Երևան
12 °C
Ստրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Հարգելի' գործընկերներ,
Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե'ւ մշտապես արդիական է, ե'ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին` գենդերային հավասարության առաջխաղացմանն ուղղված իր նվիրվածության եւ այս չափազանց կարեւոր աշխատանքի համար:
Տասնամյակների ընթացքում կանայք հսկայական առաջընթաց են գրանցել տնտեսության մեջ: Այսօր նրանք գլխավորում են կորպորացիաներ, ձեւավորում նորարարական ոլորտներ եւ ստեղծում փոփոխություն բերող ձեռնարկություններ: Սակայն չպետք է անտեսենք առկա մարտահրավերները: Համակարգային խոչընդոտները շարունակում են խաթարել կանանց լիարժեք ներգրավվածությունը: Շատերը մինչ օրս բախվում են խտրականության` աշխատանքի ընդունվելու գործընթացում, կանայք դեռեւս քիչ են ներկայացված որոշումներ կայացնող պաշտոններում եւ չունեն հավասար հնարավորություններ այնպիսի զարգացող ոլորտներում, ինչպիսին է STEM-ը:
Թեեւ ակնհայտ է, որ կանանց հզորացումը խթանում է տնտեսական աճը, շատ երկրներ դեռեւս պայքարում են աշխատավարձերի անհավասարության եւ կին ձեռներեցների համար ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիության դեմ: «Ապակե առաստաղը» գուցե ճաքեր է ստացել, բայց դեռեւս կոտրված չէ:
Այսօրվա քննարկվող զեկույցը լուծում է առաջարկում` գենդերազգայուն բյուջետավորում: Սա ոչ թե վերացական գաղափար է, այլ իրական փոփոխությունների գործիք: Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով մենք կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները:
Մտածենք` ինչպե՞ս կարող են կանայք հաջողություններ գրանցել իրենց մասնագիտական կյանքում, եթե պետական բյուջեներում հաշվի չի առնվում հասանելի մանկապարտեզների, մայրության արձակուրդի եւ հմտությունների զարգացման նպատակային ծրագրերի կարեւորությունը:
Գենդերային զգայուն բյուջետավորումը ցույց է տալիս, որ ֆինանսական որոշումներն իրականում բարոյական ընտրություններ են, որոնք պետք է նպաստեն ոչ միայն առանձին անհատների բարեկեցությանը, այլեւ ամբողջ հասարակության զարգացմանը:
Ձեռնարկատիրությունը եւս առանցքային տեղ ունի այս քննարկման մեջ: Կին ձեռներեցները ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում, այլեւ վերաիմաստավորում են ոլորտները եւ խթանում նորարարությունը: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ վենչուրային կապիտալի միայն 2 տոկոսն է ուղղվում կանանց ղեկավարած ստարտափներին: Սա պարզապես անհավասարություն չէ, այլ բաց թողնված հնարավորություն, որը խոչընդոտում է ընդհանուր առաջընթացին:
Զեկույցը կարեւոր ճշմարտություն է արձանագրում. տնտեսությունում գենդերային հավասարության ապահովումը ոչ միայն բարոյական հրամայական է, այլեւ տնտեսական անհրաժեշտություն:
Եկե'ք խթանենք այնպիսի քաղաքականություններ, որոնք արտացոլում են կանանց իրականությունը: Եվ եկե'ք ապահովենք, որ այսօրվա յուրաքանչյուր նորածին աղջիկ մեծանա մի աշխարհում, որտեղ նրա ներուժը գնահատվում է ոչ թե` ըստ սեռի, այլ` ըստ երազանքների»,- ասել է պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում16 դար շարունակ ժխտում ենք, անտեսում, մինչդեռ առերեսվելը նշանակում է ընդունել, կրթվել, գործել, փոխել. Հակոբյան
Խցանման պատճառով Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավոր փակ է բոլոր մեքենաների համար
Քարդաշյանը 825 դոլար արժողությամբ շապիկ է գովազդել, որի վրա հենց իր դեմքի պատկերներն են. լուսանկարներ
Վարորդներին տրվող 9 տուգանային միավորը կդառնա 13, 7 խախտման դեպքում բալերը կավելացվեն. մանրամասներ. տեսանյութ
Երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար. Արարատ Միրզոյանի ուղերձը
Ասֆալտապատում, մայթերի և տների կառուցում, այգիների հիմնում. Խուդաթյանն ամփոփել է Սյունիք կատարած եռօրյա այցը
Շահումյան գյուղում անասնագոմ է հրդեհվել
Էջմիածնի բնակիչը պնդում է՝ թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար
Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում nւժային տարբերակն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ
Խաչատուրյանը Ուրուգվայի նախագահի երդմնակալության ժամանակ շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Կառավարության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում կառուցվում է Մեղրի-Մ 17-Նռնաձոր ճանապարհը
Հնդկաստանի քաղաքացին Երևանում բարձրությունից ընկել ու վնասվածքներ է ստացել
ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիային ձերբակալվել է 9 անձ․ հայտարարություն
Ուզում են զանգ լինի Մոսկվա. որն է ՌԴ խորհրդարանի նախագահի՝ ՀՀ այցի իրական նպատակը. մանրամասնում է Ստեփանյանը
Ընտրությունների երկրորդ փուլով Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գունբան
Բրիտանացի պաշտոնյաներին չի հաջողվել համոզել ԱՄՆ-ին՝ վերադառնալ հանածո վառելիքի համաձայնագրի բանակցություններին
Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից
Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգենտինայի հայկական վարժարաններ. տեսանյութ
Երևանում և առանձին մարզերում սպասվում է ձյուն, այնուհետ ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով
Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը
Թրամփը ստորագրել է անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու գործադիր հրամանը
Մահացել է Արարատի մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կյանքից հեռացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը
Կօգնենք՝ որքան պետք է. Սթարմերը հանդիպում է ունեցել Զելենսկիի հետ, ստորագրվել է 2,74 մլրդ եվրոյի պայմանագիր
Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի տարեկան նիստը
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Հունաստանի ռազմական ակադեմիայի տարածքում
ՄՔԾ Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժիններն այսօր աշխատում են
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
«Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկը տաքացնող սարքը դրել է հիվանդի վրա, վերջինս այրվածքներ է ստացել
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան և դեպի Կապան՝ դժվարանցանելի
Անկախ տեղակայման վայրից՝ այս պայմանները պիտի ապահովենք. Անդրեասյանը ցույց է տվել դպրոցների լաբորատորիաները
ՀՀ զինված ուժերի ԳՇ պատվիրակությունը այցելել է Հունաստան. պայմանավորվածություն է եղել փորձի փոխանակման մասին
Երևանում «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն․ Սուրենյան
Վարչապետը ՔՊ արտահերթ նիստ է արել
Խաղաղապահների անգործությունը սեպ է խրել հայ-ռուսական հարաբերություններում. Ղազարյան. տեսանյութ
Էրեբունու կիրակնօրյա հոգևոր դասերի փայտե տնակ-լսարանը հրդեհի հետևանքով մոխրակույտի է վերածվել
Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT