Իրանից Հայաստան ներմուծված շուրջ 18 կգ թմրամիջոց է առգրավվել. մի մասը Վարստան տեղափոխելու մտադրություն է եղել

30/01/2025 schedule21:26

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց:

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, ըստ տեղեկության`Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։
Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։
Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:

Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:
Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ ծավալուն միջոցառումները հետևողականորեն շարունակվում են` հատկապես շեշտը դնելով այսպես ասած` մեծածախ թմրավաճառության վրա։

Ներկայացված բացահայտումը խոսուն օրինակ է, թե ինչպես կարելի է կանխել թմրամիջոցների այսպես ասած` մանրածախ առևտուրը, ինչն էլ էականորեն կբարձրացնի թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
640 դիտում

Ըմբշամարտիկ դառնալու համար էլ պետք է լավ սովորել. վարչապետը շրջայց է կատարել Փոքր Վեդիի դպրոցում. տեսանյութ

Քայլում ենք միջազգային զարգացումներին համընթաց՝ ապահովելով նոր առաջընթաց միջուկային բժշկության մեջ. Ավանեսյան

«Ինտերը» կարող է խզել Մխիթարյանի պայմանագիրը

Լավրովն առաջիկա օրերին կմեկնի Թեհրան

Հանրապետությունում 1 օրում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, վնասվածքներ ստացել՝ 35 քաղաքացի

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ

Որոշ մարզերում գիշերային ժամերին կդիտվի -27, -28 աստիճան ցուրտ, լեռնային շրջաններում՝ բուք, ուժգին քամի

Թրամփը չի պատրաստվում մայիսի 9-ին մեկնել Ռուսաստան

Թրամփն ու Զելենսկին գտնվում են վերբալ փոխհրաձգության մեջ. ինչու է ԱՄՆ-ն «երես թեքում» Ուկրաինայից

Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցությունը ձեռնտու կլինի ինչպես Երևանի, այնպես էլ Բրյուսելի համար․ շվեդ պատգամավոր

Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել

«Զվարթնոց» տանող ճանապարհին բախվել է 6 ավտոմեքենա

27-ամյա երիտասարդը շարժասանդուղքից ընկել ու վնասվածքներ է ստացել

Փոքր Վեդիիի նոր դպրոցը հանձնվել է շահագործման. վարչապետը ներկա է գտնվել բացման արարողությանը. տեսանյութ

ԱԳՆ-ում քննարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Լոռու և Սյունիքի բոլոր ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, ՀՀ բազմաթիվ հատվածներ՝ դժվարանցանելի

Հարկերն իջել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով․ Պապոյանը թվեր է հրապարակել

ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել

Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձի խնդրին

Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում ձերբակալվել են պարողներ. 2-ն էլ՝ ՀՀ քաղաքացի

Վեճի ժամանակ հեռախոսը պատուհանից նետել է․ Երևանի «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներ

Երբ հասկանում ես՝ այստեղ երկրորդ պլանի դերասան մնալդ երկար չի տևի, հավաքում ես իրերդ, գնում Իսպանիա․ Վարդանյան

2-3 ամսից ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կկնքվի

Պետությանը և համայնքին պատճառված մոտ 40 մլն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել է Լոռու դատախազության աշխատանքը

Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել ոստիկանություն. կարգավորումները խստացվում են

Մարդկանց «փուռն» են տալիս ու իրենք թռնում. Հայկ Մարությանն Իսպանիայում է. Չախոյան. տեսանյութ

Լարսի ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար շարունակում է փակ մնալ

Ոմանք վախենում են Իսրայելից, որովհետև նրանց աջակցում է ԱՄՆ-ը, բայց Իրանը չի վախենում․ Փեզեշքիան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն Իրանում քննարկել է ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման քայլերը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը

ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

Սահմանագոտում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով. տեսանյութ

«Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել, ընկերներ, կանգ մի՛ առեք, խայտառակվեք մինչև վերջ. Արայիկ Հարությունյան

«Կրթվելը նորաձև է». Մատենադարանում կայացավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ դասընթաց

Այս օրերին ընկնելու հետևանքով վնասվածքների բուժումը կիրականացվի պետպատվերով՝ անկախ սոցիալական կարգավիճակից

«Ազատություն»-ից պահանջում եմ կեղծ ընկալումներ ձևավորող լուրեր չհրամցնել հայ ժողովրդին. Հովհաննիսյան

Բախվել են «Շեվրոլետ»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը. կան վիրավորներ

Փետրվարի 21-ին ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. փաստաբան