցիչներ տեղադրել արցախցի 6 փախստական ընտանիքների համար՝ ապահովելով մշտական հասանելիություն տաք ջրին։

«Մենք պլանավորում ենք շարունակել աջակցել արցախցի անապահով և բազմազավակ ընտանիքներին, որոնք հայտնվել են բարդ կենցաղային պայմաններում Հայաստանի մարզերում։ Սպասման ցուցակում արդեն ավելի քան 100 ընտանիք կա, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնել»,- ասում է «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը։

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն էլ հավաքագրված գումարն ուղղել է քաղցկեղ  և արյան հիվանդություններ ունեցող 5 շահառուների բուժմանը։

«Բուժումը  ներառում է լաբորատոր հետազոտությունների անցկացում, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, տարատեսակ պրոցեդուրաների և հոգեբանական աջակցության տրամադրում։ Մենք շարունակելու ենք մասնակցել նախագծին և ամբողջությամբ հոգալ մինչև 25 տարեկան յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ ապահովելով ապաքինման հավասար հնարավորություններ»,- ընդգծում է  «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
870 դիտում

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին՝ խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել

Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը

Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում

Մասիսում նախկին կնոջը սպանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ է բռնկվել Գյումրու շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

Հակոբ Ասլանյանը ուրանում է փաստը, որ իրեն պատգամավոր է դարձրել վարչապետը. տեսանյութ է տարածվում

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Պարզվել է՝ 2022-ին երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսինները նրան պատուհանից դուրս են նետել

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան