Պատերազմի գործիքով փորձում են խափանել ՀՀ-ի ժողովրդավարական ուղին. վարչապետը՝ «Save Armenia»-ի ընդունելությանը

04/02/2025 schedule09:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը՝ ի պատիվ վարչապետի այցի:

318.jpg (738 KB)

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին՝ իր օրակարգերն առաջ մղելու գործում:

Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:

317.jpg (734 KB)

Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

319.jpg (816 KB)

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը՝ կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։

Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։

320.jpg (810 KB)

Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ՝ հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։

321.jpg (674 KB)

Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև, իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում՝ կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ՝ մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։

322.jpg (652 KB)

Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։

323.jpg (747 KB)

Հուսով եմ՝ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։

324.jpg (615 KB)

Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար, այդ թվում՝ կրոնական ազատության, ժողովրդավարության և զարգացման համար, և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար։

325.jpg (682 KB)

Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք՝ ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ՝ կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը։ Շնորհակալություն»։

326.jpg (698 KB)327.jpg (800 KB)328.jpg (645 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
747 դիտում

Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն

Անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չերևա. վարչապետ

Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա, դա տարածքային պահանջ է և նման հարցը մեզ համար քննարկելի չէ. Փաշինյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մյուս գործընկերների հետ հարաբերություններին. վարչապետ

Հայաստանի կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել. վարչապետը՝ գերիների խնդրի մասին

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է տարածքային նկրտում ՀՀ ինքնիշխանության դեմ. վարչապետը՝ NTV-ին

Տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք. Նիկոլ Փաշինյան

Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին

Ուզում եմ հստակ լինի՝ Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում և հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է. վարչապետ

Սա աննախադեպ է, նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք չի եղել. վարչապետի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին

Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա

Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան

Բաքվի դատավարությունից հետո դժվար թե գտնվի մարդ, որ համարի՝ ՌԴ-ն և ՀՀ-ն պետք է միահյուսվեն․ Ադամյան. տեսանյութ

Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին. տեսանյութ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ

Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ

Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել

Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, ՀՀ-ն չպետք է այն լեգիտիմացնի. Խաչատրյան

ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին

Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, կարողությունների զարգացման միջոցով․ աշխատաժողով Տավուշում

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ

Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց

Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. նախագահին հրավեր է փոխանցվել

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին

Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ԱԳՆ

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ

Քննարկվել է Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը

Տներից մեկի հողամասում հրդեհը մարելուց հետո հրշեջները մոխրացած դի են հայտնաբերել

Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը