ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. վարչապետ

11/02/2025 schedule14:12

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։ 

«Ես վերջին շրջանում այս թեմայի մասին շատ մտածելով՝ եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ մենք բոլորս չենք գնացել և անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ գաղափարից ենք մենք տրանսֆորմացվում. մենք իրականում եղել ենք ՔՊ-ՀՅԴ, այսինքն՝  ՀՀ-ում իշխած, խորհրդարանում տեղ գրաված, քաղաքական գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները դուրս են եկել ՀՅԴ-ի գաղափարախոսությունից և գաղափարաբանությունից»,- ասել է նա։  

Վարչապետի խոսքով՝ նախկին գաղափարախոսության էությունն ու իմաստն այն է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար․ «Եվ տրանսֆորմացիան, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է ազգային բարձրագույն նպատակ, Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չկա, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք։ Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Որն է այստեղ վատ լուրը։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։ Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը․ «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցվանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնություն է պետք։ Սա մեր մտածողության ֆունդամենտալ խնդիրն է, և այդ պրոբլեմից են բխում մի շարք խնդիրներ, որ մենք ունենք։ Առանց օգնության ապրելու բանաձևը բացարձակապես չի նշանակում մեկուսացում աշխարհից։ Խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կերպի մասին է»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1160 դիտում

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից