Ընդդիմությունը գարնանային «հյուրախաղերի» է դուրս եկել. ինչու են նրանք միայն առավոտվա ժամերին հայտնվում

06/02/2025 schedule20:30

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը համոզված է, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի դեմ իբրև թե «բոյկոտ» սկսած ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը նորից իշխանափոխության համար ակցիաներ նախաձեռնելն է։

Նա հիշեցնում է 2024 թվականին Տավուշի մարզի Կիրանց համայնքից մեկնարկած երթը, երբ ընդդիմադիրներն ասում էին՝ նպատակը սահմանազատման դեմ պայքարելն է, սակայն հասնելով Երևան՝ պահանջեցին իշխանության հրաժարականը։

«Վստահ եմ ու բազմիցս համոզվել եմ, որ շուտով խոսելու են իշխանափոխության մասին, կոչեր հնչեցնելու։ Արդեն նաև նկատել եմ որոշ դրվագներ, որ ավտոբուսներում խոսում են ոչ թե տոմսային համակարգից, այլ լուրջ քաղաքական թեմաներից։ Դա է հիմք ստեղծում, որ հասկանալի լինի՝ սա իրենց հերթական գարնանային հյուրախաղերն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Պատգամավորը նկատում է՝ փողոցում գտնվող ընդդիմադիր անդամներին կարելի է երկու ուղղությամբ առանձնացնել․ մի մասը հորդորում է քաղաքացիներին չվճարել, մյուս մասն ասում է՝ վճարեք, բայց 100 դրամ, սակայն, նրա խոսքով, պարզից էլ պարզ է, որ երկուսի ձգտումն իրականում մեկն է ու որևէ կապ չունի «բոյկոտի» բուն պատճառի հետ:

«Կոնկրետ քաղաքական կշիռ հավաքելու խնդիր ունեն երկու կողմերն էլ։ Մի մասը էժան փիառ է անում, մյուս խմբի մոտ էլ այնպես է եղել, ինչպես Կիրանցի դեպքում էր նրանց միացել են նաև խորհրդարանական ըմդդիմության մի քանի անդամներ, ու փորձում են իրականացնել գարնանային ակցիաների մեկնարկը։ Առանձին թիմերով են աշխատում, տարբեր կուսակցություններ ունեն իրենց կողքին, բայց միևնույն ժամանակ, երբ այդ բոլորը տեսնեն, որ բոյկոտը իսպառ քչանում է, նորից կվերադառնան խորհրդարան։ Կարող ենք ասել, որ հիմա կրկին իրենց բախտն են փորձում՝ մտածելով՝ գուցե մի բան հաջողվի»,- ասում է նա:

Վերջինս շեշտում է՝ ընդդիմադիրները գործում են իրենց ոճին համապատասխան, այնպես, ինչպես միշտ են գործել բոլոր ակցիաների ընթացքում։

Այն, որ բոյկոտողներին կարելի է հանդիպել միայն առավոտյան ժամերին, Ղազարյանը դա համարում է շոուի մի մաս։

«Առավոտյան ուշադրության կենտրոնում շատ են կարողանում մնալ, երեկոյան արդեն հասարակությունն այլ զբաղմունք ունի, ուստի միակ միջոցը գտել են այն, որ առավոտ դեր խաղան, իսկ երեկոյան գնան տուն։ Առավոտյան ժամերին էլ մանիպուլացնող հայտարարություններով են աչքի ընկնում ու փորձում են ցույց տալ, թե քաղաքացիների մի հատված իրենց հետ է։ Այո, մենք էլ չենք փորձում թաքցնել, որ դժգոհող քաղաքացիներ կան, որոնց բողոքն իրականում որոշ տեղերում օբյեկտիվ է, սակայն հասարակությունը տեղյակ է, որ այն ամենը, ինչից բողոքում են, ժամանակի ընթացքում կկարգավորվի, երբ ունենանք նաև շարժակազմի համալրում»,- համոզմունք է հայտնում նա։

Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիրներն ինչպես աշխատում էին իշխանություն եղած ժամանակ, այնպես էլ գործում են ընդդիմադիր դաշտում:

«Արտաքին դիվանագիտական աշխատանքներում Քոչարյանը երկար ժամանակ բանակցել է Մեղրիի փոխանակման շուրջ, այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետը, այդ մասին ակնհայտ է հանրության շրջանում, այսինքն՝ զրույցը տարածվել է։ Փաստ է, որ դիվանագիտական գործունեությունը Քոչարյանը ծավալել է գաղտնի նաև այդ ժամանակվա որոշումներ կայացնողներից։ Միայն վերջին պահին է տեղյակ պահել, թե ինչ ոճով է աշխատում։ Հիմա իրենց ավանդույթը փորձում են մեզ վրա տարածել, ասում են՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենք մենք Մեղրիի մասով։ Իրենք դիմացինին պատկերացնում են այնպիսին, ինչպիսին հենց իրենք են։ Սակայն ընդդիմադիրների քայլերը շատ բացահայտ են արդեն նաև հասարակության համար՝ շնորհիվ գաղտնազերծված փաստաթղթերի»,- նկատում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Ընդդիմադիր շրջանակները մշտապես ժողովրդի թիկունքում են գործել, ընդգծում է պատգամավորը, հետևաբար դա է պատճառը, որ վերջիններիս ձեռնարկած ցանկացած բոյկոտ անմիջապես ձախողվում է։ Նրա խոսքով՝ իշխանությանը մեղադրելով կեղծ օրակարգ իրականացնելու համար՝ ընդդիմադիրները մոռանում են, որ իրենց վարած կեղծ օրակարգին ականատես են եղել և հասկացել բոլորը։

«Ժողովրուրդը հիմա շատ իամստուն է, դժվար է մանիպուլացնել նրան, միակ բանը, որ կարող է երկխոսության հնարավորություն տալ ժողովրդի հետ, թափանցիկությունն ու անկեղծ զրույցն է։ Այժմ Հայաստանի քաղաքացին ամենատեղեկացվածն է, թե ինչ է կատարվում երկրում, ինչ լուծում կամ ինչ փուլում է գտնվում որևէ հարց, լինի՝ ներքին, թե արտաքին կյանքին վերաբերող»,- եզրափակում է պատգամավորը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2156 դիտում

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը