Բարեփոխումների արդյունքն այնպիսի տրանսպորտ ունենալն է, որ գրեթե բոլորն ուզեն օգտվել դրանից. Խաչատրյան

02/02/2025 schedule14:57

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին և դրանց շուրջ բողոքի ալիքին:

«Վստահ եմ՝ հաճախ ենք մտածում՝

  • ինչո՞ւ են Երևանում տարեցտարի անտանելի դառնում երթեւեկությունը և տրանսպորտային խցանումները,
  • ինչո՞ւ են շատերը խուսափում հասարակական տրանսպորտից,
  • ինչո՞ւ է Երևանի օդի աղտոտվածության մակարդակը բարձր։

Հասարակական տրանսպորտի դերը հանրային կյանքում ավելի մեծ է, քան պատկերացնում ենք շատերս: Նրա դերն ու նշանակությունը դառնում է անգնահատելի, երբ պետությանը հաջողվում է ունենալ հասարակական տրանսպորտ, որը՝

  • անվտանգ է,
  • մատչելի,
  • կանխատեսելի,
  • հարմարավետ,
  • հնարավորինս արագընթաց:

Եթե վերը նշվածը չի հաջողվում իրականացնել, ապա ստացվում է մոտավորապես այն պատկերը, ինչն ունենք վերջին տասնամյակում։

Եթե քաղաքացին վստահ չէ, որ տեղ է հասնելու սահմանված ժամին՝ անվտանգ, մատչելի և հարմարավետ պայմաններում, ապա ձգտելու է չօգտվել տրանսպորտից: Հետևաբար նա ամեն գնով ձեռք է բերելու թեկուզ էժանագին ավտոմեքենա, որպեսզի կարողանա գոնե կանխատեսելի ժամանակում ու հարմարավետ պայմաններում տեղափոխվել մի վայրից մյուսը:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում, հատկապես՝ Երևանում, տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարում կրկնապատկվել է, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ավելացել են խցանումները, մի քանի անգամ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները: Այս ամենի հետևանքով էլ ավելացել է տրանսպորտային վառելիքի սպառման ծավալը, ինչի արդյունքում օդի աղտոտվածության մակարդակի աճ ունեցանք Երևանում:

Ակնհայտ է, որ հասարակական տրանսպորտի ոչ պատշաճ գործունեությունը վնասարար հետևանքներ է ունենում հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Արդյո՞ք իշխանությունները պետք է արձագանքեին այս վիճակին, թե՞ ոչ։

Արդյո՞ք հնարավոր էր հասարակական տրանսպորտը վերը ներկայացված պահանջներին համապատասխանեցնել առանց սակագնային փոփոխությունների, թե՞ ոչ:

Իշխանությունները պարտավոր էին արձագանքել այս վիճակին և ինստիտուցիոնալ լուծումներ տալ, որովհետև այս ամենն ուղիղ ազդեցություն ունի մեր քաղաքացիների բարեկեցության, կյանքի և առողջության պահմանման, ընդհանուր անվտանգության, տնտեսության և մի շարք այլ բնագավառների վրա:

Հնարավո՞ր էր առանց ուղեվարձի որոշակի թանկացման դա անել. համոզված եմ՝ ոչ։ Հնարավոր չէ երեք տասնամյակ շարունակ 100 դրամ ուղևորավարձով ունենալ անվտանգ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ, հետևաբար այս բարեփոխումները խիստ անհրաժեշտ են, անգամ՝ շատ ուշացած:

Սիրելի՛ քաղաքացիներ, մեր բողոքն այժմ չպետք է ուղղված լինի այս ոլորտի բարեփոխումներին. տասնյակ տարիներ բարեփոխումներ չեն արվել, որովհետև խուսափել են քաղաքական կապիտալ կորցնելուց։ Մենք պետք է վերահսկենք, որ բարեփոխումները հնարավորինս արագ ծառայեն իրենց նպատակին, պետք է վերահսկենք, որ հասարակական տրանսպորտը կարճ ժամանակահատվածում դառնա ԱՆՎՏԱՆԳ, ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ, ՀՆԱՐՎՈՐԻՆՍ, ՄԱՏՉԵԼԻ, ԱՐԱԳԱՇԱՐԺ Ու ՀԱՐՄԱՐԱՎԵՏ:

Այս բարեփոխումների ակնկալվող արդյունքն այնպիսի հասարակական տրանսպորտային համակարգ ունենալն է, որ գրեթե բոլորը հնարավորություն և ցանկություն ունենան օգտվել դրանից: Որևէ մեկը չպետք է ճարահատյալ մեքենա գնի, որպեսզի իր զավակը գոնե անվտանգ ու ճիշտ ժամանակին կարողանա դասի գնալ:

Մենք պետք է ունենանք այնպիսի հասարակական տրանսպորտ, որ ավտոմոբիլ ունեցողներն էլ առավելագույնս օգտվեն դրանից, որ այն հարմարավետ և նպատակահարմար դառնա սոցիալական բոլոր շերտերի, այլ ոչ թե՝ միայն խոցելի խավի մեր քաղաքացիների կամ ավտոմեքենա չունեցողների համար:

Այսպիսի բարեփոխումը իշխանության համար առաջնային փուլում ուղեկցվում է քաղաքական կապիտալի զգալի կորստով, այնուամենայնիվ, իշխանություններն անգամ այդ կորստի գնով նախընտրել են բարեփոխումների ճանապարհը՝ տրանսպորտի հարցը գնահատելով առավել կարևոր, քան քաղաքական կապիտալը:

Սիրելի՛ հայրենակիցներ, պետք է ոչ թե ընդդիմանալ բարեփոխումներին և քաղաքական տարբեր հոսանքների համար սնվելու միջավայր ստեղծել, այլ պահանջել իշխանություններից, որ բարեփոխումները հնարավորինս արագ լինեն, ինչի արդյունքում պետք է ունենանք անվտանգ, կանխատեսելի, արագընթաց, մատչելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։ Իսկ եթե այս փոփոխությունները չհանգեցնեն նշածիս, ապա ինքս էլ հնարավոր միջոցներով կպայքարեմ արդյունքների համար»,- գրել է Խաչատրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1184 դիտում

Մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն 8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի ուղղությամբ, կա զոհ. որսվել է ավելի քան 300 ԱԹՍ. տեսանյութ

Հրդեհ Տավուշի մարզում. կանխվել է տարածումը դեպի Խաշթառակ գյուղ

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է հրդեհվել

Կնյազ Իբոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Դեսպանն ու Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրին պատկանող երկհարկանի շենքում

X-ը կիբեռհարձակման է ենթարկվել, ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր. Մասկ

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

Ստուգայցերը շարունակվում են. Երևանի քաղաքապետարանը հորդորում է չզբաղվել փողոցային առևտրով. տեսանյութ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր են քննարկվել. լուսանկարներ

Տեղի է ունեցել ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. ինչ փաստաթղթեր են ստորագրվել. լուսանկարներ

Ադրբեջանին ներկայացրել ենք առաջարկներ, չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը փոխադարձ է. Միրզոյան

Արյունահեղությունը Սիրիայում պետք է անհապաղ դադարեցվի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ում ապօրինի գույքի հարցը բարձրացվում է, հիվանդանում է, երկիրը լքում, Բալասանյանի մտահոգությունը սա է. Ղազարյան

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա. Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններ են անցկացվելու

Դասասենյակում վիճաբանություն է եղել. ինչ է հայտնել հիվանդանոց տեղափոխված 8-ամյա երեխայի հայրը ոստիկաններին

Սիրիայում տուժած անձանց շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Սարգսյանի և Քոչարյանի արանքով սև կատու է անցել. ինչու են խայթում իրար. մանրամասնում է Ալեքսանյանը. տեսանյութ

Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրվարույթով քննության առարկա է. դատախազություն

Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքում. ժամկետը երկարացվել է

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի՝ ասեմ ես չեմ, նմանակս է. ինչ է պատմել Ալեն Սիմոնյանը

Կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը. Շիրակի մարզպետ

Անկախ իր կամքից, Սամվել Բալասանյանը ի ցույց է դրել այն, ինչը թիմակիցները փորձում են թաքցնել. Հարությունյան

Ավարտվել է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների գրանցումը. ընտրացուցակները հասանելի են ԿԸՀ կայքում

Ավարտվել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների գրանցումը. կուսակցությունների, դաշինքների ընտրացուցակներ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն. նախարարը հանձնարարականներ է տվել

Աշխատանքային հանդիպում փոխվարչապետի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գավառի մանկատան զբոսայգու հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ

Չնայած անվտանգության սպառնալիքներին, Հայաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ. ԱԳ նախարար

Անհրաժեշտ է անհապաղ գործողություն. թույլ չտալ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ բռնաճնշումներ. հայտարարություն

Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են հարկային պարտավորություններից. կան կալանավորվածներ

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել. տեսանյութ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 10-ին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից