Երևան
12 °C
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նորագույն պատմության այն նախագահը, որի գործած հանցանքները երբեք չեն ներվելու։
Հայաստանը ղարաբաղյան կարգավորման ընթացքում կողմ է եղել միջազգային դերակատարների բոլոր առաջարկներին, որպեսզի դիտարկվի որպես կոնֆլիկտի կոնստրուկտիվ/կառուցողական կողմ։
Հայաստանն «Ընդհանուր պետության» և Մեղրիի փոխանակման ծրագրերին կողմ է եղել իր ամենաուժեղ պահին՝ պատերազմում հաղթանակից ընդամենը չորս-հինգ տարի անց։
Եթե Հայաստանը իր ամենաուժեղ պահին համաձայն էր Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել Ադրբեջանի կազմում ընդհանուր պետության ձևաչափով…
Եթե Հայաստանը իր ամենաուժեղ պահին պատրաստ էր սեփական տարածքը փոխանակել ու հրաժարվել Իրանի հետ ունեցած ռազմավարական սահմանից…
Ադրբեջանի մոտ 2020-ի եղերական պատերազմից հետո հարց է ծագում՝ եթե Հայաստանն իր ամենաուժեղ պահին պատրաստ է եղել ճակատագրական զիջումների, ինչպե՞ս կարող է Հայաստանը այդ պատերազմից հետո՝ ամենաթույլ վիճակում, հրաժարվել տարածքային զիջման գնալ։
Մեզանից շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե Հայաստանն ինչի միջով է անցել, ինչպես է կարողացել անել անհնարինը. իր ամենաթույլ պահին ոչ մի միլիմետր տարածք որևէ համաձայնագրով չզիջելով»,- գրել է Բաբաջանյանը:
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրեցին արժանի է քաղաքական թեկնածուի. նայում ես՝ բիզնեսի ներկայացուցիչ են, թաղային հեղինակություն. Սարգսյան
Թիվ 31 ԸԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր չի ստացել
Հրապարակումն ամբողջությամբ նայել եմ, պետք է խնդրեմ, որ Սարիկ Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի. Խուդաթյան
1988 թվականի Սումգայիթի ոճրագործությունների շարքը նախանշեց հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ
Ապարանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երբեք չենք եղել մենք. ուրեմն ի՞նչն է խանգարում սովորել անհագուրդ և փոխել իրականությունը. Աննա Հակոբյան
Լսումներից հետո անհետ կորածների ծնողներ կան, որ զավակների մասունքները վերցրել, հուղարկավորել են. Քոչարյան
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին
Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք է երկրի համար, իրավունք չունեին գերեվարվելու. Քոչարյան
ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել
Զելենսկին կժամանի Վաշինգտոն՝ «հազվագյուտ հողերի և այլ նյութերի» մշակման համաձայնագիր ստորագրելու համար. Թրամփ
Վարդանիկն ասում է՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ. Անդրանիկ Քոչարյան
«Եվրադաշինք»-ը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Լևոն Բարսեղյանին
Հանգիստ թողեք Եռաբլուրը. երբ փակում են այնտեղ գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Քոչարյան
6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. նա հիվանդանոցում չէ
Մերձավան համայնքի ղեկավարը միջադեպին չի մասնակցել, տեղի ունեցածն ընտրությունների հետ կապ չունի. Խուդաթյան
Քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել. մարզպետը կոչ է արել Գյումրին չտանել ցնցումների
Երևանի «Ուիգմոր» կլինիկայում պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել
Ձերբակալվել է մեքենաների կողային հայելիներ գողացած երիտասարդը
Ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության կասկածյալ «Չաղ Ռուստամը»․ նախարարը պարզաբանել է
Մինչև 2018թ. Հայաստանում վարորդական իրավունք կարելի էր անգամ ծնունդին նվեր ստանալ․ Գաբրիելյան
Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին, պատերազմը հենց այդ պատճառով է, ՌԴ-ն էլ ստիպված է զիջումների գնալ. Թրամփ
Ո՞նց խրախուսենք վարորդներին, որ խախտում չանեն, ամեն խաչմերուկում Թորոսյանի նկա՞րը խփենք. Քոչարյան
Արագածոտնի մարզպետն այցելել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ ջերմատներ հիմնած և ԼՂ-ից տեղահանված անձանց
Ի՞նչ է անում ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու համար․ Մանասյանը մանրամասնել է
Բիզնես վարկ․ ֆինանսավորում մեծ նպատակների համար
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները. տեսանյութ
Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը
Չնայած ջերմաստիճանի բարձրացմանը՝ ՀՀ տարածքում կդիտվեն քամու ուժգնացում, բուք, ձյան տեղումներ
Մալախովի հաղորդումից հեռացվել է հատվածը, որում ադրբեջանցի երգիչները կատարել են Էրիկ Կարապետյանի երգը
Սումգայիթի ջարդերը սկիզբ դրեցին Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության ցեղասպանության շղթային. Գաբրիելյան
Հավանաբար ամաչում է բարձրաձայնել, որ ՀՀԿ-ն է իր կողքին կանգնած, կամ՝ սովորական երախտամոռ է. Հարությունյան
Վարորդներին 9 բալի փոխարեն կտրվի 13-ը, բայց վթարածին խախտումները կբարձրացնեն տուգանային միավորները. Խաչատրյան
Փողոցում քայլելով գնում ես, մի հատ պատուհան է, նայում ես, ասում՝ կրիպտոարժույթ ունե՞ք․ վարչապետ
Միանում ենք հայերին` տուրք մատուցելով Սումգայիթի զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Ինձ համար հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ. վարչապետ
2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ․ ՀՀ վարչապետ
Արմավիրում մեքենան, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան զոհ և տուժած
2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը կքննարկվի Ազգային ժողովում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT