Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել

02/02/2025 schedule10:42

Դատարանը մերժել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը, նա ազատ է արձակվել:

Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ  ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։ 

Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգն ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել: ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: 

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է, և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3390 դիտում

Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են հարկային պարտավորություններից. կան կալանավորվածներ

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել. տեսանյութ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 10-ին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահի հետ. տեսանյութ

Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, հիմա կոչ են անում. Չախոյանը՝ Բալասանյանի մասին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետ

Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է՝ ՀՀ իրավական համակարգերը ճշգրիտ աշխատում են. Բաղդասարյան

Խզվել են բոլոր կապերը. Աննա Դովլաթյանը խոսել է իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի ազատազրկված անձանց փոխանցումները, հանձնումները և վտարումները

Քանի շուն է քնեցվել, ստերջացվել և պատվաստվել Գյումրիում. վերջին օրերի աշխատանքի ամփոփում

4509 քաղաքացի հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում Աստրիդ Շոմեյքերը Հայաստանում հանդիպումներ է ունեցել

Ջրի հոսքից պատռված Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհը վերականգնվում է. Մինասյանը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է ամբողջ մարտ ամսվա եղանակային կանխատեսումը

Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկը

Սիրիայի ժամանակավոր նախագահը խոստացել է հետաքննել Լաթաքիայում բռնությունները և պատժել մեղավորներին

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ՆԳՆ

Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները

Որոշ մարզերում՝ +22, +24. ջերմաստիճանը կբարձրանա ևս 5-8 աստիճանով

Պիրունչիկն ու Գալյանը քննարկել են քրեական գործերով իրավական օգնության առկա համագործակցության մանրամասները

Միմյանց բախված մեքենաներից մեկը կոտրել է բաժանարար գոտու 2 ծառ և հայտնվել հանդիպակաց հատվածում. կան տուժածներ

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է. տեսանյութ

30 տարվա թալանից փող ստացածները որոշել են թալանածը ման գալ կոշիկներիս մեջ. Սիմոնյանը հայտնել է դրանց արժեքը

Երևանում ավտոմեքենա է այրվել

«Կինոյի պես». Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը զուգերգ են ներկայացրել. տեսանյութ

SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում, տվյալներ փոխանցել պետք չէ. լուսանկար

Կողմերը պետք է գան համաձայնության. Ամատունին՝ ԼՂ-ում մահացած կնոջ դիակը ՀՀ տեղափոխելու մասին

3 օրում ՀՀ տարածքում գրանցված ավտոպատահարների հետևանքով զոհվել է 4, վիրավորում ստացել՝ 50 մարդ

Առանց փաստաթղթերի 2 հրացան, փամփուշտներ և կրակված արտույտներ. Թալինում ապօրինի որս է հայտնաբերվել

Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարներ էր վերցնում այնքան հեշտությամբ, որքան երեխայի ձեռքից՝ կոնֆետը. Թրամփ

Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները, որտեղից դուրս եկել, ընտրարշավ են իրականացնում. Փաշինյան

Այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ-ի հայերի էթնիկ զտումներն արդարացնելու նպատակ ունի. Ինյարիտու

Երևանի 33-ամյա բնակչուհու կրծկալի միջից թմրանյութ է հայտնաբերվել

Հայաստանի ատոմային էլեկտրակայանից գողություն են արել․ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, դուք չեք ասի, թե ձեզ ինչի համար են իշխանության բերել, ես կասեմ. վարչապետ

Որոշ ուժեր ձեր կողմից պատվիրակված մանդատը ծառայեցրել են անձնական շահերին, մերը համայնքինն է․ Գյուլնազարյան

Ծառայել գյումրեցուն և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստահարել. Սարիկ Մինասյան

Ով է փոխարինելու Թրյուդոյին. հայտնի է, թե ով է Կանադայի նոր վարչապետը