Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է

01/02/2025 schedule23:51

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ 

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ 

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1371 դիտում

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել ՀՀԿ անդամ. Սարիկ Մինասյան

Ուկրաինան առաջին անգամ Mirage 2000 կործանիչներ է օգտագործել ՀՕՊ կարիքների համար

Բախվել են «BMW X5»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր

Հայաստանից ովքեր կմասնակցեն Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Երևանի համալսարաններից մեկում հայտնաբերվել է Շիրակի մարզի 45-ամյա բնակչի դին

Գիշերային ստուգայցեր Երևանի մերսման սրահներում. տեսանյութ

Լևոն Քոչարյանի միակ ձեռքբերումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է և Սիրուշոյի ամուսինը. Չախոյան. տեսանյութ

Անդրեասյանը և ԱՄՆ դեսպանը խոսել են «Ակադեմիական քաղաք»-ի շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին

ԱՄՆ-ն Իսրայելի և Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացրել

Վերապատրաստվում են Ոստիկանության զորքերի և Քրեական ոստիկանության ծառայողները. լուսանկարներ

ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը ՔՊ խմբակցության հետ. քննարկվել է խաղաղության գործընթացը

Գևորգ Պապոյանն այցելել է Թումո, ծանոթացել կենտրոնների և տուփերի առանձնահատկություններին

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված կասկածյալ է ձերբակալվել ԱՄՆ-ում

Գյուղերից մեկում երեխաների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ 11-ամյա տղան հիվանդանոցում է

Դոնալդ Թրամփը որոշել է սահմանափակել Մասկի լայն լիազորությունները

Եմենի և Ջիբութիի ջրերում ներգաղթյալների տեղափոխող նավեր են շրջվել. զոհեր և վիրավորներ կան

Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիայի մասնակից 3 անձ է ձերբակալվել

Նոր սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով. նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան. տեսանյութ

Գնաճը կաթվածահար է արել սուրճի համաշխարհային առևտուրը

Ռեմի Ռիուն վերահաստատել է ՀՀ կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում ԶՖԳ-ի մասնակցության պատրաստակամությունը

Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել, ընկել է ընթացող «Լեքսուս»-ի վրա. 25-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Աստրիդ Շոմեյքերը քննարկումներ է ունեցել COP17-ի աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերներների հետ

ՊՆ զորամասի հրամանատարը 2 մլն դրամի գույք է հափշտակել. վարույթի նյութերը ուղարկվել են դատարան

Գյումրու համայնքապետարանի ՀՈԱԿ-ների, Կոմունալ ծառայության և կառույցի կին աշխատակիցները պարգևատրվել են

Համայնքապետարանի պաշտոնյաները կաշառք են ստացել. 10 անձի վերաբերյալ վարույթի նյութերը դատարանում են

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Աշխատանքային հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կրթվելը նորաձև է» շարժման 19-րդ հանդիպումը` նոր ձևաչափով. լուսանկարներ

ՄԻՊ-ը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ գերիների, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցեր է քննարկել

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը. Մխիթար Հայրապետյան

Լուիզա Ներսիսյանը խոսել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցերը

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները իրար հայհոյել և ծեծել են

Վերականգնվել է Ստեփանավան քաղաքի սեփականության իրավունքը Միլիոնի փողոց 19/1 հասցեի տարածքի նկատմամբ. վարչապետ

ՊԵԿ նախագահը Վրաստանում հանդիպել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ

ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 7-ին

Հուսամ՝ պարոն համապատասխանը վերջում բլոգերուհուն նիվա կնվիրի. Չախոյան

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել