Հեռադիտակով դիտորդներն ավելի լավ են ապահովում ՀՀ անվտանգությունը, քան ՀԱՊԿ-ն իր բոլոր բանակներով. քաղաքագետ

30/01/2025 schedule18:57

Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանի համար Եվրամիության դիտորդական առաքելության երկարացումը նշանակում է, որ այն անվտանգային միջավայրը, որն այսօր կա ՀՀ-ի շուրջ, մեկ աստիճան՝ շատ լուրջ աստիճան բարձրանում է, անվտանգային ռիսկերը՝ նվազում:

«Պարզ է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի համար որոշումը շատ նեգատիվ է, որովհետև իրենց համար սա, այսպես ասեմ, ալիևյան հերթական ագրեսիան տոկոսային հարաբերություններով նվազեցնում է: Մեզ համար անվտանգային գործիքներից մեկն է, հիմնարար գործիք չէ, ժամանակավոր է, բայց այս պահին օդի ու ջրի պես անհրաժեշտ որոշում էր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ըստ Ստեփանյանի՝ դիտորդական առաքելության հասցեին ամենատարբեր մեղադրանքներով լի հայտարարություններ թե՛ Բաքվից, թե՛ Մոսկվայից դեռ շատ են հնչելու, նրանց հռետորաբանությունը չի փոխվելու. «Բայց դա մեզ համար նշանակում է մի բան, եթե մի բանի Բաքուն և Մոսկվան դեմ են, ուրեմն ձեռնտու է Հայաստանին: Երբևիցե Բաքուն կամ Մոսկվան չեն կարող շահագրգռված լինել մի բանի մեջ, որը համապատասխանում է ՀՀ-ի և հայ ժողովրդի ազգային շահերին, սա պետք է ցանկացած հայ գիտակցի: Հետևապես այդ որոշումը ճիշտ էր, և այսպիսի որոշումներ մենք դեռ շատ պիտի կայացնենք, որպեսզի վերջում ստանանք այն անվտանգային միջավայրը, որը կբացառի Հայաստանի վրա Ադրբեջանի հերթական հարձակումը»:

Խոսելով ներքին որոշ շրջանակների կողմից հնչող այն պնդումների մասին, թե ինչ կարող են անել անզեն դիտորդները իրենց գրիչներով՝ Ստեփանյանն ասում է. «Նրանք դա ասում էին երկու տարի առաջ, և մենք տեսանք, որ այդ անզեն, գրչով և հեռադիտակով զինված դիտորդները շատ ավելի լավ են ապահովում ՀՀ անվտանգությունը, քան ամբողջ ՀԱՊԿ-ը՝ իր բոլոր բանակներով, ռազմական մեքենաներով և նույնիսկ միջուկային զենքով՝ ամբողջ արսենալով: Դրանք պարզապես խոսակցություններ են, հասարակությանը մանիպուլացնելու հերթական փորձ, որը սպասարկում է նրանց տերերի օրակարգը և շահերը»:

Անդրադառնալով վերջին շրջանում Բաքվի և Մոսկվայի միջև առկա տարաձայնություններին՝ քաղաքագետն ասում է, որ, չնայած դրան, Հայաստանի մասնատման առումով նրանց շահերը շարունակում են համընկնել:

«Հայաստանը մասնատելու հարցում իրենց կարծիքը համընկնում է. Լավրովն ինչ ասաց Միրզոյանին Մոսկվայում, որ մենք մեր տարածաշրջանային քաղաքականությունում հանդես ենք գալիս հետևյալ կետից՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է լինի հիմք, և այդ քաղաքականությունը չի փոխվել, և դրան սպասելն էլ միամտություն կլինի: Իսկ Ադրբեջանը բոլորովին էլ դեմ չէ, Ալիևն էլ վերջին հերթական հայտարարության ժամանակ ասաց, որ ՀՀ-ն պարտավորություններ ունի և իրենց պետք է միջանցք տրամադրի. նոյեմբերի 9-ի մասին է խոսքը: Մենք պարտավորություն չունենք, չենք ունեցել և երբևիցե չենք ունենալու մեր երկրի ինքնիշխանությունը այլ երկրի նվիրելու՝ հասցեագրելու տեսանկյունից»,- եզրափակում է զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1108 դիտում

Մանկապարտեզները կշարունակեն գործել. Ավինյան

Հաշվի առնելով տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են. Անդրեասյան

Վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան. վերջինս ու վարորդը հոսպիտալացվել են

Պետք է խոսենք՝ ո՞ւր ենք շարժվում, պետությունը ո՞ւր է գնում, կարևոր է տեսության և իրականության կապը. Կոնջորյան

Առաջին անգամ ԱՄՆ-ը չի համահեղինակել ՄԱԿ-ի՝ Ռուսաստանին դատապարտող և Կիևին աջակցող բանաձևը

Որպես երկիր, որ 2 կողմից արգելափակված է մոտ 3 տասնամյակ, գիտակցում ենք բաց սահմանների կարևորությունը. Սիմոնյան

Ինչպիսի պատասխանատվության կենթարկվեն տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիները. տեսանյութ

Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավանի մուտք հատվածը

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմային հավասար ձյուն է տեղացել. Սուրենյան

Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված են ողջ տեխնիկան և թիմերը. Երևանի քաղաքապետարան

Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը. ինչու է իրականում անհրաժեշտ փոխել Մայր օրենքը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս»-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով, դրանք համասեզոնային են. Ասատրյան

Հայաստանը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ վարժանքներ է անցկացնում. լուսանկարներ

Հերթական դատական ֆարսի ժամանակ ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել

Ջերմաստիճանը բավականին ցրտելու է, մի քանի օր սպասվում են ձյան առատ տեղումներ. մանրամասներ. տեսանյութ

Պապոյանն ու Ռաս ալ-Խայմայի ղեկավարը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրի և ներդրումների համաձայնագիրը

Եթե քաղաքական հետապնդում իրականացնող լինեինք, ոչ փեսա Միշիկի, ոչ էլ հարուստ ալբանացու փողերը չէին փրկի. Պալյան

Հայաստանը հավատարիմ է արտաքին քաղաքականության, որի առաջնահերթությունը խաղաղությունն է. Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերունդներն արժանի են խաղաղության. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 20:00-ի դրությամբ

Շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին. Բաղդասարյան

Մերկասառույցի պատճառով Սուրենավանում վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

Քննարկել ենք համատեղ հետաքրքրության հարցեր. Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի գործերի հավատարմատարին

Ղուկասյանն ավելի շատ քրեական գործերով է անցել և անցնում, քան մեքսիկական բանդաների պարագլուխները. Հարությունյան

Լոռու բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, Սպիտակի ոլորանները և մի շարք այլ հատվածներ՝ բեռնատարների համար փակ

Մակրոնն ու Սթարմերը հրավիրվել են Սպիտակ տուն՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող հարցեր

Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում՝ ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում բնությունը. Հարությունյան

Վարդան Ղուկասյանն ու թիկնապահն ազատ են արձակվել

Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջով դադարեցվել է BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատանքը

ՀՀ-ում անկանխիկ վճարումների ծավալը գերազանցում է կանխիկը. խոշոր ներդրողների ազդեցությունը շոշափելի է. վարչապետ

Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա. ՀՖՖ

Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները. Սարգիս Խանդանյան

Փոխանակման կետի սեփականատիրոջը հարվածել են, հափշտակել փողով 2 պայուսակ. կալանավորվել է 3 օտարերկրացի և 1 հայ

5 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ Քասախ համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է. վարչապետ

Վերին Լարսի հերթում 552 հայկական բեռնատար կա

Մաստարա-Լանջիկ հատվածում տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, դեպի Երևան ճանապարհը փակվել է, կան տուժածներ

Մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ. Ավանեսյան

Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և թիկնապահը