ՀՀ-ում 1 տարում կատարվել է 17,8 մլրդ դոլարի օնլայն խաղադրույք. հիվանդություն, թե կախվածություն, ինչպես ազատվել

01/02/2025 schedule17:00

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին խաղատներում կատարվել է 106 տրիլիոն 407 միլիոն 491 հազար 420 դրամի խաղադրույք, խաղերի մասնակիցներին վճարվել է 97 տրիլիոն 522 միլիոն 783 հազար 890 դրամ շահում:

Ինտերնետ շահումով խաղերում կատարվել է 7,13 տրիլիոն դրամի (17,8 միլիարդ դոլար) խաղադրույք, խաղերի մասնակիցներին վճարվել է 7,00 տրիլիոն դրամ շահում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատում է՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալները։ Ըստ նրա՝ եթե 2010 թվականին դրանք կազմում էին շուրջ 35 մլն դոլար, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Մինչդեռ հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ։

2010 թվականին 35 մլն դոլար շրջանառությունից հավաքվել է 2.6 մլն դոլար հարկ, կամ ծավալի 7.2%-ը: 2023 թվականին 15.8 միլինարդ դոլար շրջանառությունից հավաքվել է 67 մլն դոլար հարկ կամ ծավալի 0.4%-ը։

«Վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, որոնք առաջին հայացքից գալիս էին սահմանափակելու և կրճատելու ծավալները, այնինչ դրանք էլ ավելի ամրապնդեցին գործող ընկերությունների դիրքերը և մեծացրին ծավալները։ 2019 թվականին այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախագիծ հեղինակեց, որով արգելվեց բուքմեյքերական ընկերություններին գրասենյակ ունենալ, սակայն ես նկատել էի, որ դրանով խնդիրը չէր լուծվելու։ Իմ կատարած հարցումները ցույց էին տվել, որ այդ գրասենյակներում խաղում է 16 տոկոսը, 83․3 տոկոսը խաղում էր օնլայն հարթակով։ Դեռևս այդ ժամանակ քննարկումներում ընդգծում էի, որ չարիքը միայն գրասենյակները չեն, այլ նաև օնլայն խաղասրահները։ Օնլայն հարթակով մարդիկ ավելի շատ են խաղում»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ գրասենյակները այդ նախագծով փակվեցին, փոխարենը մարդիկ հայտնվեցին օնլայն հարթակներում, որտեղ մուտք գործելու համար ավելի քիչ ժամանակ են ծախսում: Նա հիշեցնում է նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում արված փոփոխությունը․ եթե մարդիկ ցանկանում են խաղալ, ապա ստիպված պետք է քարտային հաշիվ բացեն:

«Դա գործում է 2024 թվականի հոկտեմբերից, գուցե որոշ չափով ազդի խաղադրույքների հետագա ծավալների վրա, բայց էական փոփոխություն չի լինի։ 2023 թվականին, օրինակ, խաղադրույքների ծավալը հասել է 4 տրիլիոն դրամի։ Այս իմաստով հարկերի ծավալը նվազել է համախառն շրջանառության մեջ, եթե 2010 թվականի ընդհանուր շրջանառության 7 տոկոսը հարկ էր դառնում, հիմա շրջանառության 0․5 տոկոսն է հարկ դառնում։ Չնայած Ֆինանսների նախարարությունն ասում Է՝ հարկերը բարձրացրել են 20 տոկոսով, բայց խաղադրույքների ծավալն աճել է տասնապատիկ»,- կարծում է Սարգսյանը:

Պատգամավորը հայեցակարգ է մշակել, խնդրի լուծման համար նա երեք տարբերակ է առաջարկում. «Նախ, օրենքով արգելել բոլոր տեսակի շահումով խաղերը, մոլախաղերը և բուքմեյքերական գործունեությունը, ինչպես, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում է, Կատարում, Իրանում, ԱՄՆ որոշ նահանգներում։ Գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ մեր քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղեր, այս քայլով 15.8 միլիարդ դոլարից ոչ թե կհավաքվի 0.4% հարկ, այլ շատ ավելի, քանի որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 20% է։ Արդյունքում կշահեն և՛ մոլախաղերով տարված քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, և՛ տնտեսության այլ ոլորտներում ներգրավված քաղաքացիները։

Երկրորդ առաջարկը վերաբերում է նրան, որ նման գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալ բացառապես պետական ընկերություններին, ինչպես, օրինակ, Մոնակոյում է, Շվեդիայում, Թուրքիայում, Ադրբեջանում։ Այս տարբերակի դեպքում բազմապատիկ կմեծանան պետական եկամուտները, Կառավարությունը կունենա իր առջև դրված խնդիրները շատ ավելի արագ լուծելու հնարավորություններ, ինչը կբերի անվտանգության մակարդակի և տնտեսական աճի բարձրացման»:

Երրորդ տարբերակով օրենսդիր մարմնի ներկայացուցիչն առաջարկում է կատարել օրենսդրական փոփոխություններ և, բացի գործող հարկերից և տուրքերից, ավելացնել 10% շրջանառության հարկ վերը նշված գործունեության համար:

«Այսօր բուքմեյքերական ընկերությունները 3% միջնորդավճար են վճարում վճարահաշվարկային ընկերություններին։ Օրինակ, երբ քաղաքացին Telcell, idram կամ Easypay համակարգերի միջոցով լիցքավորում է իր բուքմեյքերական դրամապանակը 100 հազար դրամով, ապա այդ գումարից 3000 դրամ բուքմեյքերական ընկերությունը վճարում է տվյալ վճարահաշվարկային ընկերությանը։ Առաջարկվող փոփոխությամբ բուքմեյքերական ընկերությունը պարտավոր կլինի վճարել ևս 10% որպես շրջանառության հարկ։ Ընդունված է ասել, որ նույն գումարը բուքմեյքերական ընկերությունում շրջանառվում է առավելագույնը 4 անգամ։ 2023 թվականի 15.8 միլիարդ դոլար ծավալը բաժանելով 4-ի՝ կստանանք մոտավորապես այն գումարը, որը մեր քաղաքացիները վատնում են՝ շուրջ 4 միլիարդ դոլար։ Եթե այս գումարի 10%-ը շրջանառության հարկի տեսքով մտնի պետբյուջե, ապա կունենանք հավելյալ շուրջ 400 մլն դոլար հարկային մուտքեր»։

Պատգամավորի առաջարկած հայեցակարգը կքննարկվի Կառավարությունում, հետո՝ Ազգային ժողովում։ Ըստ Սարգսյանի՝ պատգամավորներն այս հայեցակարգի վերաբերյալ դրական կարծիքներ են ներկայացրել, սակայն Ֆինանսների նախարարությունը դեմ է՝ ասելով, որ հարկային բեռն արդեն բարձրացրել է։

«Ավստրալիայում, օրինակ, շրջանառության հարկը 15% է։ Այնտեղի մի քանի նահանգներ բուքմեյքերական ընկերությունների համար սահմանել են պարտադիր շրջանառության հարկ (Point of Consumption Tax, POC Tax): Գերմանիայում բուքմեյքերական ընկերությունների խաղադրույքների շրջանառության վրա կիրառվում է 5%-ից 20% հարկ՝ կախված գործունեության բնույթից: Սպորտային խաղադրույքների դեպքում շրջանառության հարկը կազմում է 5%, բարձր ռիսկային խաղադրույքների համար՝ մինչև 20%: Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս սահմանափակել բուքմեյքերական ոլորտի չափազանց մեծ ազդեցությունը սոցիալական կյանքում»,- համոզմունք է հայտնում իշխող ուժի անդամը:

Ըստ նրա՝ այս երկրներից շատերում 10%-ից բարձր շրջանառության հարկի ներդրումը ոչ միայն զգալի պետական եկամուտ է ապահովել, այլև նվազեցրել է մոլեխաղերի սոցիալական բացասական ազդեցությունները: Հայաստանի դեպքում 10%-անոց շրջանառության հարկը կհամապատասխանի միջազգային փորձին՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար մեղմ հարկային բեռ, վստահ է պատգամավորը:

Վերջինս նաև ընդգծում է՝ երկրներ կան, որտեղ բուքմեյքերական ընկերությունները թե՛ օնլայն, թե՛ գրասենյակային տարբերակով ամբողջությամբ արգելված են, փակ. այն գումարները, որոնք մարդիկ խաղադրույքի համար պետք է օգտագործեն, ծախսում են տնտեսության այլ ճյուղերում ծախսեր կատարելու համար։

Այն, որ խաղամոլությունը կախվածություն է և վտանգավոր մարդու առողջության համար, մեզ հետ զրույցում փաստում է ՀՀ առողջապահության նախարարի՝ հոգեբանության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։

Նա նախ այստեղ կարևորում է հասարակության վերաբերմունքը խաղամոլ մարդու նկատմամբ։

«Նրանց շատ հաճախ պիտակավորում են, օրինակ՝ թուլամորթ անվանում, բայց պետք է հասկանալ, որ մարդն ունի հոգեկան առողջության խնդիր։ Պետք է դիմի մասնագետի, եթե ինքնուրույն էլ չի կարողանում, չի գիտակցում խնդրի լրջությունը, նրա հետ շփումը դադարեցնելու փոխարեն օգնել է պետք։ Եթե անձը ցանկություն ունի բուժվելու, սովորաբար նման դեպքերի 70 տոկոսի մոտ առողջություն է գրանցվում»,- ասում է նա։

Փաշիկյանի խոսքով՝ խաղամոլությունը գրավում է 20-40 տարեկան անձանց, հիմնականում դրանով տառապում են տղամարդիկ: Միջազգային տվյալների համաձայն՝ կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը երեքը մեկում է:

«Խաղամոլության դեմ բուժումն իրականացվում է թե՛ Կախվածությունների ազգային կենտրոնում, թե՛ ՀՀ բոլոր հոգեբուժական ծառայություններում։ Ցավոք, խաղային կախվածություն ունեցող անձինք շատ քիչ են դիմում մասնագետի, նրանք կամ նրանց հարազատները փորձում են գաղտնի պահել խնդիրը, կամ էլ դեպքեր են լինում, երբ կամային հատկանիշներ ցուցաբերելով՝ անձը կարողանում է ազատվել խաղամոլությունից։ Եթե մեկ տարի անընդմեջ նա չի խաղում, ուրեմն խնդիրը հաղթահարված է համարվում»,- պարզաբանում է մասնագետը։

Քանի որ խաղամոլության դեմ բուժման դիմելիությունը ցածր է, ըստ նրա՝ վիճակագրական տվյալներ չեն վարվում, թե քանի մարդ է բուժում ստանում խաղամոլությունից: Մասնագետի խոսքով՝ այդ շրջանում անձինք նաև ինքնասպանության հակում են ունենում. «Խաղամոլության ախտանշաններից են, երբ անձը խուսափում է իր միջավայրից, անտրամադիր է, քնի հետ կապված խանգարում ունի, սոցիումից հեռանում է, ստախոսության է հակված։ Սակայն նա պետք է խոստովանի հարազատներին, որ խաղամոլություն ունի, չի կարողանում հրաժարվել։ Նման մարդիկ ցանկություն ունեն խոսելու, կիսվելու, բայց նրանց սովորաբար չեն լսում, ինչն էլ պատճառ է դառնում, որ անձը պարփակվի իր մեջ»։

Միացյալ Նահանգներում արված հետազոտությամբ պարզվել է, որ ազգաբնակչության մոտ 86 տոկոսը կյանքում մեկ-երկու անգամ խաղացել է, սակայն միայն 1․5 տոկոսի մոտ է առաջացել խաղային կախվածություն, ասում է մասնագետը։

Խաղամոլության դեմ բուժումը կախված է հիվանդության փուլերից, անձի անհատականությունից, թե նա հոգեբանաախտաբանական ինչ նշաններ ունի։ Կա դեղորայքային և ոչ դեղորայքային բուժում, անձի հետ աշխատում է նաև հոգեթերապևտը։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4155 դիտում

23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է

Մակունցն ու Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին. անդրադարձ է կատարվել կրկնակի հարկմանը

Վարչապետն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն աշխատանքային հանդիպում են ունեցել. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիային չպետք է դիտարկի որպես միգրացիոն պահեստ. ընդդիմադիր գործիչ

21 տարի առաջ այս օրերին հիդրոօդերևութաբանական բացառիկ դիտարկումներ արձանագրվեցին. Ազիզյան. լուսանկար

Մասիսում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Պետք չէ նրանց կյանքը դարձնել «առևտրի առարկա». ինչու Խաղաղության պայմանագրում գերիների մասով կետ չկա. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ. տեսանյութ

Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

«Օսկար 2025»-ը վերջին 5 տարում ռեկորդային ամենաբարձր դիտումն է ունեցել

Նախանձում եմ Վարդան Ղուկասյանի անլրջությանը և Ռուբեն Մխիթարյանի ցինիզմին. Ջուլիետա Ազարյան. տեսանյութ

ՀՀ ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ջանքեր են գործադրվում

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բավրա բնակավայրում կրթահամալիր կկառուցվի. Կառավարությունը որոշում է ընդունել

Բնակարաններից մեկում գարշահոտություն է, բնակիչը կատուներ է մասնատում. դիմում է ներկայացվել ոստիկանություն

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կալանավորված անձին տարված աղցանում կասկածելի հեղուկ է հայտնաբերվել. կա ձերբակալված

Աշխատանքային հանդիպում Առողջապահության նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրապարակվել է Հրանտ Բագրատյանի գործով վճիռը

Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերի նկատմամբ գրանցվել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը

19-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է բանջարեղենի խանութի դռան ապակուն և կոտրել այն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են առաջիկա ծրագրերին՝ ռազմավարական գործընկերությանը համահունչ

Գյումրիում կձևավորվի 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ. ԿԸՀ-ն բաշխել է նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Քննարկվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 6-ին

Կողերի կոտրվածքով «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական

Գյումրու շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, տնօրինելու են բնակիչները. Սարիկ Մինասյան

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. քննարկվել են զինծառայողի բուժման մասին հարցեր

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ վարչապետին. Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Տղամարդը փորձել է Հայաստան հասցնել 3 ճամպրուկ արծաթյա զարդ. նա ձերբակալվել է «Շերեմետյեվո»-ում

Փոխվարչապետը Ֆրանսիայում հանդիպմանը կարևորել է տեղի ընկերությունների ավելի մեծ ներկայությունը Հայաստանում

Հայր ու որդի ծեծել են 28-ամյա համագյուղացուն, դանակով հարվածել. տուժածը ստել է, թե ընկել է տան բակում

Իգդիր-Նախիջևան գազատարը կապահովի էներգետիկ անվտանգություն. Էրդողան